Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը սարքում է թնդանոթի միս. սա եվրաինտեգրում չէ, սա հակաՌուսաստան դառնալու քայլ է. Շարմազանով

2018 թվականից մինչ օրս բոլոր միջազգային հարթակներում, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ներկայացվել է ՔՊ-ական խմբակի և նրա կապիտուլյանտ ղեկավարի տեսքով, որևէ լավ արդյունք ՀՀ-ի համար չի գրանցվել և նույնիսկ ամենալավ փաստաթուղթը Նիկոլ Փաշինյանի կառավարման պարագայում դառնում է հակահայկական փաստաթուղթ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը` մեկնաբանելով վաղը Բրյուսելում կայանալիք հանդիպումը: 

«Մենք 2018 թվականին Նիկոլ Փաշինյանին թողել են փայլուն փաստաթուղթ Հայաստանի և ԵՄ-ի միջև, որը կոչվում է CEPA, այդ փաստաթղթում և′ տնտեսական մասով, և′ քաղաքական-ինստիտուցիոնալ բարեփոխումների մասով, և′ արցախյան հարցի վերաբերյալ շատ կարևոր շեշտադրումներ կային, ըստ որի` ԵՄ-ն և ԵՄ անդամ բոլոր երկրներն օրենքի ուժով ճանաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Այսինքն` Նիկոլ Փաշինյանին մեր իշխանությունը ժառանգել է Հայաստան- Եվրամիություն պայմանագիր, որտեղ Եվրոպական միության բոլոր երկրները ճանաչել են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը: Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը` Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, նույն եվրոպական հարթակում: Ավելին` մեր բանակցած CEPA-ն և մեր պայմանագիր կնքած CEPA-ն չի եղել ռուսական և եվրոպական շահերի հակադրության արդյունքում, եղել է հայկական շահերի սպասարկման արդյունքում, եղել է եվրոպական և ռուսական հետաքրքրությունների և շահերի փոխլրացման արդյունքում, ոչ թե հակադրության, ի՞նչ է անում Փաշինյանն այսօր»,- հարցրեց Շարմազանովը և ինքն էլ պատասխանեց հարցին:

Նա նշեց, որ Փաշինյանը ոչ թե Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ է հաստատում, ոչ թե խորացնում է Հայաստանի եվրաինտեգրացիան, այլ Հայաստանը սարքում է հայկաՌուսաստան` Հայաստանը դարձնելով թնդանոթի միս:

«Սա եվրաինտեգրում չի, սա Հայաստանի հակաՌուսաստան դառնալու հերթական քայլն է: Դրա մասին չեն էլ թաքցնում եվրոպացի պաշտոնյաները, մարդիկ բացահայտ ասում են` Բլինքենը չասե՞ց` Ալիև ջան, մի' անհանգստացի, սա քո դեմ ուղղված չի, բա ո՞ւմ դեմ է  ուղղված` Ռուսաստանի՞, Իրանի՞: Դե տենց էլ ասեք, իսկ Հայաստանի կառավարիչները չեն հասկանում, որ ուկրաինական պատերազմից հետո աշխարհը դարձել է ռեգիոնալ, և այստեղ կա երեք խոշոր խաղացող` Թուրքիա, Ռուսաստան, Իրան: Իրանի նախագահը հազար անգամ հայտարարել է, որ Իրանը չի ողջունում, անհանգստացած է արտատարածաշրջանային ուժերի մուտք գործելով մեր տարածաշրջան: Եթե դու Իրանի շահը հաշվի չես առնում, Ռուսաստանի շահը հաշվի չես առնում, ոչ միայն հաշվի չես առնում, այլ նաև հակադրվում ես այդ շահերին, քեզ էլ սարքում ես պոլիգոն Արևմուտք-Ռուսաստան հակամարտության մեջ, որևէ լավ բան ակնկալել պետք չի»,- ասաց ՀՀԿ-ական գործիչը: