Սկիզբ է դրվում «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկին
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հարգելի՛ հայրենակիցներ,
ինչպես և խոստացել էի այս պահից սկիզբ է դրվում «Արդարություն և վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման ՀԿ-ի կողմից մշակված «Արցախի երիտասարդության որոշիչ ձայնը» ծրագրի մեկնարկին:
Ծրագրով նախատեսվում է` Հայաստանի 10 մարզերում հանդիպումների շարք մեր հայրենակիցների հետ, որոնց հետ քննարկելու ենք մեր բոլորի ներկայի և ապագայի վերաբերյալ անհանգստացնող հարցերը, փորձելու ենք ստանալ սպառիչ պատասխաններ և ճանապարհային քարտեզ:
Ծրագրի սկիզբը տրվում է Սյունիքի մարզի՝ Կապան քաղաքից:
Հանդիպում ենք մարտի 30-ին»։
Հանդիպման վայրը՝ ք. Կապան, Ա․ Մանուկյան 1-ին նրբանցք 8 (Իմպերիալ սրահ)
Հանդիպման ժամը՝ 15:30: