Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Մեկ շաբաթը լրացավ Տավուշի մարզում հնչեցրած սպառալիքներից. ի՞նչ է լինելու

«Մեկ շաբաթը լրացավ Տավուշի մարզում հնչեցրած սպառալիքներից. ի՞նչ է լինելու

Նիկոլ Փաշինյանը ուղիղ մեկ շաբաթ առաջ գնաց Տավուշ եւ, Հայաստանի քարտեզի ուրվագիծը ձեռքին, հայտարարեց. «Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։ Եվ սա է պատճառը, որ որոշել ենք, որ մենք պետք է գնանք էս հատվածներում ՀՀ սահմանի ճշգրտման։ Ու դա անում ենք ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլեւ կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, Կիրանց գյուղի համար, որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»:

Մեր երկիրը հեշտությամբ հանձնելու պատրաստակամ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցած քաղաքացիներն էլ ԶԼՄ-ներին հայտնեցին, որ Նիկոլ Փաշինյանն իրենց հետ զրույցում ասել է, թե մեկ շաբաթից պետք է կա՛մ տարածքները հանձնենք, կա՛մ պատերազմ է սկսվելու: Այսօր լրացավ մեկ շաբաթը, եւ վարչապետը որեւէ տեղեկություն չի հայտնում, թե ինչ է տեղի ունենալու:

Ուղղակի չի կարելի մարդկանց սպառնալ պատերազմով,

չի՛ կարելի ահաբեկել քաղաքացիներին,

չի՛ կարելի քաղաքացիների մեջ հուսահատություն սերմանել,

չի՛ կարելի հանրագիտարանային մեջբերումներով հայտարարել, թե Տավուշի մարզի 4 գյուղեր հայկական չեն, Ադրբեջանի տարածքներ են,

չի՛ կարելի քաղաքացու մեջ անորոշություն սերմանել իր հայրենիքի վաղվա օրվա նկատմամբ,

չի՛ կարելի վերջապես ԽԱԲԵԼ.

Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում ադրբեջանական զինուժն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները, սակայն դրանց հեռացման պահանջի մասին մենք ոչինչ չենք լսում:

Չենք լսում, որ Նիկոլ Փաշինյանը խոսի այն մասին, որ երեք մարզերում անասնապահությունը, գյուղատնտեսությունը անհնար է դարձել, որոշ դեպքերում խմելու եւ ոռոգման ջրերի խնդիրներ են առաջացել ադրբեջանական օկուպացիայի հետեւանքով, որ դպրոցներից ու մարդկանց տներից մի քանի հարյուր մետրի վրա թշնամու դիրքերն են արդեն (Շուռնուխ, Ներքին հանդ, Կութ եւ այլ բնակավայրեր):

Չենք լսում, որ Նիկոլ Փաշինյանը խոսի այն մասին, թե 4 գյուղերի հանձնումից հետո, երբ ազերիների վերահսկողության տակ են անցնելու արոտավայրեր, վարելահողեր, ստրատեգիական նշանակության ջրային ռեսուրսներ, գազատարներ եւ այլն, ինչ նոր խնդիրներ են առաջանալու:

Չենք լսում նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը, իր սահմանազատման պատրաստակամությանը զուգահեռ, նաեւ խոսի սահմանամերձ գյուղերում բնակվող մարդկանց կյանքին սպառնացող այսօրվա վտանգների մասին:

Պատերազմով մարդկանց սպառնալը երկրի առաջնորդի առաքելությունը չէ: Ստախոսությամբ իշխանություն պահելը՝ մեր երկրի տարածքների հաշվին, անթույլատրելի է»:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար հեռացված նախագահ Թագուհի Թովմասյան։