Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Հայկական սերիալներում շատ են ծխելու տեսարանները. ԱՆ

ՀՀ առողջապահության նախարարությունն իր մտահոգությունն է հայտնում հայկական հեռուստաալիքներով ծխախոտ ծխելու տեսարաններով ֆիլմերի ցուցադրության կապակցությամբ։ Նախարարությունը հորդորում է հեռուստաալիքների ղեկավարներին` նախկինում նկարահանված այն կինոնակարների ցուցադրությունից առաջ, որոնցում կան նման տեսարաններ, ներդնել հակածխախոտային գովազդային տեսանյութ կամ զգուշացում։

Ինչպես հիշեցնում է ՀՀ ԱՆ, մեր երկիրը 2004 թվականին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիային», ինչը մեր առջեւ որոշակի պարտավորություններ է դնում։

Այսօր ցանկացած քաղաքացու պետք է որ մտահոգի այն հանգամանքը, որ Հայաստանը մնում է շատ ծխող երկրներից մեկը։ Բավական է ասել, որ ընդհանուր մահացության գրեթե կեսը մեզանում պայմանավորված է սրտանոթային հիվանդություններով եւ եւս 20 տոկոսը` չարորակ նորագոյացություններով, որոնց առաջացման հիմնական պատճառներից մեկը ծխելն է։

Հաշվի առնելով այս հանգամանքը, նաժարարությունը հորդորում է հայկական հեռուստասերիալներ նկարահանող ստեղծագործական խմբերին` զերծ մնալ ծխախոտ ծխելու տեսարաններից։ Հաշվի առեք, որ դրանով շատ երեխաների եւ դեռահասների կարող եք ետ պահել ծխելուց եւ դրանից բխող հիվանդություններից, ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱՆ նաեւ հիշեցնում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է «Ֆիլմերն առանց ծխախոտի ծխի. ապացույցներից անցում գործողությունների» զեկույցը, որում կոչ է արվում անդամ բոլոր պետություններին սահմանափակել այն ֆիլմերի ցուցադրությունները, որտեղ առկա են ծխախոտ ծխելու տեսարաններ` փորձելով պաշտպանել երեխաներին եւ դեռահասներին ծխելու եւ ծխախոտի այլ ձեւերի օգտագործման նկատմամբ հակումից:

Զեկույցի համաձայն` ֆիլմերը, որոնք պարունակում են ծխելու կամ ծխախոտային արտադրանքի օգտագործման դրվագներ, դրդում են միլիոնավոր երիտասարդների ամբողջ աշխարհում սկսել ծխել: ԱՀԿ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման վարչության ղեկավար Դուգլաս Բեթչերը նշում է. «Ծխախոտային արտադրանքի գովազդի սահմանափակման պայմաններում ֆիլմերը մնում են դրանց արդյունավետ գովազդի ուղիներից մեկը, որը չի ենթարկվում ոչ մի սահմանափակման»:

ԱՀԿ առաջարկությունների համաձայն` կոնկրետ միջոցառումների ներդրումը, ներառյալ ծխելու տեսարանների սահմանափակումը եւ ծխելու տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրությունից առաջ ծխախոտի վտանգների մասին նախազգուշացնող տեսանյութերի ցուցադրությունը կարող են երեխաներին զերծ պահել ծխախոտային արտադրանքի օգտագործումից` հետեւաբար եւ դրանից բխող առողջությանը վնաս պատճառող բացասական հետեւանքներից:

«Ֆիլմերում ծխելու տեսարանները կարող են համարվել ծխախոտային արտադրանքի բավականին ուժեղ գովազդ: Միջազգային օրենսդրությունը ԱՀԿ «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» 180 անդամ երկրներից պահանջում է արգելել ծխախոտի վաճառքը խթանող գովազդը».- նշում է Դուգլաս Բեթչերը:

Ֆիլմերը դրդում են միլիոնավոր երիտասարդների ծխախոտ օգտագործել

ԱՄՆ-ում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ծխախոտ օգտագործող երիտասարդների 37%-ն առաջին անգամ սկսել է ծխել ֆիլմերում ծխելու դրվագներ պարունակող տեսարանների ազդեցության ներքո: ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի 2014 թվականի տվյալներով` միայն ԱՄՆ-ում այդ տարի ֆիլմերի ազդեցության տակ սկսել է ծխել ավելի քան 6 մլն դեռահաս, որոնցից 2 մլն հետագայում կարող է մահանալ ծխելու հետեւանքով առաջացող հիվանդություններից:

2014 թվականին ծխելու դրվագներ են պարունակել հոլիվուդյան ֆիլմերի 44%-ը, իսկ երեխաների համար թույլատրված ֆիլմերի 36%-ը: 2002-2014թթ. ընթացքում նկարահանված մեծ բյուջե ունեցող ֆիլմերի ավելի քան 2/3-ը (59%) պարունակում են ծխախոտի օգտագործման տեսարաններ:

ԱՀԿ «Ֆիլմերն առանց ծխախոտի ծխի» զեկույցը, հիմք ընդունելով ԱՀԿ «Ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի» 13-րդ հոդվածը, առաջարկում է միջոցառումների շարք, ներառյալ`

  • Ծխելու տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրության տարիքային սահմանափակման պահանջների ներդրում,
  • Ֆիլմի տիտրերում հաստատում այն մասին, որ ֆիլմ արտադրողները չեն ստացել ոչ մի պարգեւատրում ծխախոտային արտադրանքի ցուցադրության համար,
  • Ֆիլմերում ծխախոտային արտադրանքի պիտակների ցուցադրության արգելքի սահմանում,
  • Ծխախոտային արտադրանքի տեսարաններ պարունակող ֆիլմերի ցուցադրությունից առաջ հակածխախոտային գովազդային տեսանյութերի ցուցադրության պահանջի ներդրում: