Բայրամովը Լավրովի հետ բանակցություններից հետո հնարավոր է այցելի Ուկրաինա ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ Միջնորդությունները մասնակի բավարարվել են. հայ գերիների գործով ավարտվել են կողմերի ելույթները Իրանը հարձակվել է Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա՝ Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Ռուսաստանը բողոք է ներկայացրել Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում Բագրավանի սարերում ուժեղ կարկտահարության հետեւանքով երիտասարդ նախրապանը լուրջ վնասվածքներ է ստացել Ուշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց Իրանում հայտնել են Խարկ կղզու մոտ դատարկ լցանավերի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Հայաստանն ապագա ունի՛, Փաշինյանը Հայաստանում ապագա չունի՛․ չվախենա՛լ, չընկրկե՛լ, չհուսահատվե՛լ. Անդրանիկ Թեւանյան

Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում ներկայացնում էր ոչ թե կառավարության գործունեության ծրագրի 2023թ․ հաշվետվությունը և հանդես էր գալիս ոչ թե ՀՀ վարչապետի կարգավիճակով, այլ ելույթ էր ունենում որպես ահաբեկիչ և խոսում այն մասին, որ Հայաստանն ապագա չունի։ «Փախեք, փրկվեք ով կարող է»․ սա՛ էր Փաշինյանի ուղերձն ԱԺ ամբիոնից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Փաշինյանն ադրբեջանական շահերը պաշտպանում է յենիչերիական էնտուզիազմով։

Փաշինյանը ստեր է տարածում և հիմնավորում Հայաստանի մահվան անխուսափելիությունը։ Ասում է՝ ապագա չկա։

Իրականությունն այն է, որ Հայաստանն ունի՛ ապագա։ Այլ հարց է, որ Հայաստանի գոյությունը սպառնում է անձամբ Նիկոլ Փաշինյանի ապագային, քանզի Հայաստանում ինքը դատվելու է՝ ընկնելու է Սահակաշվիլու օրը։ Դրա համար էլ Հայաստանը հանել է աշխարհաքաղաքական աճուրդի՝ ներքին կյանքում դիմելով ստի, կեղծիքի, տեղեկատվական ահաբեկչության գործիքակազմերի օգնությանը։

Նիկոլ Փաշինյանը կեղծ թեզեր, կեղծ երկընտրանքներ, կեղծ սպառնալիքներ է հնչեցնում։ Նաև՝ հակատրամաբանական մտքեր։

Ասում է՝ եթե Տավուշում զիջումների չգնանք, ապա պատերազմ կլինի, և ավելացնում, որ հողեր հանձնելը երաշխիք չէ, որ Ադրբեջանը չի հարձակվի, բայց հանձնելուց հետո հայկական կողմը միջազգային հանրության մոտ լեգիտիմ լացելու իրավունք կստանա։ Սա կատարյալ մարազմ կարելի էր համարել, եթե գործ չունենայինք մեր օրերի Պետրոս Գետադարձի, այսինքն՝ Հայաստանը վաճառքի հանածի հետ։

Ո՞ր քարտեզով եք Տավուշում զիջումների գնում։ Ինչու՞ Ադրբեջանը չի խոսում մեր օկուպացված տարածքներից դուրս գալու մասին, բայց նիկոլենք խոսում են նոր տարածքներ զիջելու մասին՝ ահաբեկելով հայ ժողովրդին։

Ասում է՝ եթե տարածքները զիջենք ու սահմանը գծենք, ապա դրանից հետո Ադրբեջանը որևէ լեգիտիմ հիմք չի ունենա հարձակվելու։ Է՛հ, Ջերմուկի, Սիսիանի, Վերին Շորժայի ու մեր մյուս բնակավայրերի վրա հարձակվելու և գրավելու լեգիտիմ հիմք ունե՞ր։ Չունե՛ր։ Բայց հարձակվեց ու վերցրեց, չէ՞։ Միջազգային հանրություն կոչվածը ի՞նչ արեց։ Արևմուտքը խոստացել է այդ տարածքները հետ վերցնել ու տալ մե՞զ։ Ալիևն Ալմա–Աթիի հռչակագրո՞վ է վերցրել մեր 200 քառակուսի կիմոլետր տարածքը, թե՞ 2022թ․ հոկտեմբերի 6–ին Պրահայում ձեռք բերված համաձայնությամբ։

Փաշինյանն ավարտված ու ձախողված գործիչ է և այդպիսին է ուզում դարձնել Հայաստանը։ Նրա հորինած մի քանի ստերի ու թեզերի արժե շատ հստակ գնահատական տալ։

1․ Պատմական ու իրական Հայաստանի բախումը կեղծ է։ Փաշինյանն իր քայլերով իրական Հայաստանը դարձնում է պատմական այնպես, ինչպես իրական Արցախը դարձրեց պատմական։ Իրական Հայաստանն անվերջ զիջումները չեն։ Եթե պատմականությունից ու իրականությունից ենք խոսում, ապա Փաշինյանը պատմական հանցագործության է գնում՝ իրական Հայաստանը դարձնելով ցեղասպանության զոհ։

Փաշինյանն «ինքնիշխանություն» բառն օգտագործելով թաղում է հայկական պետականությունը։ Նա տապանաքար է պատրաստում Հայաստանի համար՝ նախապես վրան գրելով «Մեռավ հանուն ինքնիշխանության»։

2․ Հայաստանում կեղծ է Արևմուտք–Ռուսաստան երկընտրանքը։ Այդպիսի երկընտրանք չկա։ Հայաստանի արևմտամետ կոչվածները թուրք–ադրբեջանական դիվերսանտներ են։

Ադրբեջանին կարելի է դիմակայել միայն ուժեղ բանակով և դաշնակիցներով։ Քանի դեռ մեր բանակն անհրաժեշտ որակները չի ստացել, մենք ստիպված ենք առավելապես ապավինել դիվանագիտությանը՝ խորացնելով մեր բնական դաշնակիցներ Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունները, այլ ոչ թե փչացնելով դրանք։

Փաշինյանը խաբում է, թե, իբր, Արևմուտքը մեզ անվտանգության երաշխիքներ կապահովի։ Արևմուտքն անկեղծորեն խոստովանում է, որ ինքը չի կարող դա անել։

Արևմուտքի խնդիրը մեր տարածաշրջանից Ռուսաստանին հեռացնելն է։ Դրա համար պետք է թուրք–ադրբեջանական տարածքային մարմնավորում լինի, իսկ դա նշանակում է Հայաստանի վերացում։ Արևմուտքը Հայաստանի վերացում չի ուզում, բայց այդպես կստացվի։ Իրենք էլ գիտեն, որ Հայաստանի «արևմտամետության» գինը լինելու է թուրքական յաթաղանի տակ հայտնվելը, բայց քանի որ գլոբալ հակամարտության մեջ են Ռուսաստանի ու Իրանի հետ, ուստի չնկատելու են տալիս փոքրիկ Հայաստանի վերացման հեռանկարի հարցը։ Անտառը հատելիս տաշեղների հարցով չեն մտահոգվում։ Կամ ինչպես հայտնի ստեղծագործության մեջ էր ասվում՝ ոչ մի անձնական բան, միայն բիզնես։

3․ Փաշինյանն իրեն ներկայացնում է որպես արևմտամետ ու արևմտյան/համամարդկային արժեքների կրող, սակայն իրականում նա թուրքական բազառի չարչի է։ Հայաստանի մակետը ձեռքն առած գնի շուրջ է սակարկում։

Փաշինյանի «արևմտամետությունն» ու հակառուսականությունը շարունակվելու դեպքում մեզ դաժան ճակատագիր է սպասվում։ ԱՄՆ–ը գիտի դա, բայց այլոց ձեռքերով է իր հակառուսական խաղն առաջ տանում, քանզի նուրբ սիրտ ունի։ Դա է պատճառը, որ թաքնվում է Մակրոնի, Շոլցի, Միշելի, ֆոն դեռ Լայենի, Բորելի հետևում, որպեսզի հետո մեղքն իր վրա չվերցնի։ Նայեք Ուկրաինային ու ամեն ինչ պարզ կդառնա։

4․ Փաշինյանը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի ու պարտության կուսակցության ներկայացուցիչ է։ Ուկրաինայում էլ Զելենսկին խաղաղության կոչերով եկավ իշխանության, բայց բերեց պատերազմ ու ողբերգություն։

Սու՛տ է, թե, իբր, Փաշինյանը խաղաղություն է բերելու։ Խաղաղություն բերողը Ռուսաստանին մեզ թշնամի չէր դարձնի, Իրանի դեմ պլացդարմ դառնալու քաղաքականություն չէր վարի։

Եթե ՌԴ–ն ու Իրանը չխոչընդոտեին, ապա ի՞նչն էր խանգարելու թուրք–ադրբեջանական բանակներին հարձակվել Հայաստանի վրա։ Մակրոնի սրտաճմլիկ գրառումնե՞րը, ԵՄ հեռադիտակային դիտորդնե՞րը, թե՞ ԱՄՆ–ի խոստացած 65 միլիոն դոլարը։

5․ Հայաստանը, ի հեճուկս Փաշինյանի ջանքերի, դեռ կա, քանզի Ռուսաստանն ու Իրանը թույլ չեն տալիս մեր երկրի կործանում։

Վրաստանը, որը հայտնի պատճառներ ունի ՌԴ–ի դեմ դուրս գալու, հրաժարվեց Արևմուտքի ձեռքում աշխարհաքաղաքական մանրադրամ դառնալ և հակառուսական քաղաքականություն վարել։ Բայց արի ու տես, որ Փաշինյանն է համաձայնել այդ դերին։

Հարց կարող է առաջանալ, թե ինչու՞ է Փաշինյանն այդպես վարվում։ Պատասխանը շատ պարզ է՝ Փաշինյանը հասկանում է, որ Հայաստանում ինքն ապագա չունի, իրեն դատելու են իր արածների համար։

Փաշինյանը նաև հասկանում է, որ Հայաստանը շանս ունի միայն ռուսական անվտանգային համակարգում, դրա համար էլ ամեն գնով ուզում է Ռուսաստանին հեռացնել Հայաստանից։ Եթե անգամ դրա գինը 10 հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանն է կամ Հայաստանի վերացումը, ապա ինքը պատրաստ է դրան՝ իր անձնական անվտանգության ապահովման համար։

Հայաստանի շանսը Փաշինյանի չգոյությունն է և հակառակը։

Հայաստանի վերացման օբյեկտիվ պատճառներ չկան։ Կա մեկ սուբյեկտիվ պատճառ, այն Նիիկոլ Փաշինյանն է։ Հեռացնենք Փաշինյանին, Հայաստանում խաղաղություն կտիրի, ու մենք դուրս կգանք այս ահաբեկչական ճիրաններից։

Եվ այսպես, կա՛մ Հայաստան, կա՛մ Նիկոլ Փաշինյան։

Պետք է միավորել բոլոր շրջանակներին, մի կողմ դնել ներքին գզվռտոցները, մուտիլովկաները, հատվածականությունը, նախանձը, խանդը, մանրախնդրությունը։ Անգամ «Քաղաքացիական պայմանագրի» շարքերի առողջ հատվածի հետ պետք է երկխոսել՝ հեռացնելու համար այս չարիքին։

Մենք պետք է ավելի շատ սիրենք Հայաստանը, քան չարությամբ լցվենք ՔՊ–ական բոլոր շրջանակների հանդեպ։ Մի քանի սրիկաների հանած՝ մնացածը մեր քաղաքացիներն են։ «Ռազբորկաները» հետո կանենք, ճիշտն ու սխալը հետո կորոշենք։

Ինքս ամեն ինչ անելու եմ քաղաքական մեծ փոփոխության հասնելու համար։ Գլխավոր մոտիվացիաս Հայաստանում ապրելն է, մեր երեխեքին գաղթական չդարձնելը։ Մի՞թե արցախահայության ճակատագիրը բոլորիս աչքի առաջ չէ։ Ինչու՞ է երևանցուն, սևանցուն կամ գյումրեցուն թվում, թե դա իր հետ չի պատահելու։

«Մայր Հայաստանը» պատրաստ է իր բոլոր ջանքերը ներդնել՝ հանրությանը մոբիլիզացնելու և մեր երկրում իշխանափոխության հասնելու համար։ Համոզված եմ, որ հաջողելու ենք։

Չվախենա՛լ, չընկրկե՛լ, չհուսահատվե՛լ։