Մատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Մամուլ

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հատում ծառերը. գարնանը միայն Թումանյան փողոցում հատվելու է շուրջ 160 ծառ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Քաղաքացիները դժգոհում են, որ մայրաքաղաքում ծառեր են կտրվում: Այս թեմայի հետ կապված՝ կան տարբեր մոտեցումներ. ոմանք նշում են, որ անընդունելի է ծառահատումը, ոմանք կարծում են, որ ճիշտ ծառերով չեն դրանք փոխարինվում, իսկ պաշտոնական տեսակետն այն է, որ Երևանում շատ ծառեր այլևս կենսունակ չեն կամ մոտ են կենսունակության ավարտին:

«Փաստը» դիմեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի՝ զարգացման գծով տեղակալ Արթուր Խալաթյանին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչի հետ գործ ունենք: «Գործ ունենք ծառերի փոխարինման ծրագրի հետ, որը հաստատվել և սկիզբ է դրվել 2023 թ.-ին, առաջին փոխարինվող փողոցը եղել է Մոսկովյանի մի հատված: Այս տարի գարնանը աշխատանքները սկսելու ենք Շենգավիթ վարչական շրջանից: Բագրատունյաց փողոցի՝ Գարեգին Նժդեհի հրապարակից մինչև Արտաշիսյան խաչմերուկ ընկած հատվածում կենսունակության ավարտին մոտ գտնվող և կենսունակությունը կորցրած մանրատերև թեղիները փոխարինվել են սաֆոնաճապոնական ծառատեսակներով: Մարտի 23-ից մեկնարկել է Թումանյան փողոցի ծառերի փոխարինումը, մեկնարկը տրվել է Սարյան- Թումանյան խաչմերուկից, մինչև Մեսրոպ Մաշտոցի պողոտան արել ենք, այսօր աշխատանքներն ընթանում են Մեսրոպ Մաշտոցի պողոտայից մինչև Տերյան խաչմերուկի հատված»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Խալաթյանը:

Նշում է՝ ընդհանուր առմամբ, գարնանը Թումանյան փողոցում հիմնականում փոխարինվելու նպատակով հատվելու է շուրջ 160 ծառ, որի մի մասն արդեն հատվել է, դրանք փոխարինվելու են 200 ծառով: «Դա պայմանավորված է երկու հանգամանքով. նախ՝ կան հատվածներ, որ անհրաժեշտ է իրականացնել հավել յալ տունկ, և երկրորդ՝ որտեղ կային նախկինում մնացած կոճղեր, դրանք հեռացվում և տնկվում են ծառեր: Դրա համար հատվողների և տնկվողների հարաբերությունը դրական վերջնագիծ ունի»,-հավելում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ 2023 թ. փետրվարի 23-ին Երևանի քաղաքապետարանում իր ձևով ու բովանդակությամբ բացառիկ գիտական աշխատաժողով է տեղի ունեցել, որին ներկա են գտնվել մոտ երեք տասնյակ ոլորտի առաջատար գիտնականներ, հասարակական սեկտորից ու նախարարություններից ներկայացուցիչներ: «Գիտաժողովի ժամանակ միաձայն ընդունվել է, որ ծառերի փոխարինումն անհրաժեշտություն է: Ծրագիրը հաստատվել է, աշխատանքները սկսվել են: Տնօրենին կից ձևավորվել է գիտատեխնիկական խորհուրդ, որտեղ ներկայացված են ինչպես կազմակերպության գիտնականները, այնպես էլ նեղ մասնագիտական ոլորտի գիտնականներ՝ պրոֆեսորներ, գիտությունների թեկնածու դոցենտներ: Հատ առ հատ քննարկվել են փողոցները, ճշգրտվել, գիտատեխնիկական նախավերջին խորհրդին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի ավագանու խմբակցությունների ներկայացուցիչներ: Նրանց բարձրաձայնած հարցերն արձանագրվել են, դրանք ընդունվել են կամ ի գիտություն, կամ բավարար պատասխան է տրվել: Ծրագիրն արդեն մեկ տարի է, ինչ ընթացքում է: Ծրագրի մեջ է ոչ միայն ծառերի փոխարինումը, այլ նաև այն փողոցներում ու պողոտաներում, որտեղ ապահովված կամ պահպանված է ծառերի միատարրությունը, օրինակ՝ Արշակունյաց, Գայի, Ազատության, Մեսրոպ Մաշտոցի պողոտաներ և այլն, իրականացվում են միայն լրացումներ: Դրանք այն փողոցներն ու պողոտաներն են, որտեղ արժեքավոր ծառատեսակներ են, օրինակ՝ սոսի արևել յան, կաղնի ամառային»,-եզրափակում է Արթուր Խալաթյանը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում