Իրանն ու Իրաքը համաձայնել են Իրաքյան Քուրդիստանից արտաքսել անջատողական խմբավորմանը. դեսպանԱդրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքըԱրսեն Մարկարյանը Տվերի մարզի գաղութում չի աշխատում կարի արտադրամասում․ ՌԴ ԴԴԾԹբիլիսիի օղակաձև ճանապարհին 3,4 կմ երկարությամբ թունելներ կկառուցվեն«Ձեր ընտրական մեթոդներն ու իրական դեմքն արտացոլված են ԵԽԽՎ զեկույցում»․ Տիգրան ԱբրահամյանԵղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-իցՇաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո»Ուկրաինան չպետք է դառնա ՆԱՏՕ-ի անդամ. Ջեյ Դի ՎենսԼավրով․ Արևմուտքն այլևս երբեք չի լինի այն գլխավոր դերակատարը, որը թելադրում է խաղի կանոններըԵԱՏՄ-ում էլեկտրոնային առևտրի մասնաբաժինը գերազանցել է 17%-ըԼիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետՀետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը Արցախի ազատագրումն էր. իրանագետՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցԵրևանից Մասիս գործուղված անձը Ձեզ ոչ հավաստի տեղեկություններ է փոխանցում. Հակոբյանը՝ ՓաշինյանինՀայաստան-ԵՄ՝ ձևականություններից այն կողմ․ Արմեն ԱշոտյանԺաննա Անդրեասյանը հանդիպել է գիտնականների հետԳերմանիայում բողոքի ակցիաներ են նախապատրաստվում ընդդեմ արտաքսումներիThe Washington Post․ Թրամփը կարող է փորձել մինչև դեկտեմբեր ստիպել Ուկրաինային զիջումների գնալ ՌԴ-ինՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըՁերբակալվել է նաև ավտոբուսում տեսանյութը նկարահանած կինը. նա կներկայացվի նախաքննական մարմինՏուապսեում փոթորկի ժամանակ երկու տղամարդ է կորել ծովումԱննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ «Հրապարակ»Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՌոբերտ Քոչարյանի ու Սեդրակ Քոչարյանի կալանքը երկարաձգելու միջնորդության գործով քննությունները հետաձգվել ենՄտահոգիչ ենք համարում ընկերությանը վերաբերող ոչ ճշգրիտ տեղեկատվության հրապարակումը. «ԱԼՖԱ-ՖԱՐՄ»26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ է հայտնաբերվել«Կակ միլինկի՝ կընտրեն, ՔՊ-ի համար վիզ առեք»․ տնային կալանք՝ Հրազդանի քաղաքապետարանի պաշտոնյայինԲախվել են «Nissan»-ը և «Lexus»-ը․ վերջինը հայտնվել է մայթին՝ կոտրելով արտադրամասի ապակիները«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում մահացած նորածինն ունեցել է կյանքի հետ անհամատեղելի կենսական տվյալներԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիրՄակրոնը Մերձավոր Արևելքում է, քանի որ Ֆրանսիայի էներգետիկ անվտանգությունը մեծապես կախված է ինչպես ռուս-ուկրաինական պшտերազմից, այնպես էլ Պարսից ծոցի տարածաշրջանում տիրող իրավիճակից. Զաքարյան«ՀՀ կառավարությունը մասնակցեց հանքարդյունաբերական մի աղետաբեր ծրագրի մեկնարկին». ավելի քան 40 կազմակերպություն դիմել է COP17-ի մասնակիցներինՖրանսիայի ոստիկանները ձերբակալել են ցույցերի մասնակցած հարյուրավոր մարդկանցՄեկնարկել է «Քույր դպրոցներ» մշակութային կրթության նպատակային ծրագրի աշնանային փուլըՎերացվել է ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըԵնոքավան-Կարմիրգյուղ ավտոճանապարհին պայթեցման աշխատանքներ կկատարվենԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո Հայաստանին տնտեսական հարված է սպասվում. ԶեկույցՓարպիում գումարային հարցերի շուրջ վեճն ավարտվել է hրազենային կրակnցով․ կա զnհԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀՀակակոռուպցիոն դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների կալանքը ևս 2 ամսով երկարաձգելու միջնորդություններըԿիևին, Դնեպրին և Զապորոժիեին հասցված հարվածների հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Արագածոտնում տանտերը կրակել է թալանելnւ նպատակով իր տուն մտած տղամարդուն. վերջինս հիվանդանոցում մահшցել է
Իրանի ԱԳՆ խոսնակը նախազգուշացրել է Ադրբեջանին«Էլդրայվ» ընկերությունը պարզաբանում է տարածել ավտոմեքենաների մատակարարման ուշացումների վերաբերյալԱբսուրդ ձևով ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար. Հայկ ՖարմանյանԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքով Հայաստանի համար գազի գինը կարող է աճել 69%-ովՄշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ ՀայրապետԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները՝ Նորվեգիայում․ Ուիթքոֆն արդեն Օսլոյում է«Արի՛, բոլոր հարցերի պատասխանները ուղիղ եթերով կստանաս»․ Գերասիմ Վարդանյանը Փաշինյանին հրավիրում է բանավեճի«Ֆայրբըրդ Էյայ»-ը ՀԷՑ-ին ավելի քան 244 մլն դրամ է վճարել սպառած էլեկտրաէներգիայի դիմաց. Ռոմանոս Պետրոսյան
Մամուլ

Ալիեւի Թեհրան այցի երկու ասպեկտը Երեւանի համար. մեկը դրական, մյուսը՝ բացասական. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատրաստվում է այցելել Իրան, որտեղ կհանդիպի այդ երկրի ղեկավարության հետ: Այցի օրակարգում, բնականաբար, կլինեն երկու երկրների տնտեսական համագործակցության մասին քննարկումներ, առավել եւս, որ ներկայումս Բաքուն ու Թեհրանը համագործակցում են բազմաթիվ ծրագրերի մասով:

Այստեղ որոշակի հակասական իրավիճակ է: Թեհրանի եւ Բաքվի հարաբերություններում ԽՍՀՄ փլուզումից ի վեր մշտապես պահպանվել է լարված մի նյարդ, որը բխում է մի շարք կրոնական եւ ժողովրդագրական պատճառներից: Բոլորովին վերջերս այդ նյարդը բավական ցնցվեց ադրբեջանական Նարդարանում, որտեղ Ալիեւը հատուկ գործողություններ էր իրականացնում, իսկ Իրանը դժգոհեց, որ Բաքուն շիաներին է ճնշում: Այնուամենայնիվ, Իրանն ու Ադրբեջանը նաեւ տնտեսապես համագործակցում են, իրականացնում ոչ քիչ ծրագրեր:

Այս ֆոնին Ալիեւի այցը Իրան մտորումների տեղիք է տալիս երկու իմաստով: Դրանցից մեկը Հայաստանի համար դրական է, մյուսը՝ բացասական: Նախ՝ բացասականի մասին:

Մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանը Երեւանում խորհրդակցություն էր անցկացնում նախարարների եւ Իրանում Հայաստանի դեսպանի մասնակցությամբ եւ հետաքրքրվում, թե ինչ հեռանկարներ կան Իրանի հետ տնտեսական կապերը խորացնելու համար՝ պատժամիջոցների չեղարկումից հետո:

Մինչ Սերժ Սարգսյանը Երեւանում խորհրդակցություն է անցկացնում հնարավորությունների մասին, Ադրբեջանը, փաստորեն, որը այս տեսանկյունից որոշակիորեն Հայաստանի համար մրցակից է Իրանի հետ հարաբերությունների մասով, անմիջական բարձր մակարդակով այց է անցկացնում Թեհրան: Եվ սա այն ֆոնին, որ Իրանի նոր նախագահ Հասան Ռուհանիի պաշտոնավարման ընթացքում՝ արդեն մոտ չորս տարի, բացառությամբ նրա պաշտոնամուտի արարողությանը, հայ-իրանական բարձր մակարդակի հանդիպումներ չեն եղել: Հայաստանն այդ առումով հետ է մնում, ինչը կարող է արտահայտվել եւ տնտեսական, եւ քաղաքական հնարավորությունների կորստով:

Մյուս ասպեկտը, որ Ալիեւի այցի մասով կարեւոր է Հայաստանի համար կամ՝ կարող է կարեւոր լինել, որքան էլ տարօրինակ թվա՝ դրական է: Բանն այն է, որ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունների խորացումը կարող է բացել հեռանկարներ, որ մեծանա Իրանի ազդեցությունն Ադրբեջանի վրա: Իսկ սա, ի տարբերություն, օրինակ, Թուրքիայի ազդեցության, կարող է ունենալ առավել կառուցողական եւ խաղաղ արդյունքներ՝ նպաստելով այն բանին, որ Բաքուն դառնա շատ ավելի զուսպ սուբյեկտ: Իսկ Իրանը շահագրգռված է այդ հարցում, քանի որ կովկասյան կայունությունն ու խաղաղությունը Իրանի համար առանցքային նշանակություն ունեցող գործոններ են այժմ առավել, քան երբեւէ:

Ահա այս առումով եթե ադրբեջանա-իրանական հարաբերությունները զարգացում ապրեն, ապա դա կարող է նպաստող գործոն լինել տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար, ինչն էլ, բնականաբար, ողջունելի է հայաստանյան շահերի դիտանկյունից: Առավել եւս, որ այս հարցում պաշտոնական Թեհրանի ու Երեւանի շահերը բավական համահունչ են, եւ դա դրսեւորվել է եւ բաց, եւ փակ գործընթացների տեսքով՝ ղարաբաղյան շարժման սկզբնավորումից, պատերազմի ժամանակաշրջանից եւ հետպատերազմյան համագործակցությունից մինչեւ այսօր»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում