Օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 0…-4°CՀայկական կապիտալը՝ քաղաքական պայքարի թիրախ․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի իշխանության քաղաքականությունըՇերեմետևո օդանավակայանի ուղևորը ծննդաբերել է զուգարանում. նա uպшնել է երեխային, ապա մաhաgել արյունաhnuությունիցՌուսաստանն ու Չինաստանը համատեղ զորավարժություն են անցկացրել
Շաքիի դեպքի ադրբեջանgի հանgագnրծի փոխանակման դեպքում պետք է վերադարձվեն մեր բոլոր գերիները. Արտակ Բեգլարյան
Իրանի վիճակը վատ է, իսկ Էրդողանը՝ իմ ընկերն է. ԹրամփՏավուշի մարզում մաթեմատիկայի ուսուցիչը տետրով հարվածել է 13-ամյա աշակերտին, ապտակել ու հրել. ահազանգ ծնողիցԱյնթապում 49-ամյա տղամարդն իր մոտ ապօրինի պահվող հրացանով կրակել է 54-ամյա տղամարդու վրաԿրակոցներ Հնդկաստանի և Պակիստանի սահմանին. կան զոհեր և վիրավորներ
Անահիտ Մանասյանն այցելել է ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
87 տարեկանում մահաgել է ԿաշպիրովսկինԻշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»Օմանի ափերի մոտ նավթային տանկեր է հրթիռակոծվելԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանի վարույթից հեռացնելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է ճանաչվել դատարանի կողմիցԱդրբեջանը Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղը ներկայացրել է որպես ադրբեջանական տարածքՍպիտակ տան առանցքային դեմքերը Իրանի հարցով գաղտնի խորհրդակցություն են անցկացրել
Կան հավատացյալներ և կան ուղղակի նորմալ քաղաքացիներ. Փաշինյան
Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմի հոգևորականները միասնական աղոթք բարձրացրին
Իշխանությունը ոչ պաշտոնական խողովակներով թիրախավորում է սեփական ընտանիքը պաշտպանող հայ կնոջը. Աբրահամյան
Ֆրանսիայում ցույցերը շարունակվում են. կան հազարավոր ձերբակալվածներ և այրված դպրոցներ
Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը
Դիլիջանցին կալանավորված է մանկավարժ մոր սպանության գործով. «Հրապարակ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի Մարտունի համայնքի ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Հովհաննես Հովեյանը. «Ժողովուրդ»
«Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը մեկ ամսով կալանավորվել է
Ինչու է Ռուբինյանի հետ Հռոմ մեկնում նաև Արման Եղոյանը. «Հրապարակ»Ռուսները հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինԼիլիթ Մակունցը որոշել է գերազանցել Արայիկ Հարությունյանին. «Հրապարակ»Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը. «Ժողովուրդ»Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ» Նախաճաշին կհաջորդի ճաշը, որի կերակրացանկում «կմատուցվի» Հայ առաքելական եկեղեցին. «Հրապարակ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներԿամ դու Մամիկոն Ասլանյան ես, կամ՝ Առուշ Առուշանյան. «Հրապարակ»Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում. «Հրապարակ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել. «Հրապարակ»Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեց
Հասարակություն

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ. Փաշինյանը` ՆԳՆ-ում

Նիկոլ Փաշինյանը Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 106-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին:

Կոլեգիայի նիստում Փաշինյանը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Ոստիկանության բոլոր ծառայողներին և շնորհակալություն հայտնել կատարվող աշխատանքի համար: «Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Ոստիկանությունն, ընդհանուր առմամբ, և Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող աջակցություն է ցուցաբերում բարեփոխումների այն օրակարգին, որը մենք իրականացնում ենք Ոստիկանության և ընդհանրապես՝ Ներքին գործերի նախարարության համակարգում:

Երբ մենք սկսում էինք Ոստիկանության բարեփոխումները, շատերն ասում էին, որ դրանք իրականացնելուց առաջ պետք է կադրային զանգվածային փոփոխություններ իրականացնել Ոստիկանությունում, որովհետև այնտեղ տարբեր մարդիկ կան, տարբեր ձևերով, տարբեր ժամանակներում աշխատող և այլն, և նրանք թույլ չեն տա ու դիմադրություն ցույց կտան բարեփոխումների ընթացքին: Բայց մենք այդ կարծիքին չէինք, այսօր էլ այդ կարծիքին չենք, որովհետև համարում էինք, որ նախ՝ շատ կարևոր է ցանկացած փոփոխություն և բարեփոխում իրականացնել նախկինում կուտակված փորձի վրա: Որովհետև ոչ մի բան զրոյից չի ստեղծվում կամ այն ինչ զրոյից է ստեղծվում, շատ ավելի բարդ, շատ ավելի անարդյունավետ է, քան մենք՝ իմանալով ամբողջ տեղեկատվությունը, կարող ենք իմանալ և՛ մեր սխալները, և՛ մեր առավելությունները, և՛ մեր թերությունները, և այդ տրամաբանությամբ գնալ առաջ:

Երկրորդ, կարծում ենք, որ այս ընդհանուր փոփոխությունների շրջանում մեզնից յուրաքանչյուրն, ի վերջո, պետք է փոխվելու, բարեփոխվելու, ավելի պրոֆեսիոնալ դառնալու հնարավորություն ունենա, որովհետև մեզնից ոչ մեկն անթերի չէ, ոչ միայն մեզնից, այլև, ընդհանրապես, ոչ մեկը՝ այս դահլիճից ներս գտնվող և այս դահլիճից դուրս գտնվող, ոչ մեկն անթերի չէ: Եվ, ընդհանրապես, պետք է արձանագրել՝ կա նաև մի օբյեկտիվ իրականություն, որ որևէ բան փոխելն ամենադժվար գործն է: Եվ դրա համար կա երկու պատճառ:

Առաջին պատճառն այն է, որ, այնուամենայնիվ, ընթացիկ իրավիճակը, երբ այն նույնիսկ ունի բազմաթիվ բացասական կողմեր, եթե ոչ բոլորը, շատերն արդեն համակերպվել են այդ իրադրությանը և իրենց հարմարավետությունն են ստեղծել այդ ոչ կատարյալ իրավիճակի մեջ: Եվ միշտ դժվար է այդ կետից շարժվել՝ այլ նպատակադրում ունենալով:

Երկրորդ, որն օբյեկտիվ հանգամանք է, պետք է դա խոստովանել՝ երբեք չես կարող համոզվել, որ փոփոխությունը, որն անում ես, կբերի ավելի լավ արդյունքի, քան դու ունես այս պահին, որովհետև ցանկացած բան միշտ էլ փոխելիս ռիսկ կա, որ ճանապարհին կամ վերջնարդյունքում դու կտեսնես, որ իրականում էլ չհասար քո նպատակին, մեծ աղմուկ առաջացրեցիր, մեծ փոփոխություններ, և ոչ մի արդյունք չեղավ: Դրա համար փոփոխությունների պրոցեսն իրականում շատ բարդ է: Նաև կարծում եմ՝ մենք՝ որպես հանրություն, նաև ես՝ որպես վարչապետ, և կառավարությունն այս առումով գնահատում է Ոստիկանության ծառայողների մոտեցումներն այս փոփոխությունների, պրոցեսների վերաբերյալ: Ես ամենակարևորը, որ շատ եմ գնահատում՝ այսօր Ոստիկանությունը և Ոստիկանության ներկայացուցիչները չունեն այդ դիրքորոշումը, որ ամեն քայլափոխի ցույց տան, որ այդ բարեփոխումները լավ չեն ընթանում, չնայած կրկնում եմ՝ ոչ մի փոփոխություն կատարյալ չէ և ամեն փոփոխություն իր մեջ ռիսկեր է պարունակում: Ես ուզում եմ, որ դուք իմանաք՝ ես այս մոտեցումը և ըմբռնումը շատ բարձր եմ գնահատում:

Մենք էլ տեսնում ենք խնդիրներ, Ներքին գործերի նախարարը խոսեց, թե ոստիկանության քանի ծառայողներ են անցել ատեստավորման գործընթացը: Թիվն իրականում փոքր է, և այստեղ երկու մոտեցում կարող ենք տալ. Ոստիկանության տեսակետից կարող է թվալ՝ այդ պրոցեսը ձևական է, այս մեծ աղմուկը արեցին, ընդամենը, ենթադրենք, հազարավորներից 191 ծառայողի աշխատավարձ բարձրացնելու համար: Այս տեսակետը գոյության իրավունք ունի, բայց մյուս կողմից՝ այս բարեփոխումների ամենամեծ իմաստն այն է, որ մենք մեր ներսում ունենանք անընդհատ առաջընթացի խթան և առաջընթացի մղում, ոչ թե լինի հրամանով, հրահանգով, այլ դա անընդհատ աշխատող մեխանիզմ լինի:

Կարող է կոպիտ բան ասեմ, բայց մենք ուզում ենք, որ ոստիկանի երեխան հայրիկին կամ մայրիկին մղի, ասի՝ իսկ ինչո՞ւ քո աշխատավարձը կրկնակի բարձր չէ: Այսինքն՝ ոչ թե կառավարությունը մղի անընդհատ գործողությունների, վարչական որոշումների, այլ ոստիկաններն իրար մեջ, նաև, որ լավ օրինակը միշտ վարակիչ է: Նրանք, ովքեր գերազանցությամբ հանձնել են, հույս ունեմ, որ ոչ թե կոլեկտիվներում կդառնան, ինչպես ասում են, գայթակղության կամ բաժանության առիթ, այլ հակառակը, նոր խթան կդառնա: Սա ոչ թե մեկանգամյա գործողություն է, այլ մեր քաղաքական որոշումն այն է, որ ժամանակ առ ժամանակ, ըստ ամենայնի, հինգ տարին մեկ ոստիկանը պետք է, թե ամեն հինգ տարի՝ ցիկլն անցնելուց հետո իր աշխատավարձն ինչքա՞ն կարող է լինել, 20 տարի հետո ինչքա՞ն կարող է լինել, որովհետև բոլորն ուզում են կյանքը երկարաժամկետ պլանավորել:

Եվ սա կարևոր գործընթաց է, և սա մենք չենք անում ցույց տալու կամ խնդիրներ ստեղծելու համար, որ չենք ուզում այդ աշխատավարձը միանգամից և ուղիղ տալ, մենք ուզում ենք Հայաստանի Հանրապետությունում կայացնել ինստիտուտներ, կայացման հիմքում էլ դնենք զարգացման շարունակական մեխանիզմներ և մոտիվացիաներ, որպեսզի նույնիսկ առանց քաղաքական կամքի՝ այդ մեխանիզմն աշխատի, և մենք համոզված ենք լինելու, որ զարգացման այդ մեխանիզմը դրված է ծառայության և ընդհանրապես նախարարության մարմինների գործունեության հիմքում:

Շատ կարևոր է նաև, որպեսզի և՛ հանրությունը, և՛ կառավարությունը, և՛ բուն ոստիկանությունն անընդհատ վերադառնա իր ծառայության իմաստին ու բովանդակությանը: Ինձ համար, օրինակ, դա շատ կարևոր հարց է, որովհետև թվում է, թե տրիվիալ հարցեր են, բայց օրինակ, ինչի՞ համար է ոստիկանությունն, ընդհանրապես: Այսպիսի հարցեր չեն հնչում, որովհետև թվում է, թե այդպիսի հարցեր ինչո՞ւ հնչեն, պարզ չե՞ն, թե ինչի համար են: Եվ երբ գալիս, հասնում ես այդ կետին, պարզվում է, ասենք, շատ հարգելի լսարանում այն, որ ասում են շատ դե պարզ չի՞, ի՞նչ կա այդտեղ հարցնելու, ասում են շատ լավ, պարզ է, մի նախադասությամբ ձևակերպի, պարզվում է, որ շատ մեծ բարդություն կա այդ մի նախադասությունը ձևակերպելու: Բայց ամեն անգամ այս խնդրին անդրադառնալը շատ կարևոր է: Ես, օրինակ, ոստիկանության օրվան ընդառաջ, ինքս ինձ հարց տվեցի, թե ի՞նչն է ոստիկանության գործառույթը, բացի այն, որ մենք ասում ենք չէ՝ կա օրենսդրության մեջ իրավակարգ, հասարակական կարգ, բայց հաջորդ շերտը ո՞րն է, որ պետք է թեմայի մեջ խորանալ մինչև մոլեկուլյար մակարդակ: Ես արձանագրեցի, և ընդ որում՝ կարող է սա տարօրինակ հնչել, օրինակ՝ ոստիկանությունն իր գործառույթով ինչ-որ առումով ներքին, ներհանրային սահմանապահի գործառույթ է իրականացնում: Ընդ որում՝ ուզում եմ, որ սահմանապահ բառը ներքին հարաբերությունների առումով ձեզ չզարմացնի, որովհետև, օրինակ՝ «սահմանադրություն» բառը հենց նույն սահման բառի մասին է, որ «սահմանադրությունը» հենց նշանակում է սահման դնել:

Եվ հետևաբար, ոստիկանի, սահմանապահի իմաստը և գործառույթն ինչո՞ւմն է կայանում: Ոստիկանությունը պաշտպանում է և պահպանում քաղաքացու ազատության սահմանները: Ընդ որում, Ոստիկանությունը քաղաքացու ազատության և իրավունքների սահմանները պահպանում է երկու կողմից: Առաջինը, Ոստիկանությունը պետք է հոգ տանի, որպեսզի ոչ ոք չխախտի և չներխուժի, այսինքն՝ քաղաքացու ազատության և իրավունքի սահմանը չներխուժի ուրիշի ազատության և իրավունքի տարածք, և միևնույն ժամանակ քաղաքացին ինքը չխախտի իր ազատության և իրավունքների սահմանը ու ներխուժի ուրիշի իրավունքների և ազատության տարածք: Սա շատ կարևոր է, որպեսզի հանրությունը և մենք՝ բոլորս, այս ամեն ինչը հասկանանք, որովհետև երբեմն մարդիկ կան, որ Ոստիկանության ծառայության նկատմամբ փորձում են նեգատիվ ձևավորել:

Ցավոք, սրանում ունենք մեծ ավանդույթներ: Մի մասը քրեական ենթամշակույթի համատեքստում, մյուս մասն այլ համատեքստում, բայց մեզ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր մարդ հասկանա՝ Ոստիկանության ծառայությունը հենց իրեն է պետք՝ յուրաքանչյուրին: Նույնիսկ նրանց, ովքեր գոհ են կամ դժգոհ Ոստիկանության ծառայությունից, որովհետև եթե մի պահ պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա ցանկացած երկրում, եթե Ոստիկանություն չլինի և ծառայություն չիրականացվի: Հետևաբար, Ոստիկանությունը քաղաքացու ազատությունների սահմանը երկու կողմից պաշտպանելու համար պետք է ունենա լծակներ:

Պատահական չէ նաև, որ ոստիկանությունը մեկն է այն կառույցներից, բայց հիմնականը, որն ընդունված է անվանել ուժային կառույց: Բայց սա չի նշանակում, որ ուժը Ոստիկանության առաջնային գործիքն է: Ոչ, ուժը Ոստիկանության ամենավերջին գործիքն է: Բայց եթե որևէ գործընթացում ուժային ազդեցության հնարավորությունը չլինի՝ այն սովորական պայմանները կարող են և չգործել: Եվ սա էլ մենք պետք է հասկանանք, որովհետև եթե օրինակ, Ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ Ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք և հնարավորություն չունենա՝ այդ ծառայությունն իր բովանդակությամբ կլինի անիմաստ: Այլ բան, որ դա պետք է հիմնված լինի օրենքի և իրավունքի վրա: Սա շատ կարևոր է: Վերջին տարիներին ես նկատել եմ, գալիս մի ժամանակաշրջան, երբ Ոստիկանությանը մեղադրում են չափից ավելի փափուկ լինելու մեջ, գալիս է ժամանակաշրջան՝ Ոստիկանությանը մեղադրում են չափից ավելի կոշտ լինելու մեջ և այլն, և այսպես շարունակ: Բայց ճիշտն այս գործընթացում օրենքի և իրավունքի տեսակետից ճիշտ հավասարակշռություն գտնելն է:

Եվ իհարկե, Ոստիկանության առաջնային նպատակը պետք է լինի ամեն ինչ անել, բոլոր հնարավոր և անհնար միջոցները ձեռնարկել, որպեսզի ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի: Այս էլ, իմիջիայլոց, պրոֆեսիոնալիզմի հարց է: Վերջերս Նոր Նորքի ոստիկանության բաժնում դեպք եղավ, և ուզում եմ շնորհակալություն հայտնել Ոստիկանության այն ծառայողներին, ովքեր ուժ կիրառեցին, մեծ հաշվով վնասազերծեցին: Բայց նաև ուժի կիրառման ամենածայրահեղ մեթոդները չկիրառեցին, և բանը դրան չհասավ: Սա էլ է պրոֆեսիոնալության աստիճանի մասին խոսում, և ատեստավորման մեր գործընթացներում պետք է նաև այս հմտությունները զարգացնենք, որովհետև պարզ է՝ միշտ չէ, բայց նաև դեպքեր կան, որ հնարավոր է մարդու հետ ուղղակի խոսելով՝ հոգեբանական կոնտակտի միջոցով, մարդկային կոնտակտի միջոցով ուղղակի վնասազերծել:

Համոզված եմ և գիտեմ, որ Ոստիկանությունում այդպիսի տասնյակ, եթե չասենք իր պատմության ընթացքում հաստատ հարյուրավոր և հազարավոր դեպքեր են լինում: Բայց նաև կարևոր է, որ Ոստիկանության գործողությունն ամբողջությամբ հենված լինի օրենքի և իրավունքի վրա, բայց խնդիրն այստեղ այն է, որ երբեմն, նույնիսկ երբ իրավունքի և օրենքի վրա է հիմնված լինում Ոստիկանության, այդ թվում՝ ուժային գործողությունը, դա միշտ չէ, որ առաջացնում է այդպիսի համընդհանուր քաջալերանք։

Այստեղ մի ֆունդամենտալ խնդրի մասին եմ ուզում խոսել, որը Ոստիկանության հետ բացարձակ կապ չունի: Երբեմն նկատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիներն իրենք իրենց չեն համարում օրենքի և իրավունքի աղբյուր։ Այսինքն՝ չեն համարում, որ օրենքը և իրավունքը իրենք են ստեղծել, ուղիղ կամ անուղղակի ձևով, բայց սա արդեն ուրիշ քաղաքական և սոցիալ-հոգեբանական մակարդակի պրոբլեմ է, որը մեծ հաշվով կապ ունի հետևյալի հետ, թե իրավակարգն ի վերջո քաղաքացու ազատ կամարտահայտության միջոցով է ձևավորվել, թե ազատ կամարտահայտության միջոցով չէ ձևավորվել։

Ես այստեղ կրկին ուզում եմ գնալ և հասնել մեր սահմանադրությունների պատմությանը, և հարցն ի վերջո այստեղ է, երբ հաջորդ օրը մենք սահմանադրական հանրաքվեներից հետո հրապարակում ենք արդյունքները, հեռուստատեսության դիմաց նստած քաղաքացին ինքն իրեն ասում է, որ ես այս որոշումը կայացրեցի, թե՞ չի ասում։ Երբ չի ասում՝ այստեղից են առաջանում իրավահամակարգի նկատմամբ հետագայում առաջացած խնդիրները: Բայց նորից եմ ասում՝ սա ոստիկանության գործունեության հետ կապ չունի կամ առնվազն մեծամասամբ կապ չունի:

Եվ ուզում եմ ամփոփել՝ շնորհավորելով և շնորհակալություն հայտնել բոլորիդ՝ ծառայության համար։ Նախարարն ընդգծեց, և կարծում եմ՝ դա շատ կարևոր հանգամանք է, հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ընտանիքի անդամներին։ Այսօր, ընդհանրապես ցանկացած գործ առանց ընտանիքի աջակցության շատ դժվար է իրականացնել, առավել ևս ոստիկանության գործը:

Եվ կարելի է պատկերացնել, թե սա ինչ անհարմարություն է ստեղծում Ոստիկանության ծառայողների ընտանիքների համար, երբ ընտանեկան միջոցառումները կարող են կիսատ թողնել, ընդհանրապես չներկայանալ։ Այս հանդուրժողականությունը, եթե կարելի է այդպես ասել, իսկապես արժանի է խորը գնահատանքի և հարգանքի։ Կրկին ուզում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել ոստիկանության ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին։ Բարի ծառայություն և հաջողություն բոլորիս»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Ոստիկանության օրվա առթիվ, օրինականության և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ ՆԳՆ մի խումբ ծառայողներ պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով և շնորհակալագրով: