Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված շատ որոշումներ ուղղակի վնաս են հասցնում Հայաստանին. ռուս փորձագետ
Երևանի անզգույշ քայլերը կարճաժամկետ հեռանկարում կարող են հակասություններ ավելացնել Ռուսաստանի հետ երկկողմ երկխոսության մեջ, սակայն ապագայում տեղի կունենա ռուս-հայկական կապերի քաղաքական բարելավման գործընթաց։ TACC-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին։
Մեկնաբանելով «Armenian Card» ազգային վճարային համակարգի անդամ հայկական բանկերի կողմից ռուսական «Мир» քարտերի սպասարկման դադարեցումը մարտի 30-ից՝ փորձագետն ընդգծել է, որ «Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ընդունված շատ որոշումներ ուղղակի վնաս են հասցնում Հայաստանին»։