Կարճաժամկետ հեռանկարում Երևանի անզգույշ քայլերը կարող են հանգեցնել Հայաստանի դիրքերի էլ ավելի թուլացմանը․ Անդրեյ Բիստրիցկի
Բացարձակապես անհնար է Ռուսաստանի հետ հարաբերությունները փոխարինել արևմտյան երկրների հետ կապերով, թեկուզ միայն աշխարհագրության պատճառով: Թերևս հիմա մենք կտեսնենք ամենազարմանալի շրջադարձերը հայկական քաղաքականության մեջ։ Բայց, կարծում եմ, որ որոշ ժամանակ անց Հայաստանում քաղաքական վերականգնման գործընթաց կլինի, հատկապես՝ համեմատած այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում իրական աշխարհում։ TACC-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Վալդայ» միջազգային քննարկումների ակումբի զարգացման և աջակցության հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին։
Վերլուծաբանն ընդգծել է, որ մինչև երկարաժամկետ հեռանկարում սպասվող «քաղաքական վերականգնման» պահը, երկկողմ երկխոսությունը մոտ ապագայում կարող է լուրջ մարտահրավերների առաջ կանգնել։
«Կարճաժամկետ հեռանկարում Երևանի անզգույշ քայլերը կարող են հանգեցնել Հայաստանի դիրքերի էլ ավելի թուլացման, կենսամակարդակի էլ ավելի մեծ անկման [հանրապետությունում], հակառուսական հռետորաբանության աճին, ինչպես նաև ազդել մարդկանց հարաբերությունների վրա»,- զգուշացրել փորձագետը և հավելել, որ դրանք կարող են տանել նաև ՀՀ-ում ցնցումների։