Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը պատասխանել է Ադրբեջանի մշակութային ժառանգության պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևայի հայտարարությանը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության պատասխան հայտարարության մեջ նշված է. «Օրերս Ադրբեջանի մշակութային ժառանգության, պահպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության ղեկավար Սաբինա Հաջիևան հայտարարել է, որ պետական մակարդակով ձեռնարկվելու են քայլեր՝ կապված «Դադիվանքում հայերի կողմից իրականացված վանդալիզմի հետ»։ Այսպիսով Ադրբեջանը կրկին փորձ է անում փաստերի պարզունակ խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը։ Սակայն մեծ հարց է, թե ինչպես է Ադրբեջանը պատրաստվում հերքել Խաչենի ավագ իշխան Հասան Վախթանգյանի 1182 թ. հայտնի խաչքարի արձանագրությունը, Հասան Վախթանգյանի որդի Վախթանգի կնոջ արձանագրությունը, որոնք Դադիվանքի կառուցման, պատմաշրջանի ռազմաքաղաքական իրադարձությունների մասին պատմող վկաներն են։

Այս քարե վկայությունների հաղորդած տեղեկությունների խեղման միակ միջոցը դրանց ուղղակի ոչնչացումն է, ինչը բնավ խորթ չի լինի ադրբեջանական սանձարձակ վանդալիզմին։

Ադրբեջանն արդեն մի քանի տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղում անարգել իրականացնում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացում։ Դրա վառ ապացույցն է 2020թ 44-օրյա պատերազմի ընթացքում և պատերազմից հետո երկրաչափական պրոգրեսիայով աճող՝ հայկական պատմամշակութային ժառանգության յուրացման և ոչնչացման ադրբեջանական պետական քաղաքականությունը, որի արդյունքում մի շարք հայկական հոգևոր-մշակութային կոթողներ, ինչպիսիք են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին, Մատաղիսի Սբ Եղիշա եկեղեցին, Ստեփանակերտի Հեքիմյան թաղամասում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին, Մեխակավանի հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (Կանաչ Ժամ), Քարվաճառի Ծար գյուղի եկեղեցիները և մի շարք այլ հոգևոր-մշակութային կոթողներ դարձել են ադրբեջանական վանդալիզիմի զոհ։ Դրա արտահայտությունն է ոչ միայն հայկական հոգևոր-ազգային հուշարձանների ֆիզիկական ոչնչացումը, այլև դրանց պատմական և բովանդակային ձևախեղումը, որն արտահայտվում է հայկական հուշարձանների ալբանացման քաղաքականությամբ։

Սա երկրամասում «ադրբեջանականության» բնիկացման հուսահատ, սակայն լայնամասշտաբ և պետականահեն մոտեցում է, որը մեկ անգամ չէ, որ դատապարտվել է միջազգային հանրության կողմից։

Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միությունը, հանձն առնելով բնիկ արցախցիների քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային իրավունքների պաշտպանությունը, քաղաքակիրթ հանրության ուշադրությունն է հրավիրում տասնամյակներ շարունակ Ադրբեջանի կողմից տարածաշրջանի պատմական, մշակութային ողջ ընթացքը բացեիբաց նենգապղծելու հանգամանքներին և խստորեն դատապարտում սեփական վանդալիզմները քողարկելու պատրվակով հնչեցրած հայելային մեղադրանքները, որոնք որևէ առնչություն չունեն իրականության հետ։