«Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անցԵրևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԻրանի երկու քաղաքացու մեղադրանք է առաջադրվել Մանչեսթերում ահաբեկչություն նախապատրաստելու համարԳեղարքունիքի մի շարք համայնքներում երկար ժամանակ ջուր չի լինիՍաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողիցԱյնթապում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է 54-ամյա տղամարդու վրաԿրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
87 տարեկանում մահաgել է ԿաշպիրովսկինԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»Օմանի ափերի մոտ նավթային տանկեր է հրթիռակոծվելԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել դատարանի կողմիցԱդրբեջանը Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղը ներկայացրել է որպես ադրբեջանական տարածքՍպիտակ տան առանցքային դեմքերը Իրանի հարցով գաղտնի խորհրդակցություն են անցկացրել
Կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին
Իշխանությունը ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը. Աբրահամյան
Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. կան հազարավոր ձերբակալվածներ և այրված դպրոցներ
Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը
Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով. «Հրապարակ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Մարտունի համայնքի ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը. «Ժողովուրդ»
«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է
Ինչու է Ռուբինյանի հետ Հռոմ մեկնում նաև Արման Եղոյանը. «Հրապարակ»Ռուսները հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինԼիլիթ Մակունցը որոշել է գերազանցել Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներԿամ դու Մամիկոն Ասլանյան ես, կամ՝ Առուշ Առուշանյան. «Հրապարակ»Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»
Հասարակություն

Նարեկ Նալբանդյանի ՍՊԸ-ն Սևանից ապօրինի ջրառ է կատարել,մինչև 41 մլն դրամ տուգանք է նախատեսված․ «Հետք»

Գործարար Նարեկ Նալբանդյանի ընկերությունը Սևանա լճից ապօրինի ջրառ է կատարել։ Փաստն արձանագրել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները։ Այդ մասին «Հետքը» տեղեկացավ տեսչական մարմնից գրավոր հարցմամբ ստացած փաստաթղթերից։

Կասկածելի գործարքներով գույքը ավելացրած գործարար Նարեկ Նալբանդյանին պատկանող «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն Սևանում վարձակալական հիմունքով լողափեր ունի։ Այդ իրավունքը նա ստացել է 3 տարի առաջ։ 2023 թ.-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականով ստուգել են Նարեկ Նալբանդյանի ընկերության կողմից իրականացվող ջրառի և ջրահեռացման օրինականությունը։

«Ստուգմամբ պարզվեց, որ ընկերությունը 2021 թ.-ի հուլիսի 8-ի պայմանագրով 5 տարի ժամկետով «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից վարձակալել է թիվ 1 և 3 հանրային լողափերի տարածքը` ընդամենը 6.3 հա մակերեսով, և պարտավորվել է իրականացնել լողափերի ծրագրով նախատեսված գործունեություն։ Ստուգվող տարածքը ենթարկվեց զննության։ Հայտնաբերվեցին Սևանա լճից ջրառ իրականացնելու և նշված տարածքի ռեժիմի խախտման դեպքեր»,- արձանագրվել է Տեսչականի աշխատակիցների կազմած ստուգման ակտում։

Ըստ ակտի՝ «Պրոյեկտ ինտեր–ինվեստ» ՍՊԸ-ն խախտել է «Ջրային օրենսգրքի» 21-րդ և 114-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետերը, այն է՝ առանց ջրօգտագործման թույլտվության ջրօգտագործում կատարելը։ Ընկերությունը խախտել է նաև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 20-րդ հոդվածը, որը սահմանում է՝ բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանման գոտում արգելվում է տնտեսական գործունեություն, որը կարող է սպառնալ այդ տարածքների էկոհամակարգերի կայունությանը։ Նշված արարքների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը պատասխանատվություն է սահամանում։ 

Ապօրինի ջրօգտագործման համար նախատեսված է 15-30 միլիոն դրամ տուգանք (նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից 400-ապատիկը), իսկ բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմի խախատման համար՝ 11 միլիոն 250 հազար դրամ (նվազագույն աշխատավարձի 150-ապատիկը)։

Նարեկ Նալբանդյանի ընկերությունը, համաձայն չլինելով Տեսչական մարմնի ակտի հետ, այն վիճարկում է դատարանում։ Տեսչական մարմինն այս փուլում չի կարող վարչական ակտ կայացնել և խախտման համար տուգանել, քանի դեռ վարչական վարույթի նյութերը վիճարկվում են դատարանում։ Այդուհանդերձ, Տեսչական մարմինը կասեցրել է ապօրինի ջրառը։

«Հետքը» ավելի վաղ գրել էր, որ Նարեկ Նալբանդյանը դարձել է Մաքսային պետական կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքին պատկանած Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր, իսկ Նալբանդյանի կինը՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատան սեփականատեր։