«Գողացված մանկություն». Գյումրու մասին պատմող ֆիլմը կրկին մեծ էկրանին (տեսանյութ)
1988 աղետից մոտ երեսուն տարի անց Գյումրին կրում է իր վրա աղետի հետևանքները, իսկ գյումրեցին համարվում է Հանրապետության սոցիալապես առավել խոցելի բնակիչ: Կինոռեժիսոր Արմեն Գասպարյանն իր «Գողացված մանկություն» ֆիլմում փորձել է ներկայացնել Գյումրին ու գյումրեցուն` իր խնդիրներով: Ֆիլմում 10-ամյա փոքրիկ Նինան իր ընկալմամբ ներկայացնում է արվեստների եւ արհեստների քաղաք Գյումրին:
Միջազգային մի շարք հեղինակավոր փառատոններում պատվավոր տեղեր եւ նաեւ Վանի միջազգային «Միլլեթ Դառեխի» փառատոնում (Թուրքիա) լավագույն ռեժիսոր անվանակարգում գլխավոր մրցանակ շահելուց հետո` ֆիլմը կրկին Գյումրիում է:
Ցուցադրությանը ներկա էր նաեւ գլխավոր հերոսուհին` փոքրիկ Նինան: