Հայագետ Կիմ Բակշին պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արցախի մշակութային ժառանգության հանրայնացման գործում ունեցած ավանդի համար և ծննդյան 85-րդ տարեդարձի կապակցությամբ գրող, հայագետ Կիմ Բակշին պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: