Բայրամովը Լավրովի հետ բանակցություններից հետո հնարավոր է այցելի Ուկրաինա ԱՄՆ-ն Իսրայել է ուղարկում մի քանի տասնյակ ռազմական օդային լիցքավորման ինքնաթիռներ Միջնորդությունները մասնակի բավարարվել են. հայ գերիների գործով ավարտվել են կողմերի ելույթները Իրանը հարձակվել է Թաիլանդի դրոշով ընթացող նավի վրա՝ Հորմուզի նեղուցով անցնելու փորձի ժամանակ Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C Դատավորը հաստատել է Հովնան եպիսկոպոս Հակոբյանի իրավունքների խախտումը Ռուսաստանը բողոք է ներկայացրել Էստոնիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը ՀԲ-ն նախազգուշացրել է ՌԴ արտահանման սահմանափակումների պատճառով Հայաստանի տնտեսության համար առաջացող ռիսկերի մասին Վլադիմիր Սպիվակովը հիվանդությունից հետո ապաքինվում է Երևանում Բագրավանի սարերում ուժեղ կարկտահարության հետեւանքով երիտասարդ նախրապանը լուրջ վնասվածքներ է ստացել Ուշադրություն. Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում տեղադրվել է լուսացույց Իրանում հայտնել են Խարկ կղզու մոտ դատարկ լցանավերի վրա ԱՄՆ-ի հարվածների մասին Խուլիան Ալվարեսն այս ամռանը չի հեռանա․ «Աթլետիկոյի» գլխավոր տնօրեն ՊԵԿ-ը Չինաստանում ծանոթացել է մաքսային վարչարարության թվային լուծումներին Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը Հայտնի են ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարները Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են արտահանման աջակցության և անասնաբուժության ոլորտի ծրագրերը Հրանտ-Լեոն Ռանոսը նոր ակումբ ունի Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով. ԿԳՄՍՆ Մահացել է КВН-ի ռեժիսոր Սվետլանա Մասլյակովան Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին Կոտայքի մարզում բախվել են «Mercedes»-ը և «Kia»-ն. կա վիրավոր Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին Երթևեկության կազմակերպման փոփոխություն Վարշավյան փողոցում Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը. «Ազատություն» Ե՞րբ ԵՄ-ն պատժամիջոցներ կկիրառի Կիևի ռեժիմի դեմ․ Զախարովա Ոստիկանների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է․ ՔԿ Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին Ձկան եւ ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է Հայաստանի և Լիտվայի համագործակցությունը որակապես նոր մակարդակի է բարձրացել․ Փաշինյան Քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր Դատավորն ընտրեց ամենածանր խափանման միջոցը բոլոր առաջարկածներից. Վարդան Ղուկասյանի փաստաբանԹմրամիջոցներ, բջջային հեռախոսներ, wi-fi սարքեր․ ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի` հունիսի հաշվետվությունըՌուսաստանը սահմանափակում է Թուրքիայից ծիրանի ու դեղձի ներկրումըԱվելի ողորմելի, ստորաքարշ ու խղճալի պահվածք դժվար է պատկերացնել. Տիգրան Աբրահամյանը՝ «Տատիկ-պապիկ» հուշարձանի լուսանկարը հեռացնելու մասինԱբելյանի կրակոցներ դեպքով 3անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԽաչատուրյանը ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ անդրադարձել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացինԲայրամովը Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններում միտումը դրական է գնահատելԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Շատիվանք վանական համալիրի Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայումն ու մաքրումը շարունակվում է
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվեց 
Ադրբեջանն օդ է բարձրացրել JF-17C ռազմական ինքնաթիռՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԱրագածոտնի թեմի հոգևորականները՝ Բագրատ Սրբազանի կեցավայրում (լուսանկարներ)Իրանը հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի թիրախներին Սիրիայում և ՕմանումԼոս Անջելեսում տեղի է ունեցել բազմամարդ հանդիպում՝ ի զորակցություն Գագիկ Ծառուկյանի և նրա ընտանիքի (տեսանյութ)Վեհափառի օրհնությամբ Սուրբ Թադեոս մատուռում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

Գիտե՞ք՝ ինչի եք այդքան «վառված» Դաշնակցությունից, որովհետև գիտեք՝ իշխանությունից ձեր հեռացումը, երկիրը թշնամուն հանձնելու ձեր ծրագրի խանգարումը ՀՅԴ-ից ու ՀՅԴ-ով է գալու»․ Կյուրեղյան

«Պարոն Ասլանյա՛ն, ժողովրդի լեզվով ասած, գիտե՞ք՝ ինչի եք այդքան «վառված» Դաշնակցությունից, որովհետև, գիտեք՝ իշխանությունից ձեր հեռացումը, երկիրը թշնամուն հանձնելու ձեր ծրագրի խանգարումը Դաշնակցությունից ու Դաշնակցությունով է գալու»։ ԱԺ-ում ելույթ ունենալիս իր խոսքը ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանին ուղղեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։ 

Վերջինս իր ելույթում հարցադրում էր արել, թե՝ «ի՞նչ եք ուզում, պարոնա՛յք դաշնակներ»։

Այնուհետև ներկայացնելով խոսքը, պատգամավորն ասաց․

«Սիրելի հայրենակից, ելույթս ուղղում եմ  նրանց, ովքեր հավատում էին, թե Արցախը հանձնելով ավելի լավ կապրեն, ովքեր կարծում են, թե ադրբեջանցիների կողմից հայկական 31 բնակավայրերի զավթումն իրենց չի վերաբերվում, Տավուշի տարածքները թշնամուն հանձնելն իրենց խաղաղություն կապահովի:

Դուք չարաչար սխալվում եք, որովհետև օրվա իշխանությունը այլ ծրագիր ունի, ցանկանում է հանրային կյանքի բոլոր ոլորտներում հասնել կյանքի որակի նվազման, չէ որ այդ դեպքում կունենան իրենց համար ավելի հեշտ կառավարելի հանրություն:

Ասածս հիմնավորեմ ավելի կոնկրետ՝ առողջապահության ոլորտով:

Զեկույցը սկսվում է հետևյալով.

  1. Ավելացել են պետպատվերի շրջանակներում հիվանդանոցային, դժվարամատչելի բժշկական օգնության և սպասարկման ծավալները, մասնավորապես, մատուցված ծառայությունների թիվը կազմել է 861 845, ինչը 74 981-ով ավելի է 2022 թվականի և շուրջ 2,5 անգամ ավելի է 2017 թվականի համեմատ:

Այսինքն 2023թ. միայն պետական պատվերի շրջանակներում հիվանդանոցային դժվարամատչելի բժշկական օգնություն ստացածների թիվը կազմել է ընդհանուր բնակչության 29%-ը, մոտ 1/3-ը:

 Իսկ պատկերացնում ե՞ք ինչքան կլինի կարիք ունեցողների թիվը:

Փաստորեն այսօր բնակչության 1/3-ից ավելին լուրջ հիվանդություններ ունի, ձեր իշխանության օրոք 2017 թ-ի նկատմամբ այդ հիվանդների թիվը առնվազն 2,5 անգամ ավելացել է:

Հիմա սա դուք ներկայացնում եք որպես դրական ձեռքբերու՞մ:

Առողջապահական համակարգի աշխատանքի ավելի ցածր գնահատական հնարավոր չէ պատկերացնել:

Չէ՞ որ առողջապահության գերնպատակը առաջին հերթին հիվանդացությունների կանխումն է, կանխարգելումը: Իսկ դա արվում է ԱԱՊ մակարդակում:

Իսկ ի՞նչ է ներկայացված այդ ուղղությամբ զեկույցում:

- ԱԱՊ համակարգում ներդրվել է նոր բոնուսային համակարգ, ինչի արդյունքում բուժաշխատողներին փաստացի հանրագումարային վճարվել է 1,1 մլրդ ՀՀ դրամ, և ուրիշ ոչինչ:

Եթե հաշվի առնենք, որ արտահիվանդանոցային ոլորտում բժիշկների թիվը 5410 է, ապա ստանում ենք, որ միջինում մեկ բժշկի բոնուսը ամսվա մեջ կազմելու է 20.000 – ից էլ քիչ: Եվ սա , եթե միայն բժիշկներին ենք հաշվում, բա մնացա՞ծ աշխատակազմը:

Ինչքանո՞վ է դա նպաստել հիվանդացությունների ծավալի նվազեցմանը, թե՞ չի նպաստել:

Նախարարը նշում է, որ ընտանեկան բժիշկների աշխատավարձը բարձրացել է 30% -ով, ինչն իրականության հետ աղերս չունի, քանի որ ընտանեկան բժիշկները վարձատրվում են ըստ սպասարկվող բնակչության քանակի, իսկ մեկ բնակչի սպասարկման համար վճարը չի ավելացել:

Բոնուսն է՞ առողջապահական համակարգի բարեփոխումների արդյունքում կարևոր ձեռքբերումը: Թե՞ դա ձեզ պետք չի, ինչու՞  ունենալ առողջ հասարակություն, չէ՞  որ առողջ հասարակությունը ավելի պահանջատեր կլինի: Իսկ դուք դա չեք ուզում:

Էլեկտրոնային դեղատոմսերի մասին

Այո, անցումը էլեկտրոնային դեղատոմսերին խիստ կարևոր և արդյունավետ միջոց է, բայց դա պետք է կատարվի փուլ առ փուլ, ոչ իմպերատիվ պահանջով, երբ համակարգդ ամբողջովին պատրաստ լինի դրան:

Ճշտվե՞լ են, թե բոլո՞րն են տիրապետում համակարգչով աշխատանքին և այն էլ բավարար արագությամբ՝ հատկապես փորձառու, մեծահասակ բժիշկները:

Արդյո՞ք համակարգը պատրաստ է նման ծանրաբեռնվածության:

Այս հարցերը ուսումնասիրվա՞ծ են հատկապես մարզային, գյուղական դեղատների և բժիշկների շրջանում:

հիվանդը ինչքա՞ն ժամանակ է ծախսելու դեղատոմս ստանալու համար հերթի մեջ մնալիս։

Ի՞նչ  ռիսկեր կարող են առաջանալ դեղերի շուկայում գների բարձրացման առումով։

Ի՞նչպես են արցախահայերը օգտվելու էլեկտրոնային դեղատոմսերից:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները չենք լսում:

Մեկ բժիշկը միջինում սպասարկում էր 20 հիվանդ:

Սրա արդյունքում կամ սպասարվող հիվանդների թիվն է քչանալու, կամ աշխատանքից դուրս աշխատաժամանակն է երկարելու, կամ էլ աշխատանքի որակն է նվազելու:

Փաստորեն ունենք հերթական որոշում, որի արդյունքում բժշկի աշխատանքի ծավալն է ավելանալու՝ առանց աշխատավարձի բարձրացման,

հիվանդի դեղատոմսի համար հերթ կանգնելու ժամանակն է ավելանալու, դեղատներում առանց  դեղատոմսերի վաճառքի սև շուկան է ընդլայնվելու և հետևաբար նաև դեղերի  գներն են թանկանալու։

Սիրելի հայրենակից, այս որոշումն է՛լ  իրականում ձեր  կյանքի որակի, վատթարացման նպատակ ունի, քանի որ առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացուն ավելի հեշտ է ղեկավարել։

Շաքարային դիաբեդ

Շաքարային դիաբետով հիվանդներին տրվող դանիական միջին ազդեցության ինսուլինի փոխարինումը լեհական  գենսուլինով բժիշկների և հիվանդների մոտ բողոքի լայն ալիք է բարձրացրել:

Բազմաթիվ բժիշկներ ստորագրել և այդ հարցով դիմել են վարչապետի աշխատակազմի ղեկավարին, տարբեր հիվանդներ իրենք են դիմել այդ մասին, էլ չեմ ասում թեժ գծին զանգերը, որոնց անմիջապես հաջորդում են տվյալ զանգողին տուն այցելությունը և, մեղմ ասած, նրանց խնդրելը, որ չզանգեն:

Փոխարինված Գենսուլինը նախ երկարատև փորձաշրջան չի անցել, փոփոխությունից առաջ մասնագիտական հանրույթի հետ քննարկում չի արվել, այն սերտիֆիկացված չէ միջազգային մասնագիտական կազմակերպությունների կողմից, որոշ երկրներում պաշտոնապես արձանագրվել են պացիենտների մոտ սահմանված չափանիշներից բացասական շեղումներ:

Բժիշկները նշել են, որ նոր ինսուլինի ոչ բավարար էֆեկտիվությունը բերում է չափաբաժինների ավելացման, ինչի հետևանքով գնումների ծավալը կտրուկ աճելու է:

Իսկ քանի որ գնային տարբերությունը մեծ չի եղել, ապա ծավալների աճը բերելու է պետական միջոցների չհիմնավորված վատնումների:

Եթե հիշենք, որ շաքարային դիաբետը ուղեկցվում է տարբեր օրգանների ախտահարումով, դիսֆունկցիայով և անբավարարությամբ, ապա նոր ինսուլինի օգտագործումը կարող է հանգեցնել բնակչության հիվանդացության ու հաշմանդամության աճին, ինչը կավելացնի առողջապահական ծախսերը:

Իսկ ինչու՞ է դա արվում:

Ողջամիտ կասկած կարող է ծնվել, որ դուք կամ չեք տիրապետում ոլորտին, կամ հասկանում եք, բայց գործում է ատկատ և դուք գումար եք աշխատում, կամ էլ՝ որն ավելի դաժան է ու մոտ իրականությանը, իշխանությանը ձեռք է տալիս հիվանդ հասարակություն ունենալը:

Կրթություն

Ես բազմիցս արդեն խոսել եմ հանրակրթության ոլորտում ուսուցիչների ատեստավորման ծրագրի բացասական կողմերի մասին, չեմ ուզում կրկնվել, այժմ կխոսեմ բաձրագույն կրթության ոլորտի մասին:

Արդեն գրեթե երեք տարի է մեր երկրի պետական բուհերի մեծ մասում, եթե ոչ բոլորում, չի իրականացվում օրենքի պահանջը, կառավարության որոշումը, համաձայն որոնց բուհերում պրոֆեսորադասախոսական կազմի համալրումը պետք է կայանա ընտրությամբ, և փաստացի այսօր այդ կազմը համալրվում է օրվա իշխանությունների կողմից ձևավորված հոգաբարձուների խորհրդի ընտրած ռեկտորների միանձնյա որոշումներով:

Ասածս հիմնավորեմ ՎՊՀ-ի օրինակով, որի մասին արդեն կես տարի է ներկայացրել եմ թե ԿԳՄՍ-ին, թե ՊՎԾ-ին, թե բուհի հոգաբարձուների խորհդրին: Փաստացիորեն ԿԳՄՍ գիտության կոմիտեն, հոգաբարձուների խորհուրդը պարտադրել են ՎՊՀ ռեկտորին հայտարարել օրենքով պահանջված այդ ընտրությունները, սակայն մինչ օրս ռեկտորը այդ պահանջը չի կատարել, հիմնավորելով թե ինքը ՊՎԾ-ի հետ լեզու է գտել:

Հիմա էլ այդ նույն ռեկտորը որոշել է, նորից անտեսելով նախարարության, հոգաբարձուների խորհրդի իրեն տրված պարտադիր պահանջը մրցույթ հայտարարելու վերաբերյալ, հետաձգել՝ հիմնավորելով, թե որոշակի կանոնակարգեր պետք է փոխվեն և եթե չեն տեղավորվի ժամկետի մեջ, ապա ոչինչ, ինքը անհատական նոր պայմանագրեր կկնքի դասախոսների հետ:

 Փաստորեն, դուք նույնիսկ չեք կարողանում Ձեր իսկ նշանակած ռեկտորներից պահանջել կատարել օրենքը, կառավարության որոշումը, իսկ դա ողջամիտ կասկած է առաջացնում, որ իրականում դա Ձեր ներքին որոշումն է և այն իրականացնում եք ռեկտորների ձեռքով:

Իրականում, նույն պատկերն է բոլոր բուհերում և սրա արդյունքում բուհերի կայացած դասախոսների մի մասն այլևս նախընտրում են հեռանալ բուհից, քան կախված մնալ ռեկտորի հետ առավելագույնը մեկ տարով աշխատանքային պայմանագրից: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ բուհերում դասախոսների աշխատավարձը շատ հեռու է բարձր լինելուց և ընդհանրապես գրավիչ չէ երիտասարդ կադրերի համար:

Սիրելի հայրենակիցներ, կրթական համակարգը քանդելը բա էլ ո՞նց է լինում. Դպրոցն ու բուհը ազատելով իրենց գործը տիրապետող, բազմամյա փորձ ունեցող ուսուցիչներից, դասախոսներից, այսօրվա ցածր աշխատավարձի պայմաններում, խոշորացման մասին հայտարարություններով երիտասարդների համար այդ ոլորտը ոչ գրավիչ դարձնելով՝ իրականում քանդվում է կրթական համակարգը:

Եվ սա անկարողություն չէ:

Սա երկիրը կործանելու հստակ ծրագրավորված քաղաքականություն է, որը տարվում է հանրային կյանքի բոլոր ոլորտներում:

Չլինի առողջ ու կրթված հասարակություն, ավելի հեշտ կհասնեն երկիրը թշնամուն հանձնելու իրենց ծրագրի ու խոստումների իրականացմանը:

Մի՛ հանդուրժեք այս ամենն ու այն իրականացնողներին:

Օր առաջ այս իշխանություններից ազատումը միայն հնարավորություն կստեղծի փրկել երկիրը անվերապահ աղետից:

Հատկապես, որ դուք իրենց ընտրել եք բոլորովին այլ խոստումների համար: Այսօր իրենց արածը ճիշտ հակառակն է իրենց խոստացածի: Եվ սա անվանում են լեգիտիմություն:

Դուք մեր երկրի երբևէ գոյություն ունեցող ամենա ոչ լեգիտիմ իշխանությունն եք:    Հեռացե՛ք:

 Եվ վերջում.

շատ անսպասելի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյան.

մեր բակում և ո՛չ միայն մեր բակում, իրական Հայաստանում իշխանությունը պահելու համար պատմական Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնողին ոչ միայն ասում են, այլ անում:

Համոզված եղեք»: