«Սրբությունն ու ճշմարտությունը՝ անմահ են». Տեր ՄուշեՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄոլդովայի տարածքում երեք հրթիռ և երկու անօդաչու թռչող սարք է պայթելՊԵԿ աշխատակիցները պարգևատրվել ենԹբիլիսիում կբացվի «Երվանդ Քոչար. բազմաչափ հանճարը» բացառիկ ցուցահանդեսը«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողիցԱյնթապում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է 54-ամյա տղամարդու վրաԿրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
87 տարեկանում մահաgել է ԿաշպիրովսկինԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»Օմանի ափերի մոտ նավթային տանկեր է հրթիռակոծվելԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել դատարանի կողմիցԱդրբեջանը Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղը ներկայացրել է որպես ադրբեջանական տարածքՍպիտակ տան առանցքային դեմքերը Իրանի հարցով գաղտնի խորհրդակցություն են անցկացրել
Կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին
Իշխանությունը ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը. Աբրահամյան
Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. կան հազարավոր ձերբակալվածներ և այրված դպրոցներ
Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը
Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով. «Հրապարակ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Մարտունի համայնքի ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը. «Ժողովուրդ»
«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է
Ինչու է Ռուբինյանի հետ Հռոմ մեկնում նաև Արման Եղոյանը. «Հրապարակ»Ռուսները հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինԼիլիթ Մակունցը որոշել է գերազանցել Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»
Հասարակություն

Սիրեցե՛ք իրար, հեռո՛ւ մնացեք ամեն տեսակ ատելությունից, ներքին բևեռացումից․ Արամ Ա

Անթիլիասի Մայրավանքում կատարվեց Ոտնլվայի կարգը։ Հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից։ 

Աւագ շաբաթը լի է Յիսուս Քրիստոսի երկրաւոր առաքելութեան վերջին հանգրուանը յիշատակող հոգեպարար արարողութիւններով, որոնք հաւատացեալին անգամ մը եւս ապրիլ կու տան Քրիստոսի երկրորդ գալստեան խոստումը, մարդկութեան փրկութեան համար կրած չարչարանքները, խաչելութիւնը, թաղումը՝ հասնելու համար հրաշափառ Յարութեան։

Աւագ Հինգշաբթին իւրայատուկ է, որովհետեւ հոն կը տեսնենք Քրիստոսի ծունկի գալով առաքեալներուն ոտքերը լուալը՝ զանոնք թելադրելով ընելու նոյնը ապագային։ Առ այդ, 28 Մարտ 2024-ի երեկոյեան ժամերգութեան ընթացքին, Անթիլիասի Մայրավանքի Ս. Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ Կարգ Ոտնլուային հանդիսապետեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը, որ կատարեց ջուրի եւ իւղի օրհնութիւն եւ հետեւելով Քրիստոսի օրինակին՝ ղենջակ կապած ծունկի գալով լուաց Յիսուսի տասներկու աշակերտները խորհրդանշող 12 միաբան հայրերու եւ Դպրեվանքի սաներու ոտքերը։

Հուսկ, Հայրապետը հաւատացեալներուն յղեց իր Հայրապետական պատգամը, որ առանցք ունէր սաղմոսներուն եւ աղօթքներուն մէջ հնչած Աստուածային սէրը։ Նորին Սրբութիւնը դիտել տուաւ, որ աշակերտներուն ոտքերը լուալու արարքը, այլ խօսքով՝ Քրիստոսի, որպէս Աստուած, մարդու առջեւ խոնարհիլը, պերճախօս վկայութիւն է մարդուն նկատմամբ Աստուծոյ անհուն սիրոյն։ Քրիստոսի երկրաւոր առաքելութիւնը արտացոլացումն է Աստուծոյ սիրոյն եւ այդ սէրը մեր եկեղեցւոյ ծէսերուն մէջ առանցքային ներկայութիւն է, որովհետեւ սէրը քրիստոնէութեան էութիւնը կը կազմէ, նշեց ան։ Խօսելով սիրոյ տարբեր կերպերուն մասին՝ Հայրապետը ընդգծեց Աստուածային սիրոյն խորին ըմբռնումը, որ իր մէջ կը պարփակէ նոյնի՛սկ տառապանք եւ զոհաբերութիւն. Աստուծոյ սէրը զինք մղեց Իր Միածին Որդին աշխարհ ղրկելու՝ ի սէր մարդոց փրկութեան։

Ուստի, Հայրապետը յորդորեց հաւատացեալներուն վերադառնալու սիրոյ քրիստոնէական հասկացողութեան, սիրելու զիրար, սիրելու մեր նմանը, մեր ազգին զաւակները, ու այդ սէրը գործի վերածելով՝ ծառայելու ազգին ու բարիին. «այսօր Քրիստոս, Իր եկեղեցւոյ ճամբով, կու գայ յիշեցնելու մեր ազգի զաւակներուն, մեր պետական մարդոց, մեր քաղաքական, կուսակցական մարդոց, մեր մտաւորականներուն, բոլորի՛ն, ըսելով՝ սիրեցէ՛ք զիրար, հեռո՛ւ մնացէք ամէն տեսակ ատելութենէ, վատառողջ քննադատութիւններէ, ներքին բեւեռացումներէ։ Քրիսոտսի սիրոյ ներկայութիւնը ձեր կեանքին մէջ ապրեցէք ու ձեր կեանքով թարգմանեցէք Քրիստոսի սիրոյ պատգամը» յատկապէս շեշտելով՝ եզրափակեց իր պատգամը Վեհափառ Հայրապետը։

Արարողութեան աւարտին, Հայրապետը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց հաւատացեալները, մեր եկեղեցին եւ մեր ազգը։