Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Մահացել է Պետրոս Հովհաննիսյանը

Կյանքից հեռացել է պատմաբան, աղբյուրագետ Պետրոս Հովհաննիսյանը։
Հովհաննիսյանը ծնվել է 1944 թ. հունիսի 22-ին Լենինական (այժմ՝ Գյումրի) քաղաքում՝ Հայոց Մեծ եղեռնից մազապուրծ փրկված երզնկացի Հովհաննեսի բազմանդամ ընտանիքում։ Միջնակարգ կրթությունն ստացել է նույն քաղաքի Վլ. Մայակովսկու անվան թիվ 5 միջնակարգ դպրոցում, որն ավարտելուց հետո Պ.Հովհաննիսյանը, հաջողությամբ հանձնելով ընդունելության քննությունները, ընդունվում է ԵՊՀ պատմության ֆակուլտետ՝ ընտրելով հայոց պատմության ուսումնասիրության բնագավառը։ Ուսումնառության շրջանում նա զորակոչվում է բանակ և շուրջ 3 տարի խորհրդային բանակում ծառայելուց հետո,շարունակում է ուսումը ու 1970 թ. ավարտում ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ Նույն թվականին նա ընդունվում է ասպիրանտուրա Հայոց պատմության ամբիոնի գծով և 1976 թ. հաջողությամբ պաշտպանում թեկնածուական ատենախոսությունը՝ պրոֆ. Ս.Պողոսյանի ղեկավարությամբ։ Այնուհետև աշխատում է Հայոց պատմության ամբիոնում որպես գիտաշխատող, կաբինետի վարիչ, ավագ դասախոս, ապա՝ դոցենտ, այժմ՝ պրոֆեսոր։ 2013 թ. մինչ այժմ ղեկավարում է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի աշխատանքները։

Պ.Հովհաննիսյանը պատմության ֆակուլտետի ուսանողներին դասավանդում է ինչպես Հայոց պատմության ընդհանուր դասընթաց, այնպես էլ «Հայոց պատմության աղբյուրագիտություն» և մի շարք մասնագիտական դասընթացներ՝ նվիրված XVI-XVIII դդ. հայ ազատագրական շարժումների ու Հայ Սփյուռքի պատմության հիմնահարցերին։ Նա միաժամանակ «Հայոց պատմության հիմնահարցեր» և «Հայ գաղթավայրերի պատմություն» առարկաներն է դասավանդում աստվածաբանության և արևելագիտության ֆակուլտետներում։ Նրա դասախոսություններին բնորոշ են նյութի մատուցման բարձր գիտական մակարդակը և մատչելիությունը։ Նա 1992-1994 թթ. դասախոսել է Համազգայինի Բեյրութի հայագիտական բարձրագույն հիմնարկում, 1995 թ. համատեղության կարգով՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրոցում, իսկ 1999 թ. առայսօր՝ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում (համալսարան), որտեղ կատարած իր գիտամանկավարժական բուռն գործունեության համար 2004 թ. արժանացել է Հայոց առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևներից մեկին՝ «Սուրբ Սահակ – Սուրբ Մեսրոպ» շքանշանին։ Գովեստի է արժանի, որ Պ. Հովհաննիսյանը գիտահանրամատչելի թեմաներով հաճախ հանդես է գալիս հանրապետության մամուլում և հեռուստատեսությամբ, պարբերաբար դասախոսություններ կարդում տարբեր կազմակերպություններում։

Իր դասախոսական գործունեությունը Պ. Հովհաննիսյանը զուգակցում է ակտիվ գիտական աշխատանքի հետ։ Նրա եռանդուն ջանքերի ու աշխատասիրության արդյունքում այսօր արդեն ունենք 300-ից ավելի ուսումնասիրություններ, այդ թվում մի քանի մենագրություններ, բազմաթիվ հոդվածներ, գրախոսություններ։ Պ.Հովհաննիսյանը հեղինակել և խմբագրել է բուհական «Հայոց պատմության հիմնահարցեր», միջնակարգ և ավագ դպրոցների «Հայոց պատմության» և «Հայոց եկեղեցու պատմության» դասագրքերի առանձին բաժիններ, խմբագրել շուրջ երեք տասնյակի հասնող աշխատություններ, որոնք բոլորն էլ արժանացել են մասնագետների ոչ միայն ուշադրությանը, այլև դրվատանքին և բարձր գնահատականին։

Այսօր էլ Պ.Հովհաննիսյանի գիտական հետաքրքրությունների կիզակետում եղել ու մնում է հայագիտության նշանավոր դեմքերից Նիկողայոս Ադոնցի պատմական ժառանգության ուսումնասիրությունը, որին էլ նա նվիրել է տասնյակ հոդվածներ և մի քանի մենագրություններ, հրատարակել ականավոր պատմաբանի «Երկերի»չորս մեծածավալ հատորները։
2009 թվականին Հանրապետության նախագահի հրամանագրով Հովհաննիսյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում: