Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Ֆիննախը Վաշինգտոնում է․ մասնակցում են ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը նախարար Վահե Հովհաննիսյանի գլխավորությամբ ք. Վաշինգտոնում մասնակցում է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային բանկի (ՀԲ) Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումներին:

Վաշինգտոն այցի առաջին օրը մեկնարկել է ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Բո Լիի հետ հանդիպումով, որի ընթացքում ՖՆ կողմից ներկայացվել  է ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, անդրադարձ կատարվել ԱՄՀ եռամյա Պահուստային ծրագրին և վերջինիս ներքո երրորդ վերանայման աշխատանքներին ու գրանցված արդյունքներին: Նախարարը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին ԱՄՀ շարունակական աջակցության համար` հատկապես տեխնիկական աջակցության գործիքների միջոցով: Իր հերթին ԱՄՀ փոխնախագահը պատրաստակամություն է հայտնել հետագայում ևս շարունակելու աջակցությունը:

ՖՆ պատվիրակությունն առանձին հանդիպումներ է ունեցել նաև ՀԲ կրթության և տրանսպորտի թիմերի հետ, որոնց ընթացքում կողմերը քննարկել են նշյալ ոլորտներում համագործակցության հեռանկարները, ինչպես նաև տրանսպորտային խոշոր տարածաշրջանային ծրագրերում Հայաստանի մասնակցության հնարավորություններին առնչվող հարցեր:

ՀԲ գործընկերների հետ սերտ համագործակցությամբ հայկական պատվիրակության համար կազմակերպվել է նաև «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» առանձին հանդիպում, որին մասնակցել են Հիմնադրամի դոնոր հանդիսացող մի շարք երկրների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում նախարարի կողմից ներկայացվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային կարիքների հասցեագրմանն ուղղված ՀՀ կառավարության աջակցության ծրագրերը, ինչպես նաև մշակվող միջնաժամկետ ծրագրերի վերաբերյալ մանրամասներ: Վերջինիս շրջանակներում հատուկ շեշտադրվել է բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման առաջնահերթությունը: 

Հիշեցնենք, որ 2023թ․ դեկտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը դարձել է Համաշխարհային բանկի (ՀԲ) կողմից հիմնադրված «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի» («Global Concessional Financing Facility», Հիմնադրամ) շահառու, որի նպատակն է աջակցել փախստականներ ընդունող երկրներին: Նիդերլանդների կառավարությունն արդեն իսկ հիմնադրամին թիրախային՝ Հայաստանի օգտին հատկացրել է 10 միլիոն եվրո, ԱՄՆ-ն՝ 5 միլիոն եվրո։

ԱՄՀ/ՀԲ Կառավարիչների խորհուրդների գարնանային հանդիպումների  երկրորդ օրը հայկական պատվիրակությունը մասնակցել է «Միջին միջանցքի» ներքո համագործակցության և խաղաղության նախաձեռնությունների վերաբերյալ քննարկմանը։ Մասնավորապես, քննարկվել են «Միջին միջանցքի» նախագծին ՀՀ հնարավոր մասնակցության հեռանկարները և ուղղությունները։ Հայկական կողմն ընդգծել է նման տարածաշրջանային նախաձեռնություններին ՀՀ մասնակցության կարևորությունը և պատրաստակամություն հայտնել մասնակցելու վերջինիս միանալու համար անհրաժեշտ աշխատանքներին։

ՖՆ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև Հայաստանն ընդգրկող երկրների խումբը համակարգող գործադիր տնօրեն պարոն Եվգենի Ռուգենաթի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ինչպես ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերին, այնպես էլ առաջիկայում ջրային, առողջապահության և էներգետիկայի ոլորտներում նախատեսվող ծրագրերին, կարևորվել է նաև ընթացիկ բյուջետային աջակցության ծրագիրը։ Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի կարիքները և դրանց հասցեագրման հնարավոր տարբերակները, ինչպես նաև նրանց ինտեգրման մեխանիզմների ֆինանսավորման հարցերը։

Հանդիպումներ են կայացել նաև ԱՄՀ՝ Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Փոլ Հիլբերսի և ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի հետ: Կողմերն անդրադարձել են ԱՄՀ-ի հետ ընթացիկ համագործակցության շրջանակներում իրականացվող բարեփոխումներին, ԱՄՀ եռամյա Պահուստային ծրագրին և վերջինիս ներքո երրորդ վերանայման աշխատանքներին: