Շաքիում հայտնված ադրբեջшնgի զինծառայողի իրատեսական պատիժը 15-25 տարի ազատազրկումն է կամ ցմաh ազատազրկումը. իրավաբան
Մարզերում նորակառույց դպրոցական հաստատություններ աշակերտների տեղափոխման համար հատուկ ավտոբուսներ կգործարկվեն«Երեխան ամբողջ գիշեր չի քնում, ղժժում է, ահավոր վախեցած է». նոր մանրամասներ Շաքիի դեպքից
Սասուն Միքայելյանի սանիկին են բռնել. Hraparak
Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ջուրն արտահոսել է արտաքին մակերես, ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր»Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներՇաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում էՕդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողիցԱյնթապում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է 54-ամյա տղամարդու վրաԿրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
87 տարեկանում մահաgել է ԿաշպիրովսկինԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»Օմանի ափերի մոտ նավթային տանկեր է հրթիռակոծվելԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել դատարանի կողմիցԱդրբեջանը Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղը ներկայացրել է որպես ադրբեջանական տարածքՍպիտակ տան առանցքային դեմքերը Իրանի հարցով գաղտնի խորհրդակցություն են անցկացրել
Կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին
Իշխանությունը ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը. Աբրահամյան
Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. կան հազարավոր ձերբակալվածներ և այրված դպրոցներ
Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը
Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով. «Հրապարակ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Մարտունի համայնքի ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը. «Ժողովուրդ»
«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է
Ինչու է Ռուբինյանի հետ Հռոմ մեկնում նաև Արման Եղոյանը. «Հրապարակ»Ռուսները հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինԼիլիթ Մակունցը որոշել է գերազանցել Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներԿամ դու Մամիկոն Ասլանյան ես, կամ՝ Առուշ Առուշանյան. «Հրապարակ»Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում. «Հրապարակ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել. «Հրապարակ»Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Հասարակություն

Արարատի մարզում անհայտ անձը 2 անգամ կրակել է բնակչի ուղղությամբ․ նա վիրավորվել է

Այսօր՝ ապրիլի 12-ին, կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ոտքի շրջանում հրազենային վիրավորում և ձախ սրունքի տարային, երրորդ սրունքի թաթային հոդի միջանցիկ բաց հրազենային վիրավորում, ոսկրերի բազմաբեկորային կոտրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները իրենց գործողություններ էին կատարում Արարատի մարզի ոստիկանները պարզել են վիրավորի ինքնությունը, ով Արարատի մարզի բնակիչ 48-ամյա Սեյրան Մ․-ն է։

Պարզվել է, որ ժամը 12։00-ի սահմաններում Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբ փողոցի 6-րդ շենքի դիմաց գտնվող մսամթերքի խանութի հետնամասում անհայտ անձը 2 անգամ կրակել է Սեյրան Մ․-ի ուղղությամբ՝ նրան պատճառելով հրազենային վնասվածքներ։

Պարեկները սահմանազատել են տարածքը։

Դեպքի վայրում հայտնաբերվել է «ՏՏ» ատրճանակից արձակված 2 պարկուճ։

Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները համագործակցելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության իրենց գործընկերների հետ օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ կրակոցներ արձակողը փորձում է օդային ճանապարհով լքել Հայաստանը։ Տեղում ստեղծվում է օպերատիվ խումբ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Հակոբյանի գլխավորությամբ ու օպերատիվ խումբը ճիշտ ժամանակին հասնում է «Զվարթնոց» օդանավակայան ու հենց ինքնաթիռ նստելու պահին բռնում են կրակոցներ արձակող կասկածյալին, ապա տեղափոխում ոստիկանության Արարատի բաժին։

Աղբյուրի տեղեկություններով՝ «Զվարթնոց» օդանավակայանում պրոֆեսիոնալ ձևով վնասազերծելու համար ոստիկաններն իրականացրել են «Օդից էլ կիջեցնենք» օպերացիան։

Նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին կասկածյալի ինքնություն չենք հայտնում։