«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողիցԱյնթապում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է 54-ամյա տղամարդու վրաԿրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
87 տարեկանում մահաgել է ԿաշպիրովսկինԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»Օմանի ափերի մոտ նավթային տանկեր է հրթիռակոծվելԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել դատարանի կողմիցԱդրբեջանը Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղը ներկայացրել է որպես ադրբեջանական տարածքՍպիտակ տան առանցքային դեմքերը Իրանի հարցով գաղտնի խորհրդակցություն են անցկացրել
Կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին
Իշխանությունը ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը. Աբրահամյան
Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. կան հազարավոր ձերբակալվածներ և այրված դպրոցներ
Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը
Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով. «Հրապարակ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Մարտունի համայնքի ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը. «Ժողովուրդ»
«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է
Ինչու է Ռուբինյանի հետ Հռոմ մեկնում նաև Արման Եղոյանը. «Հրապարակ»Ռուսները հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինԼիլիթ Մակունցը որոշել է գերազանցել Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներԿամ դու Մամիկոն Ասլանյան ես, կամ՝ Առուշ Առուշանյան. «Հրապարակ»Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»
Հասարակություն

Ռամիլ Սաֆարովներ են գալու Ոսկեպար, ադրբեջանական բանակն է գալու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ոսկեպարցիներն ամեն օր արթնանում են ահը սրտներում՝ իրենց վերջը ո՞նց կլինի։ Ամեն օր Երեւանից հյուրեր են ընդունում, բայց նրանց մեջ իշխող ուժից մարդ չկա։ Մարտի 18-ին Փաշինյանն անձամբ էր «սեւ լուրը» հաղորդել Բաղանիսի եւ Ոսկեպարի բնակիչներին: Պարզել էր Հայաստանի մակետը, ցույց տվել Ոսկեպարի հանձնվող ճանապարհը եւ ասել, որ պատրաստվեն։ Տեղացիներն իրենց վերաբերմունքը լիարժեք ցուցադրել էին վարչապետին, նա հեռացել էր` խոստանալով 10 օրից վերադառնալ։ 


«Որ եկած լիներ, Դուք էլ կիմանայիք, առայժմ անորոշ վիճակ է, ոչ մի բան չգիտենք, ո՛չ տեղեկատվություն ունենք, ոչ մի բան։ Հարցրեք իրեն՝ ինչո՞ւ չգնացիր»,- մեր միջոցով հարցը փոխանցում է Ոսկեպարի միջնակարգ դպրոցի տնօրեն Հարություն Ալավերդյանը՝ ի պատասխան մեր հարցին, թե Փաշինյանից լուր ունե՞ն։ «Բաքվի հետ տարածքային փոխզիջումների գնալու մեր առաջարկի վերաբերյալ ոչ մի պատասխան չկա։ Մենք ասել էինք՝ եթե այս տարածքները Բաքուն ուզում է, հայկական կողմն էլ թող իր տարածքներն ուզի Բաքվից»,- իրենց առաջարկներն է հիշեցնում Ալավերդյանը։ Հիմա ի՞նչ սպասումներ ունեն։ Մեր զրուցակիցը խորը հոգոց է հանում․ «Է՜հ, որ ասեմ՝ սպասում ենք միայն Տեր Աստծուց, չգիտենք։ Հույսը չի մարում, հույսը մեզնից հետո թող կորչի։ Մենք այն կարծիքին ենք, որ այսպես ապրել չի լինի։ Եթե դու մարդու իրավունքների կոնվենցիայով սահմանած նվազագույն դրույթներին համապատասխան չես կարող անվտանգության երաշխիքներով ապրել, ուրեմն քո կյանքը վտանգված է»,- նշում է ոսկեպարցին։

Համայնքն իր կարծիքը ուղերձի ձեւով ձեւակերպել էր եւ Ոսկեպար այցի ժամանակ հանձնել Նիկոլ Փաշինյանին։ Գրել էին․ «Այստեղ մեր գյուղերը գոյություն ունեն առնվազն 4-րդ դարից, կարողացել են դարերի մաքառումների միջով հասնել 21-րդ դար ու պետք է հարատեւեն։ Թուրք տարրը ընդամենը 200 տարի առաջ է այստեղ հայտնվել եւ միշտ էլ ձգտել է մեզնից խլել այստեղ ապրելու մեր իրավունքը, բայց դա նրան չի հաջողվել։ Չի հաջողվել նաեւ 90-ականներին, չի հաջողվելու նաեւ այսօր։ Դրա վկան մեր հազարամյա մշակութային կառույցներն են, բերդերն ու եկեղեցիները»։ Հարություն Ալավերդյանից հետաքրքրվեցինք՝ ոսկեպարցիները լսե՞լ են, որ իշխանության ներկայացուցիչները քարոզչություն են տանում, թե դրանք հայկական տարածքներ չեն` ինչպե՞ս կարող ենք ադրբեջանցիներին պատկանող հողը չհանձնենք, եթե չհանձնենք` կհարձակվեն մեզ վրա։ 

«Եկեղեցին տեսել եք, չէ՞, այ, հենց այդ բնակավայրի մոտ եղել է իմ պապերի գյուղը։ Մակար Բարխուդարյանն իր գրքերում արձանագրել է այդ տարածքի բնակչության եւ առկա պատմության մասին։ Հստակ նշվում է, որ այդ եկեղեցու մոտից Ոսկեպարի բնակչությունը տեղափոխվել է Նոր Ոսկեպար։ Թուրքերը, տեսնելով լքված բնակավայրերը, եկել ու բնակություն են հաստատել, անասուններն են պահել։ Սովետական կարգերի հաստատումից հետո եղբայրության ու հավասարության լոզունգի տակ նորից թուրքերը բնակեցվեցին այդտեղ, հետագայում տարբեր մեթոդներով, քարտեզներ փոխելով՝ դարձրին իրենցը։ Չենք հասկանում, թե ոնց եղավ՝ այսօր մեր հողը դարձավ առքուվաճառքի առարկա։ Մենք այդ սահմանը տալով, տարածքները տալով, կորցնում ենք անվտանգության, ազատ ապրելու եւ տեղաշարժվելու իրավունքը, ճանապարհ չենք ունենում, թուրքերն էլ սկսում են մարդագողություն անել, ինչպես 90-ականներին է եղել»,- մանրակրկիտ բացատրում է Ալավերդյանը։

Փաշինյանի ապրիլի 5-ի բրյուսելյան հանդիպումից որեւէ սպասելիք ունե՞ն ոսկեպարցիները։ 2 օրից կհանդիպեն Հայաստանի վարչապետը, Միացյալ Նահանգների պետքարտուղարն ու Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ «Ոչ մի»,- կտրուկ պատասխանում է ոսկեպարցին, ասում է՝ եվրոպացիներն առանձնապես հավատ չեն ներշնչում։ «Ես եվրոպաներից մեծ ակնկալիքներ չունեմ, էլ չեմ ասում՝ այդ հանդիպումներից։ Մեր ազգային ավանդույթներն ինձ համար ավելի սուրբ են, քան եվրոպական այդ արժեքները»։

Ի՞նչ զգացողությամբ են արթնանում եւ օրն անցկացնում ոսկեպարցիներն այս իրավիճակում։ Տնօրենը հարցին հարցով է պատասխանում․ «Դուք ի՞նչ զգացողություն կունենայիք, երբ ամեն օր գործի գնալիս իմանայիք, որ այդ տարածքն արդեն ձերը չէ, եւ այնտեղ կանգնած են ադրբեջանական զորքերը։ Ռամիլ Սաֆարովին հիշո՞ւմ եք, նրա նմաններն են գալու այստեղ։ Եթե այսօր Ադրբեջանում հերոսացվում են հայ սպանած մարդասպանները, մենք ինչպե՞ս ենք մտածում խաղաղության մասին։ Մենք պիտի միայն մտածենք մեր եղածը պահելու մասին»։ Ալավերդյանը վստահ է՝ ոչ մի ադրբեջանցի չի վերադառնալու այդ բնակավայրերը, այստեղ լինելու են ադրբեջանական զորքեր, որպեսզի, ինչպես ինքն է ասում՝ կամաց նստեն Երեւանի շնչին։ «Մենք չե՞նք հասկանում, որ մեր ձեռքով մեր տունը քանդում ենք։ Եթե մենք իրական հայ ենք, պիտի զգանք այն ցավը, ինչ ոսկեպարցին, սա պետական սահման է, ոչ թե Ոսկեպարի բնակչի ունեցվածքը։ Երբ բոլորս պետականամետ մտածողություն ունենանք, հաջողության կհասնենք»,- նկատում է Ալավերդյանը։  

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որ շաբաթվա 5 օրը Տավուշում է, Փաշինյանի այս լռությունը, Տավուշ չգնալը պայմանավորում է մի քանի հանգամանքով։ «Կա՛մ ասելիք չունի, կա՛մ տավուշցիներին պիտի ծանր լուր հայտնի։ Ծանր լուր՝ այն մասին, որ պիտի հանձնի այդ գյուղերը Բաքվին։ Հանդիպման ժամանակ, իր ոճին համապատասխան, խառը բաներ է ասել ժողովրդին, թե իր ասածներից որն է ճշմարտությունը, չենք կարողանում հասկանալ՝ մանիպուլացնում է։ Հիմա իշխանությունը փորձում է պետրոսների նմաններով մանիպուլացնել, նորից խաբել ժողովրդին, ներկայացնել այդ գյուղերի անկարեւորությունը»,-ընդգծում է պատգամավորը։

Դանիելյանի խոսքով՝ իշխանական մեսիջները տավուշցիները մեծ զայրույթով են ընդունել եւ այլեւս չեն հավատում նրանց մանիպուլյացիաներին։ «Իշխանությունը հիմա իր էմիսարներին է ուղարկում Տավուշ, ովքեր համոզում են մարդկանց, թե ամեն ինչ որոշված է, կառավարությունը գույքի փոխհատուցում կտա, հողի փոխհատուցում կտա, փող կտա։ Մարդիկ մերժել են, իհարկե, բայց չպիտի թերագնահատենք սրանց, քանի որ իշխանություն են, և իրենց ձեռքում լծակներ կան։ Փափուկ ուժի քաղաքականություն են վարում՝ փորձելով մարդկանց փողով շահագրգռել»»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում։