Սաուդյան Արաբիան հութիների դեմ գործողություն է նախապատրաստումԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԳանձասարի դեպքում Ադրբեջանի գործելակերպը դիտարկելի է որպես մշակութային ժառանգության քաղաքական գործիքավորումԻ՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը
Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողիցԱյնթապում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է 54-ամյա տղամարդու վրաԿրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
87 տարեկանում մահաgել է ԿաշպիրովսկինԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»Օմանի ափերի մոտ նավթային տանկեր է հրթիռակոծվելԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել դատարանի կողմիցԱդրբեջանը Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղը ներկայացրել է որպես ադրբեջանական տարածքՍպիտակ տան առանցքային դեմքերը Իրանի հարցով գաղտնի խորհրդակցություն են անցկացրել
Կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին
Իշխանությունը ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը. Աբրահամյան
Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. կան հազարավոր ձերբակալվածներ և այրված դպրոցներ
Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը
Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով. «Հրապարակ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Մարտունի համայնքի ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը. «Ժողովուրդ»
«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է
Ինչու է Ռուբինյանի հետ Հռոմ մեկնում նաև Արման Եղոյանը. «Հրապարակ»Ռուսները հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինԼիլիթ Մակունցը որոշել է գերազանցել Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներԿամ դու Մամիկոն Ասլանյան ես, կամ՝ Առուշ Առուշանյան. «Հրապարակ»Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում. «Հրապարակ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»
Հասարակություն

«Հայոց պատմություն» դասագրքի շուրջ հարցերը սպառված չեն․ պատգամավորը հարցեր է ուղղել նախարարությանը

«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հարցերը սպառված չեն։ Մասնագիտական դիտարկումների առնչությամբ հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի պարզաբանումների ամփոփաթերթը/որ զետեղել եմ իմ էջում/ բազմաթիվ հարցեր է առաջացնում։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը․

«Օրերս, լրացուցիչ պարզաբանումներ, նախարարության պաշտոնական տեսակետը ստանալու ակնկալիքով հետևյալ հարցերն եմ ուղղել ԿԳՄՍ նախարարությանը։

1․Ներկայացված փաստաթղթում ԿԳՄՍ փորձագետի արված դիտարկումները որքանո՞վ կարող են հակակշռել տասնյակ պատմաբան-մասնագետների կողմից արված եզրակացությանը և ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվել ԿԳՄՍ նախարարությունը մեկ անձի տեսակետը հիմք ընդունելով անտեսել Հայոց պատմության ուսումնասիրության մեջ լուրջ ներդրում ու ավանդ ունեցող մասնագետ գիտնականների կարծիքն ու եզրակացությունը:

2․Ներկայացված փաստաթուղթն ընդամենը մեկ հեղինակ-մեկ փորձագետ ձևաչափով կազմված բացարձակ անհամոզիչ գրություն է, այլ ոչ թե մասնագիտական կամ փորձագիտական եզրակացություն:

3․Հստակ պարզաբանման կարիք կա, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել ԿԳՄՍ նախարարության փորձագետը և ինչու՞ չկա այդ փորձագետի վերջնական եզրակացությունը, որի հիման վրա ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել դասագիրքը թողնել շրջանառության մեջ: Ձեր կողմից ներկայացված փաստաթուղթն ընդամենը երրորդ կողմի դիտարկումներ են, այլ ոչ թե նախարարության կողմից վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ մասնագիտական եզրակացություն:

4․Նախարարությունն արդյո՞ք տարբերություն տեսնում է «փորձագետ» և «մասնագետ» եզրույթների միջև, այն դեպքում երբ ԿԳՄՍ բանավոր ու գրավոր արձագանքներում այս երկու հասկացությունները ներկայանում են որպես համարժեքներ:

5․Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից ընտրված մեկ փորձագետի դիտարկումներին, ապա այստեղ տեսնում ենք մեկ այլ ցնցող պատկեր. նախարարության փորձագետը մատնացույց է անում խնդրահարույց դասագրքում առկա ավելի քան 100 (հարյուր) սխալներ, վրիպակներ ու անճշտություններ` ընդունելով պատմաբան-մասնագետների արված դիտողությունների ճշմարտացիությունը: Ի՞նչ է ստացվում: Մեկ դասագրքում, ըստ ԿԳՄՍ փորձագետի, առկա է հարյուրից ավելի խնդրահարույց հատվածներ և դա չտեսնելու տալով որոշում է կայացվում դասագիրքը չխոտանել ու թողնել շրջանառության մեջ: Որքանո՞վ է հիմնավոր ու արդարացված ԿԳՄՍ նախարարության նման որոշումը:

6․Անդրադառնալով ցանկացած դասագրքի և հատկապես պատմության առարկան ներկայացնող դասագրքի կարևորագույն բաղադրիչին, այն է` պատկերազարդումներին ու լուսանկարչական նյութին, դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն իր մեկնաբանություններում արձագանքում է հետևյալ կերպ. «Այն հատվածներին եմ պատասխանել, որոնք կոնկրետ վերաբերում են ինձ։ Դասագրքի տեխնիկական կողմերին անդրադառնալը իմ դաշտից դուրս է»։ Ի պատասխան այս դիտարկմանը ԿԳՄՍ փորձագետն արձագանքում է հետևյալ կերպ. «Լուսանկարների ընտրությանը վերաբերող դիտարկումները չի կարելի տեխնիկական խնդիր համարել: Քարտեզների դեպքում առաջարկում ենք գրել դրանց հեղինակների անունները, որպեսզի ողջ պատասխանատվություն ը գրքի հեղինակի վրա չլինի»: Ի՞նչ է ստացվում: Փաստորեն ԿԳՄՍ փորձագետը ևս ընդունում է, որ դասագրքի պատկերագրական ու լուսանկարչական նյութը խնդրահարույց է և արդյո՞ք միայն այս հանգամանքը բավարար չի այդ դասագիրքը խոտանելու համար:

7․Բացարձակ անհասկանալի ու անընդունելի է ոչ միայն մեկ փորձագետի կարծիքը հաշվի առնելով և տասնյակ գիտնականների եզրակացությունն անտեսելով վերջնական որոշում կայացնելու ԿԳՄՍ մոտեցումը, այլև այդ նույն փորձագետի ինքնությունը, գիտական աստիճանն ու կոչումը գաղտնի պահելու հակումը: Մասնագիտական եզրակացություն ներկայացրած շուրջ երկու տասնյակ գիտնականները իրենք ինքնությունները չեն կոծկել, այնինչ պարզ տրամաբանությունը հուշում է, որ «անկախ փորձագետ» բնորոշումը ենթադրում է անձի ինքնության հրապարակում` ավելի համոզիչ ու անաչառ երևալու համար:

8․Արդյոք նախարարությունը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում դասագրքի հեղինակին միակողմանի պաշտպանության, այդ դասագրքի խմբագրական աշխատանքները հեղինակի կնոջը վստահելու հարցում»,- գրել է պատգամավորը։