NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Հնարավո՞ր է վերջնականապես մարել... «մարած աբլիգացիան». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ժամանակին շատ տարածված մի արտահայտություն կար՝ «մարած աբլիգացիա»: Չէ, ֆինանսաբանկային առումով հիմա էլ դա շատ արդիական է՝ հենց «պարտատոմսերի մարում» իմաստով, սակայն տվյալ դեպքում խոսքը քաղաքական իմաստ ունի: Ընդ որում, սա ևս այսօր շատ արդիական է ու անթերի բնորոշում է Նիկոլ Փաշինյանին ու նրա ղեկավարած քաղաքական ուժը: Թե ինչու, փորձենք հասկանալ ըստ հերթականության: Նախ՝ սրա մասին վկայում էր ԱԺ-ում Փաշինյանի երեկվա ելույթը, որը կարելի է համարել վերջին շրջանի նրա հայտարարությունների յուրատեսակ «ժողովածու»՝ սկսած «պատմական Հայաստանի» ու «իրական Հայաստանի» անհամատեղելիության մասին վտանգավորագույն, հակահայկական թեզից մինչև մեղքը բոլորի «գրպանը գցելը»:

Վերջինիս դեպքում՝ մի տարբերությամբ, որ ակնհայտորեն մեղսակից դարձրեց «հպարտ քաղաքացիներին»՝ մոտավորապես հետևյալ տրամաբանությամբ՝ մի քանի անգամ քվե եք տվել, ուրեմն, համաձայն եք այն ամենի հետ, ինչ անում եմ... Երկրորդ՝ հատկապես վերջին շրջանում նրա գրեթե բոլոր նախաձեռնությունները արժանանում են բուռն դիմադրության, ու որքան էլ նա խոսի «վստահության», «ընտրվածության» և այլնի մասին, ակնհայտ է, որ մեր հասարակության մեծամասնությունը կտրուկ դեմ է թե՛ Նիկոլ Փաշինյանին, թե՛ նրա նախաձեռնություններին ու ոչ հայանպաստ քայլերին: Ընդ որում, դրա մասին վկայում են ոչ միայն սոցիոլոգիական հարցումները, այլև կոնկրետ օրինակները, ի մասնավորի՝ Տավուշի մարզից տարածքներ զիջելու Նիկոլ Փաշինյանի ջերմեռանդ պատրաստակամությունը: Հիմա՝ մի փոքր մանրամասն:

Նախօրեին խորհրդարանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և արտգործնախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ կայացել է փակ նիստ, որտեղ քննարկվել է ընդդիմության առաջարկած՝ սահմանազատման և սահմանագծման հարցը: Երկու պաշտոնյաներն էլ փաստացի «սուխոյ ատկազ» են եկել, թե սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Տավուշից սկսելու, առավել ևս Տավուշից տարածքներ տալու հետ կապված բանակցություններ են վարել: Ընդ որում, Գրիգորյանը դա հստակ նշել է նաև հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում: Նկատենք՝ խոսքը արտգործնախարարի և հենց սահմանազատման հարցերով զբաղվող փոխվարչապետի մասին է: Այսինքն, ստացվում է, որ սա բացառապես Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է՝ համաձայնեցված Ալիևի հետ: Այս մասին, ի դեպ, նշեցին նաև ընդդիմադիր պատգամավորները:

Ի մասնավորի, ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարց բարձրացրեց. «Ո՞ւմ հետ է Նիկոլ Փաշինյանն առանձին բանակցում, եթե իր սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովը դրա մեջ չկա, արտաքին գործերի նախարարությունը չկա։ Թե՞ պարզապես Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի սպառնալիքները Հայաստանում փոխանցող դեսպանն է, ոչ թե Հայաստանի վարչապետը»։ Նույն Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում նշում էր, թե իրենք դեմ չեն սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց... դա չի երաշխավորում խաղաղություն. «Իսկ այդ հատվածներում սահմանազատումը և դրա արդյունքների իրականացումը երաշխավորում է արդյո՞ք անվտանգություն, ո՛չ, չի երաշխավորում անվտանգություն, բայց հարցը հասցեագրելուց հրաժարումը երաշխավորում է անվտանգային սպառնալիքների շարունակաբար մեծացումը»:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը իրեն բնորոշ մի «խուճուճ» միտք էլ է ասել. «Արդյո՞ք այդ գործելաոճը երաշխավորում է, որ ՀՀ տարածքի վրա նոր հարձակում չի լինի, չի երաշխավորում, բայց հակառակ գործելակերպը երաշխավորում է նոր հարձակում ՀՀ-ի ինքնիշխան տարածքի վրա»։ Ի՞նչ է ստացվում. որոշ ժամանակ առաջ նա Տավուշում «վախ էր ծախում» տեղի բնակչության վրա՝ նշելով, որ եթե չտանք Տավուշի այդ տարածքները, «շաբաթվա վերջին պատերազմ կլինի»: Ընդ որում, մինչ մարզ այցելելը՝ մարտի 12-ին նա ասում էր, թե «դելիմիտացված սահմանը արդեն իսկ պետք է դառնա երկաթյա երաշխիք այդ հատվածի հարատև կայունության համար»։ Հիմա ասում է, որ նույնիսկ այդ դեպքում պատերազմ չլինելը չի երաշխավորվում: Ըստ այդմ, հարց է ծագում՝ ի՞նչ շահ ունի Նիկոլ Փաշինյանը, ո՞ւմ անունից է նա սպառնում հայ ժողովրդին, վերջապես՝ ի՞նչ խոստումներ է տվել միջազգային կենտրոններին ու հենց Ադրբեջանին...

Այս հարցերի պատասխանը, ինչպես հենց Փաշինյանն է սիրում ասել, «օդում կախված» է: Ժամանակի ընթացքում գուցե այդ պատասխանն արդեն «գետնի վրա» լինի: Իսկ մինչ այդ արձանագրենք, որ փաշինյանական հակահայկական հերթական այս նախաձեռնությունը բուռն դիմադրության արժանացավ Հայ առաքելական եկեղեցու, ի մասնավորի՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանի, ապա և եկեղեցու եպիսկոպոսների ու թեմական առաջնորդների կողմից, «Հայաքվե» նախաձեռնության կողմից՝ Ավետիք Չալաբյանի գլխավորությամբ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորների կողմից և այլն: Ընդ որում, ակնհայտ էր, որ այս հանգամանքը խիստ նյարդայնացրել է քպականներին, որոնցից մի քանիսը ջղագրգիռ հայտարարություններ էին անում: Ինչո՞ւ: Որովհետև ակնհայտ էր, որ ընդդիմադիր ուժերի, շարժումների հայտարարությունները, այցերը Տավուշ տեղի բնակչությանը վստահություն էին ներշնչել, որ իրենք հայաստանյան իշխանությունների ու Ադրբեջանի դեմ միայնակ չեն, ըստ այդմ, առավել մոբիլիզացվել ու առավել մեծ դիմադրություն են ցույց տվել: Կան տեղեկություններ, որ Նիկոլ Փաշինյանի հանձնողականության այս հերթական արարին դեմ է նաև բանակը:

Պարզ տրամաբանությունը հուշում է, որ այլ կերպ պարզապես չէր էլ կարող լինել, որքան էլ իշխանությունները հերթական անգամ փորձ անեն պատասխանատվությունը «կիսել» նաև բանակի հետ: Ի վերջո, մեր զինված ուժերում հիանալի հասկանում են, որ եթե նշյալ տարածքներից հետ քաշվենք, ապա Տավուշի ողջ պաշտպանական բնագիծը ճեղքվելու է, իսկ սահմանը հասնելու է Լոռու մարզ: Ինչի՞ մասին է խոսում այս ամենը: Նախ՝ այն մասին, որ ևս մեկ անգամ հաստատվում է նյութի սկզբում նշված տեսակետը Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի՝ «մարած աբլիգացիա» լինելու հետ կապված: Երկրորդ՝ նրա հակահայ, այսինքն՝ բոլոր նախաձեռնությունները գնալով ավելի բուռն դիմադրության են արժանանում, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական ուժերի, շարժումների, հասարակական միավորումների, այլև հենց հանրության շրջանում: Սա նշանակում է, որ այսպես շարունակվելու դեպքում, նշյալ դիմադրության տրամադրությունները հնարավորինս միավորելու դեպքում հնարավոր է կանգնեցնել Նիկոլ Փաշինյանին, ավելին՝ ազատվել նրանից, որպեսզի հնարավոր լինի խուսափել նոր փորձանքներից, նոր զոհերից, նոր ավերներից ու նոր զիջումներից»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: