ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողիցԱյնթապում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է 54-ամյա տղամարդու վրաԿրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
87 տարեկանում մահաgել է ԿաշպիրովսկինԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»Օմանի ափերի մոտ նավթային տանկեր է հրթիռակոծվելԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել դատարանի կողմիցԱդրբեջանը Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղը ներկայացրել է որպես ադրբեջանական տարածքՍպիտակ տան առանցքային դեմքերը Իրանի հարցով գաղտնի խորհրդակցություն են անցկացրել
Կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին
Իշխանությունը ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը. Աբրահամյան
Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. կան հազարավոր ձերբակալվածներ և այրված դպրոցներ
Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը
Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով. «Հրապարակ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Մարտունի համայնքի ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը. «Ժողովուրդ»
Հասարակություն

ԵՊՀ-ում բացվել է վրացագիտության կենտրոն. այն կնպաստի Վրաստանի մասին քաջատեղյակ մասնագետների պատրաստմանը

Երևանի պետական համալսարանում այսօր հանդիսավորությամբ բացվել է վրացագիտության կենտրոն:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյանը, պաշտոնատար այլ անձինք, բուհի դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:

Շնորհավորելով ներկաներին՝ նախարար Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է Երևանի պետական համալսարանում վրացագիտության կենտրոնի բացման փաստը: Նրա խոսքով՝ դեռևս անցած տարվա մարտին ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել, և ստորագրվել համագործակցության հուշագրեր՝ էլ ավելի ամրապնդելու հայ-վրացական բարեկամական հարաբերությունները:

«Ի ապացույց ձեռք բերված պայմանավորվածությունների՝ այսօր Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում տեղի է ունենում վրացագիտության կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը, որը, վստահաբար, կնպաստի երկու երկրների միջև բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև երկու ժողովուրդների միջև հաղորդակցության արդյունավետության բարձրացմանը։ Կենտրոնի ստեղծումը մեզ համար կարևոր է նաև Հայաստանում բարեկամ Վրաստանի մասին քաջատեղյակ մասնագետներ պատրաստելու տեսանկյունից, ինչն իր հերթին էապես կնպաստի տարածաշրջանի մասին երկկողմ և համատեղ ընկալումների խորացմանն ու ընդլայնմանը և, վերջին հաշվով, մեր տարածաշրջանում այդքան սպասված խաղաղության հաստատմանը։ Ընդ որում՝ սա ՀՀ կառավարության շարունակական քաղաքականությունն է՝  խորացնել տարածաշրջանի իմացությունը, այդ թվում՝ լեզուների ուսուցանման միջոցով, որի շրջանակում ՀՀ դպրոցներում իրականացվում է վրացերենի ուսուցման ծրագիրը»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ վրաց գործընկերոջ հետ քննարկվել է ծրագրի ընդլայնման հնարավորությունը:

Ժաննա Անդրեասյանը պատրաստակամություն է հայտնել հայագիտության զարգացման դրական փորձի ներկայացմամբ աջակցել վրաց գործընկերներին՝ աշխարհում վրացագիտության զարգացման գործում։

«Կարծում եմ, որ մեր երկու հինավուրց պետությունների ու ժողովուրդների ուսումնասիրությունները մեծապես հետաքրքրիր են համապատասխան գիտական հանրությունների կողմից, և այս առումով մենք կարող ենք դիտարկել նաև համագործակցային ջանքերի գործադրումը։ Նոր աշխարհաքաղաքական ու տնտեսական արագընթաց փոփոխությունների համատեքստում շատ կարևոր են տարածաշրջանի երկրների տեղի, դերի, նշանակության զարգացումների, հեռանկարների ու միտումների վերաբերյալ գիտական վերլուծություններն ու գալիք մարտահրավերներին դիմակայելու պատրաստվածությունը: Այս համատեքստում ԵՊՀ նորաբաց կենտրոնը մեծապես կնպաստի  նշված խնդիրների կարգավորմանը»,-շեշտել է նախարարը՝  շնորհակալություն հայտնելով Երևանի պետական համալսարանին՝ այս կարևոր նախաձեռնությունը կյանքի կոչելու համար:  

Ողջունելով ներկաներին՝ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին նշել է, որ իր համար կարևոր է ներկա լինել այս պատմական իրադարձությանը. «Վրացագիտության զարգացման առումով նոր կենտրոնի բացումը ԵՊՀ-ում դեպի առաջ մեծ քայլ է: Վրաստանը և Հայաստանը բարիդրացիական, բարեկամական և ընկերական բազմադարյա պատմություն ունեն, ինչը համագործակցության զարգացման և խորացման հաստատուն հիմք է: Մենք մեծ կարևորություն ենք տալիս երկու երկրների միջև հարաբերությունների բազմակողմանի զարգացմանը: Մեզ համար կարևոր է վրացական և հայկական համալսարանների միջև սերտ համագործակցությունը: Ինչպես ՀՀ-ի համար է կարևոր հայագիտության զարգացումը, այնպես էլ Վրաստանի համար՝ վրացագիտության, և կենտրոնի բացմամբ առկա բազմադարյա հարաբերություններն էլ ավելի բարձր մակարդակի ենք բարձրացնելու: Մեր ընդհանուր պատմական անցյալը հաշվի առնելով՝ կարևոր է վրացագիտական և հայագիտական շրջանակների համատեղ աշխատանքը, և վստահ եմ, որ դուք էլ պատրաստակամ եք այդ հարցում»,-նշել է Գիորգի Ամիլախվարին՝ ընդգծելով, որ Թբիլիսիի պետական համալսարանում հաջողությամբ աշխատում է հայագիտության կենտրոնը, որտեղ բազմաթիվ գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ևս ողջունել է ներկաներին՝ նշելով, որ բուհի համար կարևոր և խորհրդանշական իրադարձություն է վրացագիտության կենտրոնի բացումը. «Վրաստանի ԿԳԵ նախարարի հետ արդեն քննարկել ենք բարձրագույն կրթության ոլորտում կրթական և գիտական տարբեր ծրագրեր իրականացնելու հնարավորությունը: Թբիլիսիի Ի. Ջավախիշվիլու անվան պետական համալսարանում երկար տարիներ գործում է հայագիտության կենտրոնը, որը բավականին մեծ թվով հայագետներ է պատրաստել այս ընթացքում: Հույս ունենք, որ երկու մայր բուհերի համագործակցությամբ համատեղ նոր գաղափարներ և ծրագրեր կծնվեն, և  ևս մեկ աստիճանով կբարձրանա համագործակցության մակարդակը»,-նշել է ռեկտորը՝ շնորհակալություն հայտնելով ԿԳՄՍ նախարարությանը՝ ի դեմս նախարար Ժաննա Անդրեասյանի, երկու երկրների դեսպաններին, պրոֆեսորադասախոսական կազմին և պատմության ֆակուլտետին՝ այս ամենն իրականություն դարձնելու համար:

Կենտրոնի բացման արարողությունից հետո երկու երկրների նախարարները հանդես են եկել ճեպազրույցով: Պատասխանելով լրագրողի հարցին՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հատկապես կրթության ոլորտում երկու երկրների միջև առկա է  համագործակցությունն ընդլայնելու մեծ ներուժ. «Ուրախ եմ, որ նախորդ տարվա մեր պայմանավորվածություններից մեկն էլ այս տարի իրականություն դարձավ. սեպտեմբերից կմեկնարկի համատեղ մագիստրոսական կրթաթոշակային ծրագիր, որը երկու երկրների ուսանողներին հնարավորություն է տալու ուսանելու Հայաստանի և Վրաստանի բուհերում: Այդ նպատակով հատկացվել է 10 կրթաթոշակային տեղ: Մենք բազմաթիվ գործակցություններ ունենք թե՛ հանրակրթության, թե՛ բարձրագույն կրթության, թե՛ մյուս ոլորտներում: Եվ հաշվի առնելով, որ երկու երկրներն էլ կրթական բարեփոխումների ինտենսիվ փուլում են, նաև շատ կարևոր հնարավորություն ունենք միմյանց փորձը կիսելու, քննարկելու ու հասկանալու, թե ինչպես կարող ենք մեկս մյուսից սովորել, միմյանց աջակցել: Մեծ հնարավորություններ կան նաև գիտնականների համար՝ համատեղ հետազոտություններ կատարելու, ինչպես նաև միջազգային հարթակներում համատեղ հայտեր ներկայացնելու առումով»,-նշել է Ժաննա Անդրեասյանը:

Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարիի խոսքով՝ Հայաստան պաշտոնական այցի ընթացքում ունեցել է շատ հագեցած հանդիպում հայ գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության բոլոր ուղղությունները, ապագա պլաններն ու ընթացիկ ծրագրերը: «Անշուշտ, Վրաստանը շահագրգռված է ընդլայնելու Հայաստանի հետ փոխգործակցությունը հանրակրթության, բարձրագույն կրթության և գիտության, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության ոլորտներում. ուսանողների և դասախոսների փորձի փոխանակման, երկկողմ և համատեղ ծրագրերի իրականացումը լինելու են մեր ապագա պլանները: Վրաստանի կառավարությունը լիովին պատրաստ է աջակցելու վրացագիտության կենտրոնին նյութերով և մասնագիտական ներուժով: Նույնը վերաբերում է Թբիլիսիի համալսարանում հայագիտական կենտրոնին»,-նշել է Վրաստանի ԿԳԵ նախարարը՝ շնորհակալություն հայտնելով հագեցած օրակարգի համար:

Հավելենք, որ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիորգի Ամիլախվարին ԵՊՀ վրացագիտության ամբիոնին նվիրել է Շոթա Ռուսթավելու «Վագրենավորը» գիրքը: