Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

«Կրակը դադարեց, ինչ-որ մեկը հրամայեց՝ դուրս եկեք առանց զենքի, ցանկացած ավելորդ քայլ՝ կսպանենք, իջնողը պառկի գետնին»․ Ոսկեպարի ցեղասպանությունը, Խորհրդային բանակը, ադրբեջանական ՕՄՕՆ-ը. Greek City Times

Հունական Greek City Times պարբերականն անդրադարձել է 1991 թվականի լույս մայիսի 6-ը Ոսկեպարում կատարված դեպքերին, երբ Խորհրդային Ադրբեջանի տարածքում տեղակայված Խորհրդային զորքերի 4-րդ բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները, օգտագործելով ուղղաթիռներ, տանկեր և ծանր հրետանի, արգելափակել են Խորհրդային Հայաստանի Նոյեմբերյանի շրջանի Ոսկեպար գյուղի մուտքերը և մտել գյուղ:

Գյուղ մտած խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի ստորաբաժանումները պայթեցրել են մեկ մեքենա, ինչի հետևանքով զոհվել է երկու, ծանր վիրավորվել 7 խաղաղ բնակիչ։

Տեղեկանալով Ոսկեպարում տեղի ունեցածի մասին՝ ոստիկանության Նոյեմբերյանի շրջանային բաժնի 20 ոստիկաններ և երեք քաղաքացիներ բնակիչներին պաշտպանելու նպատակով անտառի միջով փորձել են ներթափանցել գյուղ։ Նրանցից 11-ը դաժանաբար սպանվել են, իսկ մնացածը բռնվել և տեղափոխվել են ա դրբեջանական ԽՍՀ Կիրովաբադ (Գանձակ, Գյանջա) քաղաքի բանտ, որտեղ ևս երեք մարդ մահացել է։ Խորհրդային զորքերի ստորաբաժանումները գերել և ադրբեջանցի ՕՄՕՆ-ին են հանձնել նաև գյուղում գտնվող և բնակավայրը հսկող 45 հայ ոստիկանների, որոնք նույնպես ադրբեջանական բանտում ենթարկվել են խոշտանգումների։

Մայիսի 8-ին խորհրդային բանակի հրետակոծության հետևանքով Ոսկեպար գյուղից զոհվել է ևս երեք խաղաղ բնակիչ։

* * *

33 տարի առաջ՝ 1991թ. մայիսի 6-ի լուսադեմին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի 20 սպա և նրանց 3 ուղեկիցներն ընկան Խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի (Հատուկ նշանակության միլիցիայի ստորաբաժանման) ստեղծած ծուղակը։

Ոստիկանության այն ժամանակվա Բագրատաշենի բաժնի պետ Կարեն Անտոնյանը ծառայում էր Վանաձորի ոստիկանության հատուկ ստորաբաժանումում։ Նա պատմում է. 

«Տղերքը գիշերը ճամփա ընկան, Նոյեմբերյանից Ոսկեպար կես ժամ ճանապարհ էր, բայց բոլոր ճանապարհները փակ էին, թնդանոթների, գնդացիրների, տանկերի արյունարբու «աչքերից» անգամ մի աննշան շարժում չէր վրիպում, իսկ ոստիկաններն անցան երկար, դժվարին ճանապարհներ լեռներով ու անտառներով: Նրանք ճամփորդեցին մոտ վեց ժամ: Շատերը նոր էին վերադարձել Ոսկեպարից հոգնած, կիսաքուն: Արևածագին նրանք հասան գյուղ: Հանկարծ սկսվեց սարսափը, միաժամանակ՝ առջևից, հետևից և կողքերից, ավտոբուսը կրակի տակ ընկավ գնդացիրներից և ինքնաձիգներից, բոլոր ապակիները ջարդվեցին, ավտոբուսի ներսում պայթեց նռնակ, լսվեցին գոռոցներ․․․ Կրակը ոչ մի վայրկյան չէր դադարում, հաշված րոպեների ընթացքում մեքենան վերածվեց մաղի.

«Տղաներից երկուսը դուրս թռան ավտոբուսից, բայց անմիջապես սպանվեցին, կրակը 20 րոպե անդադար շարունակվեց։ Երբեմն ռուսերեն հայհոյանքներ էին լսվում, Հրանտը մի քանի անգամ ռուսերեն բղավեց՝ մի՛ կրակեք, սա ոստիկանությունն է։ Ի պատասխան` կրակը սաստկացավ, հետո Սաքոն միացավ Հրանտին, նրանք բղավեցին՝ պահանջելով դադարեցնել կրակը։

«Վերջապես կրակը դադարեց, և ինչ-որ մեկը հրամայեց.

- Դուրս եկեք առանց զենքի, ցանկացած ավելորդ քայլ, մենք ձեզ կսպանենք։

«Տղերքն ունեին ընդամենը մի քանի ատրճանակ, երեք-չորս ինքնաձիգ, շատերն անզեն էին, Ոսկեպարում իրենց ընկերների հետ պետք է փոխվեին, զենքերը վերցնեին:

- Առաջին իջնողը պետք է պառկի գետնին, ձեռքերը գլխիդ հետևում։

«Հրանտն առաջինն իջավ ու ավտոբուսի մոտ տեսավ արյան մեջ խեղդված Սաշիկ Անանյանի ու Միշա Մուրադյանի դիերը, հետո բոլորին պառկեցրին գետնին, թույլ չտվեցին շարժվել, Հրանտը հանձնեց անձը հաստատող փաստաթուղթը և կանգնեց, տղաները եկան և սկսեցին աղաչել, որ իրենց թույլ տան վիրակապել վիրավորներին։ Նրանք շատ էին։ Երկար աղաչանքներից հետո Դեմին անունով շեկ մազերով լեյտենանտը վերջապես թույլտվություն տվեց։

«Հրանտը, Սաքոն, Սամսոնը, Վահրամն ու Գեորգին ոտքի կանգնեցին, մյուսները չկարողացան»։

Ավագ լեյտենանտ Հրանտ Հարությունյանը պատմում է. 

«Երբ վեր կացա և մոտեցա «Նիվային», տեսա, որ սպանված են Արտաշը, Ստեփանը, Ռաֆիկը, մի քիչ այն կողմ էլ ընկած էր Վարդանի դին, ավտոբուսից հանեցին Վահրամ Աղաբաբյանի և Մարտիկ Գիշյանի դիերը, սարսափելի էր։ Սկսեցինք վիրավորներին օգնել, բայց վիրակապ չկար, դեղորայք չկար, ոչինչ չկար, զինվորականները՝ 40-50 հոգի, շրջապատեցին մեզ ու տեղից չշարժվեցին, ինչքան էլ խնդրեցինք՝ չտվեցին մեզ վիրակապեր։ Մենք ստիպված էինք պատռել մեր շորերը և վիրակապել ընկերների վերքերը։ Անզորությունից ու զայրույթից չգիտեինք ինչ անել։

Չթողեցինք տղերքին, բայց մեր վիրակապերը չօգնեցին։ Երկար խնդրանքներից հետո՝ մի զինվոր մեզ վիրակապ գցեց, բայց դա բավարար չէր։

Հետո տղաներից ոմանք խնդրեցին, որ իրենց գնդակահարեն, չէին ուզում տանջվել, ժամը 6:00-ից 9:15-ը՝ մոտավորապես երեքուկես ժամ մնացինք այս վիճակում: Զինվորներից ոմանք ծիծաղեցին, ոմանք իսկապես վախվորել էին, բայց նրանք էլ չօգնեցին․․․»։