Կամ դու Մամիկոն Ասլանյան ես, կամ՝ Առուշ Առուշանյան. «Հրապարակ»Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի. «Ժողովուրդ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Ադրբեջանին. «Ժողովուրդ»Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում. «Հրապարակ»Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը. քաղաքական հետապնդումը շարունակվո՞ւմ է. «Փաստ»Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել. «Հրապարակ»Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել․ «Ժողովուրդ»Կապիտալի շուկայի «բումը». ինչպես է տեղական բիզնեսը միջազգային հարթակներում երկարաժամկետ ֆինանսավորում ներգրավում. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունը
Հասարակություն

Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք․ մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը․ Փաշինյան

 Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ:

«Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի 1.5 միլիոն զոհերի հիշատակը, ովքեր 1915 թվականից Օսմանյան կայսրությունում սրի քաշվեցին հայ լինելու համար:

Այս մասշտաբային ողբերգությունը տեղի ունեցավ առաջին աշխարհամարտի տարիներին, և պետականություն չունեցող, պետականությունը հարյուրամյակներ առաջ կորցրած, պետականության ավանդույթն, ըստ էության, մոռացած հայ ժողովուրդն աշխարհաքաղաքական խարդավանքների ու սին խոստումների զոհ դարձավ՝ զուրկ լինելով առաջին հերթին աշխարհն ու նրանում գործող կանոններն իրեն հասկանալի դարձնելու ընդունակ քաղաքական մտքից:

Մեծ եղեռնը համազգային ողբերգություն և հոգեցնցում դարձավ մեզ համար, և առանց չափազանցության մեր սոցիալ-հոգեբանությունը կանխորոշող գործոն է: Մենք այսօր էլ աշխարհը, մեր միջավայրը, ինքներս մեզ ընկալում ենք Մեծ եղեռնի հոգեցնցման տիրապետող ազդեցության ներքո և չենք հաղթահարել այդ հոգեցնցումը:

Սա նշանակում է, որ լինելով միջազգայնորեն ճանաչված պետություն՝ մենք հաճախ այլ երկրների, միջազգային հանրության հետ հարաբերվում ու մրցակցում ենք հոգեցնցման վիճակում, և այս պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ զատորոշել իրողություններն ու գործոնները, պատմական ընթացքներն ու կանխատեսվող հորիզոնները:

Գուցե նաև սա է պատճառը, որ մենք ստանում ենք նորանոր ցնցումներ՝ Հայոց ցեղասպանության հոգեցնցումը վերապրելով արդեն որպես ժառանգություն և որպես ավանդույթ:

Այս իմաստով, չափազանց կարևոր եմ համարում Մեծ եղեռնի ներքին հայեցումը: Հայոց ցեղասպանության, Մեծ եղեռնի մասին խոսելիս մենք մշտապես հղում ենք անում արտաքին աշխարհին, խոսում արտաքին աշխարհի հետ, բայց մեր ներքին խոսակցությունն այս թեմայով այդպես էլ չի կայանում:

Ի՞նչ պիտի անենք և ի՞նչ պիտի չանենք, որպեսզի հաղթահարենք ցեղասպանության հոգեցնցումը և բացառենք այն որպես սպառնալիք: Սրանք հարցեր են, որ մեր քաղաքական, քաղաքագիտական, գեղագիտական ու փիլիսոփայական մտքի քննարկման առանցքային առարկան պիտի լինեն, բայց Մեծ եղեռնի փաստի հետ հարաբերվելու այսպիսի դիտանկյունը տարածված չէ մեզանում:

Սա հրամայական է, անհետաձգելի հրամայական, ու մենք պիտի գնահատենք Մեծ եղեռնի և Հայաստանի Առաջին Հանրապետության հարաբերությունները, մենք պետք է Մեծ եղեռնի ընկալումը հարաբերենք Հայաստանի Հանրապետության՝ մեր ազգային պետականության կենսական շահերի հետ:

Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք: Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը, որտեղ կաթ և մեղր է հոսում: Մեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը մեզ համար պետք է ոչ թե կորուսյալ, այլ գտնված և իրական հայրենիքը խորհրդանշի՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, որի մրցունակ, լեգիտիմ, մտածված և ստեղծագործ քաղաքականություններն են, որ կարող են բացառել կրկնություն:

Այլևս երբեք: Մենք սա ուրիշներին չպետք է ասենք, այլ ինքներս մեզ: Եվ սա ամենևին էլ մեղադրանք չէ ինքներս մեր հասցեին, այլ դիտանկյուն, որտեղ մենք, միայն մենք ենք մեր ճակատագրի պատասխանատուն ու տնօրենը և պարտավոր ենք ունենալ բավարար միտք, կամք, խորք ու իմացություն՝ այդ պատասխանատվությունը մեր ինքնիշխան որոշումների ու ընկալումների տիրույթում կրելու:

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները:

Եվ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- ասվում է ուղերձում: