Նպատակը բոլոր հնարավոր միջոցներով ԲՀԿ–ին ԱԺ մտնել թույլ չտալն է. Իվետա ՏոնոյանՄելոնիի նոր առաջարկը՝ Մոսկվայի հետ բանակցությունների շուրջԱնանյանը ԿԸՀ-ի որոշումներում քաղաքական հաշվարկ է տեսնումԲՀԿ-ից գողացան 5 մանդատով քպ-ն վերականգնում է 3/5 մեծամասնությունը. ՄելիքյանՔՊ-ն կորցրեց 1224 ձայնՈրոշ ընտրատեղամասերում «Բարգավաճ Հայաստան»-ի քվեները անվավեր են ճանաչվելՀԱԿ-ը չի ճանաչում ԱԺ ընտրությունների արդյունքները, կոչ է անում ընդդիմությանը չհրաժարվել մանդատներիցՀԱՊԿ երկրները մտահոգված են կիբեռտարածքում աճող սպառնալիքներովԱնվավեր են ճանաչվել 10/51 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները. ԿԸՀ նախագահՌուսական ՀՕՊ-ը մեկ օրում ոչնչացրել է 67 ԱԹՍ. ՌԴ ՊՆԵրկու նորություն հետընտրական Հայաստանից. Արթուր ԴանիելյանԱՄԷ առաջնորդները շնորհավորել են Նիկոլ ՓաշինյանինԹրամփը հրաժարվել է այս գիշեր Իրանին ռմբակոծելու մտադրությունիցԿամրջի փլուզումից հետո աշխատանքներ են տարվում դեպքի վայրումԿամրջի փլուզումից հետո երթևեկությունը կազմակերպվում է մեկ գոտիով«Գայի պոստի» մոտ գտնվող կամուրջը «պայթել» է․ կան վնասված ավտոմեքենաներՋրամատակարարումը կդադարեցվի. հասցեներՌԴ քաղաքացին «Ford Mustang»-ով բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել էՆախազգուշացում․ հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներումՄցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին մեծածավալ աշխատանք կկատարվիԽաչը մեզ հիշեցնում է՝ Աստծո սերը ավելի մեծ է, քան մարդկային մեղքը. Հայր ՌուբենՔննարկվել են Անկարայում անցկացվելիք ՆԱՏՕ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներըԱռաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում, հնարավոր է կարկուտԱրմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբանՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը. Հայաստանը 107-րդ տեղում էՄԻՊ-ը մասնակցել է քրեակատարողական համակարգի գենդերազգայունության գնահատմանն առնչվող համաժողովինՌուսաստանի և Բահրեյնի ԱԳ նախարարները քննարկել են նավագնացության հարցը ՀորմուզումԵԱՏՄ երկրներ ռուսական գյուղարդյունաբերական արտահանումն աճել է 28%-ովԲուլղարիան պատրաստակամ է ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ. Ռումեն Ռադևի ուղերձը13-ամյա միջազգային վարպետ Սերգեյ Սկլոկին-Բագիյանը լրացրել է իր առաջին գրոսմայստերի նորմանԱԱ-2026. Առաջին տուրի հանդիպումների խաղացանկն ու ժամանակացույցըԱղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսինՆիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ ՇարմազանովԲելգիան վերահաստատում է պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ«Ռոսսելխոզնադզոր»-ը սահմանափակում է Հայաստանից բոլոր կարանտինային ապրանքների ներմուծումը ՌԴՎառելիքի լցակայանների շահագործումն առանց պահանջներին համապատասխանեցման կհանգեցնի պատասխանատվության․ ՆԳՆԴեռ գլխի չե՞ք ընկել, թե ինչու Արամ Սարգսյանին ստիպեցին «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ԿԸՀ-ում բողոք ներկայացնել. ՔաղաքագետՎեց ամսով արգելվեց Հայաստանից ցորենի արտահանումըԸնտանեկան բռնություն գործադրած անձանց վերահսկում կիրականացվի ՀայաստանումԳյումրու1 ժամվա ընթացքում գրանցվել է 17 մմ տեղում և 10 մմ տրամագծով կարկուտՀակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունըԱմոթ է, երբ պետական մարմինը չի իմանում՝ չի կարող ներկայացնել զրպարտության հայցեր. Փաստաբանը՝ ԿԸՀ հայտարարության մասինԱդրբեջանն ու Իրանը համաձայնեցրել են Արաքս գետի ջրային ռեսուրսների բաշխումըԸնդդիմությունը իսկապես բարդ վիճակում է և ցանկացած որոշման դեպքում միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Դեկանին աշխատանքից ազատել են` հայացքների պատճառով Էդմոն, մատի ու մատանու արանքը մի մտի. քաղաքական տրյապկա ես, քեզ դրա նման էլ պահի, վեցնոց. Շարմազանով
Նույն մահացու ինքնավստահությունը․․․
Մարուքյանն էդպես էլ չկողմնորոշվեց՝ ում դռանն է ծառայում. Շիրազ Խաչատրյանը՝ Էդմոն Մարուքյանին
Ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակումը կբացառվի. նախագիծ
«Հավատացած եմ՝ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի». Էրդողանը շնորհավորեց Փաշինյանին
Մամուլ

Սամվել Խարազյանը՝ ՊԱԳ նոր պե՞տ․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Առողջապահության նախարարությունը մարտի վերջին մրցույթ էր հայտարարել՝ պետական առողջապահական գործակալության պետի պաշտոնի համար։ Փաստաթղթերի ներկայացման ժամկետն ավարտվել է ապրիլի 3-ին։ «Թեստավորման փուլը տեղի կունենա մայիսի 6-ին, իսկ մայիսի 8-ին նշանակված է հարցազրույցի փուլը, ապա կիմանանք, թե ով է հաղթել»,- հայտնում է ԱՆ մամուլի պատասխանատու Մարիամ Ծատրյանը։ Ըստ նրա, դիմողները 7-ն են, որից հաստատվել է 4 թեկնածուի մասնակցությունը։  

Հիշեցնենք․ ՊԱԳ պետի պաշտոնը թափուր է մարտի 14-ից, երբ անսպասելի հրաժարական տվեց ՊԱԳ արդեն նախկին պետ Ահարոն Բարսեղյանը, իսկ մի քանի օրից պարզվեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ է նախաձեռնել նրա գործունեության հետ կապված։ Թե ովքեր են մասնակցում մրցույթին, չի հրապարակվում։ Մեր տեղեկություններով, թեկնածուների թվում է Սամվել Խարազյանը։

Մեր աղբյուրները հայտնում են, որ նախարարի համակրանքը հենց Խարազյանի կողմն է, եւ, հավանաբար, նա էլ կնստի ՊԱԳ պետի աթոռին։ Սամվել Խարազյանը համակարգից հեռացած մարդկանցից է։ Ժամանակին նա զբաղեցրել է ՊԱԳ բժշկական ծառայությունների գնման եւ տեղեկատվական բաժնի պետի պաշտոնը, նաեւ ՊԱԳ-ը սպասարկող էլեկտրոնային համակարգը ներդրած ընկերության ոչ պաշտոնական սեփականատերն էր։ 2016 թվականին Խարազյանն ազատվել է աշխատանքից կոռուպցիոն սկանդալի արդյունքում, ի թիվս այլ պաշտոնյաների, մեղադրվելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ` անվճար հատկացվող առողջարանային բուժօգնության ուղեգրերը կեղծելու գործով։ Քրեական գործը, սակայն, կարճ քննությունից հետո կարճվեց։ Մի քանի տարի Խարազյանի անունը համակարգի կուլուարներում չէր լսվում, սակայն հեղափոխությունից հետո նա կրկին ի հայտ եկավ եւ միջազգային փորձագետի կարգավիճակով ներգրավվեց նախարարության աշխատանքներին, մասնավորապես՝ ապահովագրության հայեցակարգի մշակմանը։ 

Մենք խնդրեցինք Սամվել Խարազյանին՝ հստակեցնել իր անվան շուրջ պտտվող լուրերը, մասնավորապես` արդյոք մասնակցո՞ւմ է ՊԱԳ պետի մրցույթին։ Նա փորձեց իմանալ, թե որտեղից ենք լսել այդ լուրերը, ապա ասաց, որ դրանք անձնական բնույթի են, եւ չցանկացավ մեկնաբանել։