«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողիցԱյնթապում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է 54-ամյա տղամարդու վրաԿրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
87 տարեկանում մահաgել է ԿաշպիրովսկինԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»Օմանի ափերի մոտ նավթային տանկեր է հրթիռակոծվելԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել դատարանի կողմիցԱդրբեջանը Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղը ներկայացրել է որպես ադրբեջանական տարածքՍպիտակ տան առանցքային դեմքերը Իրանի հարցով գաղտնի խորհրդակցություն են անցկացրել
Կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին
Իշխանությունը ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը. Աբրահամյան
Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. կան հազարավոր ձերբակալվածներ և այրված դպրոցներ
Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը
Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով. «Հրապարակ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Մարտունի համայնքի ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը. «Ժողովուրդ»
«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է
Ինչու է Ռուբինյանի հետ Հռոմ մեկնում նաև Արման Եղոյանը. «Հրապարակ»Ռուսները հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինԼիլիթ Մակունցը որոշել է գերազանցել Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներԿամ դու Մամիկոն Ասլանյան ես, կամ՝ Առուշ Առուշանյան. «Հրապարակ»Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»
Հասարակություն

Մենք ընտրում ենք համախմբելու, անցտանգային խնդիրները Ռուսաստանի հետ համատեղ լուծելու ռեալ ճանապարհը

Հայաստանն աշխարհի բացառիկ երկրներից է, որտեղ հաջողվեց 80 տոկոսից ավելի պրոռուսական կողմնորոշում ունեցող բնակչության զգալի հատվածի տրամադրվածությունն ընդամենը հինգ տարվա ընթացքում տրամագծորեն բեկել, ազգային գաղափարախոսությունը վերացնել, ներշնչել, որ կարող ենք առանց բանակի, անվտանգային համակարգի, ազգային շահերի ու գաղափարախոսության, ռազմավարական դաշնակցի, այսպես ասած, ուտել-խմելով, թվացյալ խաղաղության օրակարգով ապրել ու բարգավաճել այս բարդ տարածաշրջանում` ընդ որում սեփական ազգի ցեղասպան Թուրքիայի հովանու ներքո, առանց որևէ մեղանչման, զիջում ստանալու:

Սա Ռուսաստանի հետ խորքային հակասության մեջ գտնվող հավաքական Արևմուտքի կողմից տրված մաստեր կլաս էր, որին Հայաստանի նախկին իշխանությունները, այդ թվում անվտանգության մարմինները և հենց Ռուսաստանը Հայաստանում գործող իր ներկայացուցչությամբ պարզապես չկարողացան հակազդել, դիմակայել:

Հակառուսականության այս գործընթացը բուռն ընթացքում է: Այն տրամաբանական ավարտին կհասցվի, երբ ռուսները վերջնականապես դուրս կմղվեն տարածաշրջանից, Հայաստանն էլ սկզբում դե ֆակտո, այնուհետ դե յուրե կդրվի Թուրքիայի իրավասության ներքո:

Կիրառվում է պարզ բանաձև` ներսում հետապնդվում-ջարդվում են բոլոր ազգային և Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների ձգտող ուժերը, դրսում վարկաբեկվում են ՀԱՊԿ-ն, ԵԱՏՄ-ն, սառեցվում են կոնտակտները, անվտանգային կապերը` դրանով իսկ հակառակորդի առջև բացելով մեր դռները, հլու ենթարկեցնելով պարտադրվող կապիտուլյացիայի:

Զավեշտն այն է, որ Ռուսաստանին դուրս մղելով հանդերձ` հավաքական Արևմուտքն անվտանգության որևէ երաշխիք մեզ  չի տրամադրում: Առևտրի պարզ կանոններով նույնիսկ չեն ասում, թե դրա դիմաց ինչ կտան մեզ` կփրկվենք արդյոք բռնի կամ փափուկ ուժի գործադրմամբ նվաճումից, կլինենք ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի ուղիղ հովանու ներքո:

Վիճակն իսկապես օրհասական է, նաև` պատմական, ու ընդամենն ունենք ընտրության երեք ճանապարհ`

  1. համակերպվել իրողության հետ, դադարել վարվող քաղաքականությանը հակադրվելուց, ազգային շահերի անտեսմամբ ընդունել փաստացի կապիտուլյացիա և ադրբեջանաթուրքական պարտադրանքի ներքո մարիոնետ իշխանությամբ շարունակել ապրել երկրում, մինչ վերջնականապես կկորցնենք պետականությունը, կձուլվենք Թուրանին,

 

  1. հուսալքվել, հեռանալ Հայաստանից` կիսելով Սփյուռքում ապրող մեր միլիոնավոր հայրենակիցների ճակատագիրը,

 

  1. համախմբվել ու կրկին համախմվել ազգային բոլոր ուժերով` մոռանալով նախկին ու ներկա կեղծ օրակարգը, անհեթեթ տարաձայնությունները: Ստեղծված նոր աշխարհաքաղաքական իրավիճակում ուժեղացնել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները, մեկտեղված լուծել անվտանգային խնդիրները, ապահովել մեր երկրների շահերն ու ապագան:

 

Մենք ընտրում ենք երրորդ ճանապարհը: Այս իրավիճակում սա է ռեալ օրակարգը: Հետևաբար չենք երերալու, հասնելու ենք դրան: