Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

1.8 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել 2021-2024-ին, որից 914 մլն եղել է պետբյուջեի համաֆինանսավորումը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի արտահերթ նիստը:

Շարունակվել է նախորդ նիստի օրակարգի շրջանակում արծարծված թեմաների քննարկումը: Մասնավորապես՝ քննարկումների արդյունքում խորհրդի անդամները հաստատել են խորհրդի գործող աշխատակարգում կատարված փոփոխությունները:

Քննարկվել և հաստատվել է Հայաստանի պետական բյուջեով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպություններին պետական աջակցության բաշխման մասին ս.թ. մարտի 5-ի խորհրդի որոշմամբ համատեղ ծրագրերի համար հատկացված գումարով միջոցառում կազմակերպելու հարցը:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարել է հաջորդ նիստի ընթացքում միջոցառման անցկացման վերաբերյալ ներկայացնել առաջարկներ, որոնք միտված կլինեն այն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելուն:

Օրակարգի հարցերի շրջանակում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ, խորհրդի անդամ Վաչե Տերտերյանը զեկուցել է պետական բյուջեից ազգային փոքրամասնությունների համայնքներին 2024 թվականին հատկացվող ֆինանսական միջոցների և իրականացվող սոցիալ-տնտեսական ծրագրերի մասին:

Մասնավորապես՝ նշվել է, որ համայնքների խոշորացման ծրագրին չմասնակցած համայնքներն արդեն իսկ 2021 թվականից մասնակցել են սուբվենցիոն ծրագրերին: 2021 թվականին իրականացվել է 6 ծրագիր, 2022 թվականին՝ 7 ծրագիր, 2023 թվականին՝ 9 ծրագիր, 2024 թվականին 8 ծրագրի հայտ է ներկայացվել: Ընդգծվել է, որ «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու արդյունքում 2024 թվականի պետական բյուջեով բոլոր այս համայնքներին, որոնք չեն մասնակցել խոշորացմանը և ունեն փոքրաթիվ բնակչություն, դոտացիան ամրագրվել է 50 մլն դրամ:

Նշվել է, որ 2024 թվականին նախատեսված ծրագրերից բացի, կա ևս 3 խոշոր ծրագիր, որոնց նախապատրաստական աշխատանքները, Վարչապետի հանձնարարությամբ, առանձին որոշումներով մեկնարկել են:

Ըստ այդմ՝ նախագծման աշխատանքներ են իրականացվում Արմավիրի մարզի Ֆերիկ եզդիաբնակ համայնքի և մարզի այլ համայնքների հետ հաղորդակցություն ապահովող 3 կմ ճանապարհահատվածի շինաշխատանքների համար, որի արժեքը կկազմի շուրջ 150 մլն դրամ, Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքի Օթևան բնակավայրի միջհամայնքային ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների համար, որի արժեքը կկազմի շուրջ 100 մլն դրամ և Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների համար, որի արժեքը կկազմի շուրջ 400 մլն դրամ:

Ընդհանուր առմամբ՝ շուրջ 1.8 մլրդ դրամի ծրագիր է իրականացվել 2021-2024 թվականներին, որից 914 մլն եղել է պետական բյուջեի համաֆինանսավորումը, 585 մլն համայնքային համաֆինանսավորումն է, ներգրավվել են նաև այլ միջոցներ:

Արայիկ Հարությունյանը կարևորել է նման զեկույցների պարբերաբար ներկայացումը, որոնք ամփոփում են ազգային փոքրամասնություններով համայնքներում և խոշորացված համայնքներում ազգային փոքրամասնություններով բնակավայրերում իրականացվող ծրագրերը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև խորհրդի անդամների կողմից բարձրացված այլ հարցեր: Արայիկ Հարությունյանն առաջարկել է հրատապ հարցեր լինելու դեպքում դրանք ներկայացնել համապատասխան ստորաբաժանում, և հաջորդ նիստերին դրանք, ըստ առաջնահերթության, կներառվեն օրակարգում և կքննարկվեն: