ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկում ավիակիրների ու 10 հազար ծովային հետևակայինիԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԲուրյաթիայում գնդակահարել են 331 արջի մարդկանց համար վտանգի մասին հաղորդումներից հետոԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա»Խոշոր ավտովթար է տեղի ունեցել, վիրավոր կա«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողիցԱյնթապում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է 54-ամյա տղամարդու վրաԿրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
87 տարեկանում մահաgել է ԿաշպիրովսկինԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»Օմանի ափերի մոտ նավթային տանկեր է հրթիռակոծվելԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել դատարանի կողմիցԱդրբեջանը Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղը ներկայացրել է որպես ադրբեջանական տարածքՍպիտակ տան առանցքային դեմքերը Իրանի հարցով գաղտնի խորհրդակցություն են անցկացրել
Կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին
Իշխանությունը ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը. Աբրահամյան
Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. կան հազարավոր ձերբակալվածներ և այրված դպրոցներ
Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը
Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով. «Հրապարակ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Մարտունի համայնքի ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը. «Ժողովուրդ»

ՀՀ կառավարությանը կոչ ենք անում կանխել Բաքվի «Անտիտեռոր» ֆիլմի ցուցադրությունը․ հայտարարություն

Արեվելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարություն է տարածել ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից մարտի 28-ին ցուցադրության նախատեսված «անտիտեռոր» վերնագիրը կրող ֆիլմի կապակցությամբ։

«ՀՀ վարչապետին, կառավարությանը, ԱԺ-ին, ԱլԳ ՔՀՖ-ին, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներին, ՀՀ-ում գործող դեսպանատներին, միջազգային կազմակերպություններին, Հայաստանի և Սփյուռքի հանրություններին՝ կանխելու մարտի 28-ին ցուցադրության նախատեսված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի ցուցադրությունը, ինչպես նաև առավել ակտիվացնելու ջանքերը՝ Ադրբեջանում ապօրինաբար, ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ խախտմամբ գերության մեջ գտնվող բոլոր հայ և հնարավոր այլազգի քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ:

2023 թ․ սեպտեմբերին բռնազավթելով Արցախի` միջազգային հանրության կողմից չճանաչված Հանրապետությունը և ցեղասպան գործողությամբ բռնի տեղահանելով ամբողջ հայ ազգաբնակչությանը՝ Ադրբեջանը ներկայումս գործի է դնում իր քարոզչամեքենան, կոպտորեն խախտում է մարդու իրավունքների հիմնարար նորմերը, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի դրույթները, միջազգային մարդասիրական իրավունքի, մասնավորապես՝ Ժնևյան երրորդ համաձայնագրի դրույթները՝ եթեր հեռարձակելով Արցախի Հանրապետության գերեվարված ղեկավարների հետ պարտադրված հարցազրույցների հիման վրա հորինված, առաջիկա մարտի 28-ին ցուցադրության նախատեսված, այսպես կոչված «Անտիտեռոր» վերնագրված ֆիլմի անոնսը:

Ի թիվս 44-օրյա պատերազմի զոհերի և գերիների նկատմամբ հակամարդկային անթույլատրելի բազմաթիվ գործողությունների, որոնք իրենց դաժանությամբ և անօրինությամբ միջազգային դատապարտման են արժանացել, այս անգամ Արցախի առևանգված ու պատանդառված ղեկավարների նկատմամբ ցուցաբերվող նման քայլը վերստին բացահայտում է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի որդեգրած քաղաքականության հակահայկական և հակամարդկային էությունը: Նմանօրինակ գործողություններով ուղղակիորեն ոտնահարվում և անարգվում են միջազգային իրավունքի հիմնարար նորմերը։

Հերթական անգամ փորձ է արվում օգտագործել գերեվարված անձանց խոցելիությունը՝ ապակողմնորոշելու համար միջազգային հանրությանը ու տասնամյակներ շարունակ ադրբեջանական բռնությունների ու ցեղասպանական սպառնալիքների դեմ արցախահայության մղած ինքնորոշման և սեփական իրավունքների պաշտպանության պայքարը ներկայացնել որպես ահաբեկչություն: Ադրբեջանի ղեկավարության կողմից իրողությունները նենգափոխելու դրսևորումները բազմաթիվ են: Դրանցից մեկն էլ Բեռլինում Արցախի մշակութային ժառանգության մասին պատմող գրքի շնորհանդեսի չեղարկումն է ադրբեջանական սպառնալիքի ազդեցությամբ։

Ելնելով վերոնշյալից՝ՀՀ իշխանություններից պահանջում ենք գործադրել հնարավոր բոլոր միջոցները՝ ֆիլմի ցուցադրությունը կանխելու, ապա նաև՝ ապօրինաբար, բոլոր պայմանավորվածությունների, ինչպես նաև Արդարադատության միջազգային դատարանի, ՄԻԵԴ պահանջների անտեսմամբ պահվող բոլոր գերիների ազատ արձակման ուղղությամբ, ողջունելով Եվրոպական խորհրդարանում «Հայ ռազմագերիներն Ադրբեջանում» խորագրով համաժողովի անցկացման և համատեղ բանաձևի ընդունման փաստը՝ ԱլԳ ՔՀՖ-ին կոչ ենք անում ևս դատապարտել և միջոցներ ձեռք առնել «Անտիտեռոր» ֆիլմի ցուցադրությունը կանխելու ուղղությամբ, ապա շարունակել հետամուտ լինել հայ գերիների իրավունքների պաշտպանությանն ու նրանց օր առաջ Հայաստան վերադարձնելու մարդասիրական նպատակին, Եվրոպական միությանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հինգ երկրներին և Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպություններին ու դեսպանատներին հորդորում ենք դատապարտել հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում իշխող բռնակալական վարչակարգի դրսևորած հիշյալ անմարդկային գործողությունները և ազդու միջոցներ ձեռնարկել գերիների իրավունքների պաշտպանության և նրանց շուտափույթ վերադարձը կազմակերպելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: