Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի համար նախատեսված է Արցախի ճակատագրի կրկնությունը Թևանյան

Ովքեր և ինչու ողջունեցին կամ չողջունեցին Տավուշում Հայաստանի կողմից զիջումների գնալու որոշումը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«ՀՀ քաղաքացիները, բացի Նիկոլ Փաշինյանից, 5-րդ շարասյան ներկայացուցիչներից ու ՔՊԿ–ական մի քանի դրածոներից, սգի ու տագնապի մեջ են հայտնվել։ Ոչ մեկ չի ողջունում մեր հյուսիսային հատվածում թշնամու առաջխաղացումը, քանզի դրանից հետո ոչ թե 4 գյուղ, այլ մի հսկայական տարածք պարզապես դառնալու է ապրելու համար ոչ անվտանգ վայր։ Գումարած կոմունիկացիոն ու ենթակառուցվածքային համակարգերի փլուզումը։ Հարվածի տակ է հայտնվելու ամբողջ Հայաստանը։

Նիկոլ Փաշինյանը խաբում է, թե, իբր, Ադրբեջանի հետ սահմանագծման ու սահմանազատման են գնում և որոշել են դա սկսել Տավուշի մարզից։ Իրականում Փաշինյանը գնում է տարածքների զիջման՝ դիմացը ստանալով․․․ ոչինչ Հայաստանի համար և օգուտ անձամբ իր համար։ Անունը դրել են «անվտանգային ռիսկերի նվազեցում», բայց զիջումները ճիշտ հակառակն են ապահովելու։

Եթե սահմանազատում ու սահմանագծում լիներ, ապա մենք ամբողջական քարտեզին ծանոթ կլինեինք։ Մեզ, սակայն, քարտեզի մասին չեն ասում։ Դա նշանակում է, որ տեղի է ունենում հայկական պաշտպանական գծի փլուզում։ Ուրիշ ոչինչ։

Ուշագրավն այն է, որ Ադրբեջանի ու Հայաստանի ոչ լեգիտիմ որոշումը ողջունել են Թուրքիան, ԱՄՆ–ը և ԵՄ–ն (Ադրբեջանը ցնծության մեջ է)։ Չեն ողջունել Ռուսաստանն ու Իրանը։

Ողջունողների մոտիվացիան պարզ է։ Թուրքիան Ադրբեջանի հետ պատրաստվում է Հայաստանի ոչնչացմանն, ու Տավուշում արվելիք զիջումները ևս մեկ քայլ են այդ ուղղությամբ։

ԱՄՆ-ը և ԵՄ-ն չեն ուզում Հայաստանի ոչնչացում, բայց ուզում են ռուսական գործոնի զրոյացում Հայաստանում, թուրանական աշխարհի հզորացում որպես հակառուսական գործոն, ինչը Հայաստանի համար կանխորոշելու է Արցախի ճակատագրի կրկնությունը։ Եթե Արցախում «բնապահպաններով» շրջափակեցին, ապա այստեղ դա անելու են «սահմանապահներով»։

Արևմուտքի համար Փաշինյանի հակառուսական քայլերը գտածո են։ Թուրքիայի ու Ադրբեջանի համար՝ առավել ևս։ Առանց ռուսական միջնորդության ցանկացած սահմանազատում կոչվածը վերածվելու է Հայաստանի միակողմանի զիջումների ու բանն ավարտվելու է Ալեքսանդրապոլ-2-ով (դա լավագույն դեպքում)։ Սա Արևմուտքը լավ գիտի, բայց հայերից ավելի հայ լինելու պարտավորություն չունի։ Այսինքն՝ Փաշինյանի հարցերն ինքներս պետք է լուծենք։

Փաշինյանն արդեն հայտարարել է, որ զիջումներին զուգահեռ պետք է վերանան ռուսական ռազմական հենակետերը Տավուշում։ Արևմուտքին նա բացառապես այդ թեմայով է հետաքրքրում։ Վերջնական նպատակը Հայաստանից ռուսական 102-րդ բազան հեռացնելն ու Հայաստանի ուկրաինացումն ապահովելն է (Վրաստանում Արևմուտքը հակառուսական քաղաքականության իրականացումն ու տվյալ երկիրը մանրադրամ սարքելն ուզում է կյանքի կոչել վրացական ընդդիմության միջոցով)։

Եվ այսպես, Տավուշում մեր զիջումները բավարարում են Ադրբեջանի ժողովրդին, Թուրքիայի ժողովրդին, Արևմուտքի ժողովրդին ու անձամբ Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի համար նախատեսված է Արցախի ճակատագրի կրկնությունը։

Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը չպետք է վերածվի Հայաստանի ոչնչացման գործընթացի՝ «խաղաղության» և «ինքնիշխանության» լոզունգների ներքո։ Փաշինյանի քայլերը դրան են հանգեցնում։

Սա նշանակում է, որ մենք համազգային մեծ համախմբման պետք է գնանք, թույլ չտանք մեր բնական դաշնակիցների հետ հարաբերությունների փլուզում։

Իշխանափոխությունը դառնում է ազգային ազատագրական պայքարի կարևորագույն նախապայմանը»։