Բայրամովը Լավրովի հետ բանակցություններից հետո հնարավոր է այցելի Ուկրաինա ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ Միջնորդությունները մասնակի բավարարվել են. հայ գերիների գործով ավարտվել են կողմերի ելույթները Իրանը հարձակվել է Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա՝ Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Ռուսաստանը բողոք է ներկայացրել Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում Բագրավանի սարերում ուժեղ կարկտահարության հետեւանքով երիտասարդ նախրապանը լուրջ վնասվածքներ է ստացել Ուշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց Իրանում հայտնել են Խարկ կղզու մոտ դատարկ լցանավերի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ․ ԼՂ-ին ու ՀՀ-ին նվիրված քննարկում

Բելգիայի Սենատում մարտի 25-ին տեղի ունեցավ «Աշխարհաքաղաքական զարգացումները Հարավային Կովկասում. կիզակետում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը» խորագրով կլոր սեղան- քննարկում, որի նպատակն էր վերլուծել 2020 թվականի սեպտեմբերից ի վեր Հարավային Կովկասում տեղի ունեցած զարգացումները, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած մարտահրավերները:

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախաձեռնությամբ իրականացված կլոր սեղանի գլխավոր բանախոսներ էին Բելգիայի դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս Վան Հուֆը, միջազգային բանակցությունների վերլուծաբան, Clingendael ինստիտուտի համահիմնադիր Փոլ Մերթսը, քաղաքագետ Բենիամին Պողոսյանը եւ Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Կլոր սեղան-քննարկմանը մասնակցում էին նաեւ բելգիացի այլ քաղաքական եւ հասարակական գործիչներ, Բելգիայի հայ համայնքի, ինչպես նաեւ այլ փոքրամասնությունների ներկայացուցիչներ։ Կլոր սեղան քննարկումը վարում էր բելգիացի սենատոր, Հայաստանի եւ Վրաստանի հետ միջխորհրդարանական միության ղեկավար Մարկ Դեմեսմաեկերը։   

Սենատոր Դեմեսմաեկերն իր բացման խոսքում նշեց, որ իր համար թե՛ որպես քաղաքական գործիչ, թե՛ անձնապես կարեւոր է Լեռնային Ղարաբաղի եւ արցախահայության հետ տեղի ունեցածը օրակարգում պահել։ «Պատմական անարդարությունը չի լքում հայերին։ Երբ ինքս այցելեցի Արցախ, տեսա ազատության եւ խաղաղության արժեքներով մարդկանց, որոնք` չնայած մեկուսացված լինելուն, փորձում էին անկախ տնտեսություն ունենալ եւ դիմադրել մարտահրավերներին՝ ի դեպ, ժողովրդավար ճանապարհով ընտրված իշխանություններով։ Ինձ համար ինքնորոշման իրավունքն առանցքային հարց է,  եւ ես համոզված եմ, որ ժողովրդավարությունները պետք է միավորեն դրա շուրջ», - նշեց սենատորը եւ հավելեց, որ արցախահայությունն ուզում է արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց հայրենիք, եւ այս ցանկությունն անտեսելն անթույլատրելի է։

ԵՄ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանն իր ելույթում ընդգծեց՝ չնայած պատերազմն ավարտվել է, բայց Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունն ու միակողմանի պահանջները շարունակվում են։ «Հայաստանն ինքն այսօր լուրջ մարտահրավերների առջեւ է, որպեսզի պահպանի իր ինքնիշխանությունն ու անկախությունը», - նշեց Սարգսյանը։

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը իր խոսքում նշեց, որ ներկա իրավիճակը հայ ժողովրդի համար ամենադժվարին ժամանակաշրջանն է Հայոց ցեղասպանությունից ի վեր, բայց պայքարը շարունակվելու է։  

Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնախմբի նախագահ Էլս Վան Հուֆը նշեց, որ  2017 թվականին Հայ դատի հանձնախմբի  նախաձեռնությամբ Լեռնային Ղարաբաղ այցից հետո ամեն օր իրեն պատասխանատու է զգում օրակարգում պահել Լեռնային Ղարաբաղի եւ արցախահայության իրավունքների հարցը։

«Ցավոք, միայն համակրանքով ոչինչ չենք փոխի կամ կանգնեցնի։ Ադրբեջանը ցինիկաբար քանդում է ԼՂ Ազգային ժողովի շենքն ու փորձում ոչնչացնել հայկական յուրաքանչյուր հետք, չհավասարակշռված խաղաղության բանակցություններ է փորձում վարել։ Սա ամենեւին էլ անակնկալ չէ։ ԵՄ-ն պետք է վերագնահատի իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, դիվանագիտական ճնշում բանեցնի Բաքվի վրա։ Ի վերջո, այս անարդարությանն ու անպատժելիությանը վերջ տալու համար պետք է պատժամիջոցներ կիրառել Բաքվի ռեժիմի դեմ», - նշեց Վան Հուֆը, ում երկար ժամանակ սեւ ցուցակում պահած Ադրբեջանը հանկարծ որոշել է կապվել ու Բաքու հրավիրել, բայց ապարդյուն, քանի որ Էլս Վան Հուֆն այդպես էլ չի համաձայնել։

Էլս Վան Հուֆի համար կենսական նշանակություն ունի հայ ժողորդի ամենատարրական իրավունքների պաշտպանությունը։

Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը կարեւորեց եվրոպական հարթակում նման քննարկումների անցկացումը՝ ցավով ընդգծելով, որ արցախահայության վերադարձի հարցն օրակարգում չէ, ինչպես հարկն է, եւ այդ հարցում կա միջազգային հանրության օգնության կարիքը։ «Մեր իրավունքները միայն ֆինանսական ասպեկտ չունեն, մեզ համար կարեւոր է արժանապատիվ վերադարձը մեր տներ եւ մեր ինքնության պահպանումը», - հավելեց Ստեփանյանը։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանի խոսքով՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի վաղեմի երազանքն է ընդհանուր ցամաքային սահման ունենալ, ինչը տարածաշրջանում կարող են ապահովել միայն Հայաստանի հաշվին։ Պողոսյանի խոսքով՝ կան պարտավորություններ, որոնք Ադրբեջանը պետք է ստանձնի, բայց, ցավոք, չկա գործիքակազմ, որը կստիպի Ալիեւին դրանք իրականացնել։ Ըստ քաղաքագետի՝ ԵՄ-ն չի կարող ապահովվել Հայաստանի անվտանգությունը, քանի որ բանակ չունի, բայց պետք է խրախուսել Եվրոպական գործընկերներին գալ եւ ներդրումներ ունենալ Հայաստանում, ապահովել ներկայություն։ Պողոսյանի խոսքով եվրոպական խաղաղության հիմնադրամի գործիքակազմն օգտագործելը կարեւոր է, բայց ոչ բավարար։

Քննարկման ավարտին հարց ու պատասխանի ժամանակ հնչած մտքերում կարեւորվեց այն փաստը, որ ներկա աշխարհաքաղաքական համատեքստում պետք է ամեն գնով կանխել Ադրբեջանի սալյամիի դիվանագիտությունը, հզորացնել հայոց բանակը։