Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Ներսիսյան

Ցուցմունք տալը մեղադրյալի իրավունքն է և պաշտպանության միջոցներից մեկը, ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է։ Այդ մասին գրել է փաստաբան, Արցախի նախկին պետնախարար Գուրգեն Ներսիսյանը․

«Պրակտիկայում հաճախ են արձանագրվում դեպքեր, երբ մեղադրյալը քննիչին հայտնում է ցուցմունք տալու ցանկության և այդ իրավունքի իրացման մտադրության մասին, սակայն քննիչը փաստացի չի հարցաքննում մեղադրյալին։ Մեղադրյալի նույնպիսի միջնորդության կապակցությամբ վերջերս ստացանք էլ ավելի տարօրինակ պատասխան՝ քննիչը որոշում է կայացրել միջնորդության լուծումը հետաձգել մինչև որոշակի էական հանգամանքների պարզումը։ Սակայն սա դեռ վերջը չէ, քննիչի որոշումը բողոքարկվել է հսկող դատախազին, ով քննիչի վարութային ակտը ճանաչել է օրինական ու հիմնավորված։ Եթե առաջին որոշմանը մոտեցել էինք ըմբռնումով ու բողոքարկել էինք հսկող դատախազին, ապա երկրորդն անակընկալ էր բառի բուն իմաստով։ Տարօրինակ ու զարմանալի էր, որ նույնիսկ հսկող դատախազը այն կարծիքին է, որ որոշակի հանգամանքներ պարզելուց հետո միայն քննիչը կարող է որոշել՝ հարցաքննե՞լ ցուցմունք տալու ցանկություն հայտնած մեղադրյալին, թե ոչ։ Ինչևէ, ստիպված ենք այս պարզագույն հարցով բողոք բերել հսկող դատախազի վերադասին, որպեսզի մեղադրյալը հնարավորություն ունենա իրացնելու  պաշտպանության այս պարզագույն իրավունքը։

Իսկ իրականում ցուցմունք տալը մեղադրյալի անվերապահ իրավունքն է, որը չի կարող պայմանավորված լինել որևէ մեկի ցանկությամբ, հայեցողությամբ կամ առավել ևս քմահաճույքով, դրա համար քննիչին ընդամենը պետք է ողջամիտ ժամկետ՝ հարցաքննությունը կազմակերպելու համար։ Ցուցմունք տալը նաև մեղադրյալի պաշտպանության միջոցներից է, որի իրացումը խոչընդոտելը կամ ապօրինաբար հարցաքննությունը չկազմակերպելը կամ ապօրինաբար այդ իրավունքի իրացումը հետաձգելը պաշտպանության իրավունքի կոպտագույն խախտում է։ Հասկանում ենք, որ մեղադրյալին հարցաքննելը մեղադրանքի կողմի համար երբեմն կարող է մեղադրանքի փլուզում արժենալ, բայց այս դեպքում պետք է գիտակցել ու ընդունել, որ խնդիրը ամենևին մեղադրյալի իրավունքների իրացման դատավարական հնարավորությունը չէ, իսկ խնդրի լուծման ճանապարհը՝ այդ իրավունքը ճնշելը կամ խեղդելը։ Դրանք անօրինականության  ժամանակավոր կամ միջանկյալ դրսևորումներ են, որոնց արդյունքում ձեռք բերված դատավարական արդյունքները վաղ թե ուշ փլուզվելու կամ հօդս են ցնդելու։

Հուսով ենք վերադասության կարգով բերված բողոքի քննարկման արդյունքում գլխավոր դատախազությունը վերջ կդնի այս ապօրինի մոտեցմանը և այդ հարցում պրակտիկան կհամապատասխանեցնի գործող իրավակարգավորումներին»։