Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

«Երիտթուրքերի «գենետիկ» թոռները». քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը հոդված է հրապարակել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից.

«Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է, և, ճակատագրի դառը հեգնանքով, հայ ժողովուրդն ընդամենը մեկ դար անց կանգնած է նույն իրավիճակի առաջ։ Այս անգամ արդեն հայկական ազգանուններ ունեցող «երիտթուրքերի» ձեռքով է ցեղասպանվում և հայրենազրկվում հայ ժողովուրդը։

Ընդհանրապես, Հայոց ցեղասպանության թուրք կազմակերպիչների և ներկայիս ՀՀ կառավարիչների միջև բազմաթիվ անհատականացնող նմանություններ կան, իսկ գործելակերպի տրամաբանությունն ու բովանդակությունը գրեթե մեկին մեկ համընկնում են։ Անգամ երիտթուրքերի կողմից իրականացված հեղաշրջումն ու 2018-ին Հայաստանում տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխությունը քարոզչական և գաղափարական նույնականացում ունեն։ Ավելին, երիտթուրքերի կողմից իրականացված հեղափոխության հետևանքը հայ ժողովրդի համար 100 տոկոսով նույնական է 2018 թվականին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական հեղափոխության հետևանքների հետ։

Վերը ասվածը մերկապարանոց չլինելու համար թվարկեմ մի քանի համընկնող պատճառ և հետևանք. օրինակ, երիտթուրքերի կողմից Հայոց ցեղասպանության իրականացման առաջին փուլում թիրախավորվել էին Օսմանյան կայսրության հայ մտավորականությունը կամ, այլ կերպ ասած, պոտենցիալ առաջնորդող էլիտան։ 2018-ի իշխանազավթումից հետո նիկոլական խուլիգանախմբի կողմից թիրախավորվեցին անվանի գեներալներ, հայկական ԶՈՒ-ն որպես համակարգ, նախկին բոլոր նախագահները, Հայ Առաքելական եկեղեցին, ընտանեկան և բարոյական արժեքները, ավանդական սովորույթներն ու ընկալումները։ Ընդամենը կարճ ժամանակ անց նիկոլական խուլիգանախմբի կողմից ստեղծված ատելության մթնոլորտի հետևանքով Հայաստանում հեղինակազրկվեցին բոլոր նշված հասկացությունները, կայացած կառույցներն ու անհատները։ Քաղաքական, ռազմական և մշակութային էլիտան, բարոյական արժեհամակարգը վերացնելով խուլիգանախումբն անցավ երկրորդ կարևոր հանգրվանին, որը 1915 թվականին գրեթե նույնությամբ իրականացրել էին երիտթուրքերը. խոսքը հայ տղամարդկանց բնաջնջելու մասին է, որը երիտթուրքերն իրականացրեցին ցեղասպանության ընթացքում և որը ցեղասպանության լավ պլանավորված առանցքային գործողություններից էր։ Նիկոլական խուլիգանախումբը 44-օրյա պատերազմի ընթացքում, մի քանի անգամ ունենալով պատերազմը կագնենցնելու հնարավորություն, ոչ միայն չկանգնեցրեց պատերազմը, այլև հազարավոր զոհեր և տասնյակ հազարավոր վիրավորներ տալուց հետո ցինիկաբար հայտարարեց, որ այդ զոհերը եղան միայն նրա համար, որ իրեն «դավաճան» չասեն։

Երիտթուրքերի կողմից 109 տարի առաջ իրականացված ցեղասպանության վերջնական փուլը հայերին սեփական բնակավայրերից տեղահանելն էր և այդ տեղահանության ընթացքում իրականացված մասսայական սպանդը։ Այս համատեքստում նիկոլական խուլիգանախմբի գործողություններն անշեղորեն համընկնում են երիտթուրքերի իրականացրածի հետ։ Նախ, 2020-ի դավադիր պատերազմի ընթացքում նիկոլական խուլիգանախումբը «կորցրեց» բազմաթիվ բնակավայրեր Արցախում, իսկ արդեն պատերազմից հետո առանց մի կրակոցի հանձնեց Արցախի ազատագրած բնակավայրերը՝ արցախցիներին թողնելով շրջափակման մեջ։ Կարճ ժամանակ անց խուլիգանախմբի լուռ համաձայնությամբ Արցախի հայ բնակչությունը տեղահանվեց հազարամյակներով իր բնօրրանը դարձած Արցախից։ Այդ ընթացքում նիկոլական խուլիգանախումբը տարածքներ զիջեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ Սյունիքի մարզից, Գեղարքունիքից, իսկ այսօր արդեն ստորագրությամբ հանձնում է Տավուշի մարզի գյուղերն ու միջպետական ճանապարհները։

Ավելի հակիրճ լինելու համար չեմ թվարկում երիտթուրքերի և նիկոլական խուլիգանախմբի գործողությունների միջև առկա նմանությունների շարքը, բայց, հաշվի առնելով պահի էմոցիոնալությունն ու գետնի վրա գործող խուլիգանախմբի կարկառուն ներկայացուցիչներին, չեմ կարող չկենտրոնանալ մի շատ աչք ծակող նմանության, ես կասեի՝ նույնականացման վրա։ Վերջին օրերին նիկոլական հանցավոր խուլիգանախմբի ներկայացուցիչներից ամենաապականվածները գործուղվում են Տավուշ իրենց երիտթուրքական գործելակերպը մերժող քաղաքացիներին սադրելու նպատակով։ Այդ ներկայացուցիչների մեջ առավել ակտիվ է տավուշեցի Վահե Ղազարյանը, որը հանդիսանում է ՀՀ ներքին գործերի նախարարը և որի ղեկավարած կառույցի ծառայողներն իր երիտթուրք պաշտոնակից Թալեաթ Փաշայի աշխատակիցներից ոչնչով չեն տարբերվում՝ հայերի նկատմամբ ունեցած վերաբերմունքով։ Վահե Ղազարյանը և Թալեաթ Փաշան շատ նմանություններ ունեն իրենց գործունեության և հատկապես հայ ժողովրդի նկատմամբ իրենց ղեկավարած կառույցների վերաբերմունքով, շատ հատկանշական է այս օրերին Ղազարյանին սեփական հայրենիքը հանձնելու առաջամարտիկի դերում տեսնելը։ Ի վերջո, ինչպես 109 տարի առաջ երիտթուրքերին չհաջողվեց վերջնականապես բնաջնջել հայ ժողովրդին, այնպես էլ նիկոլական խուլիգանախմբին չի հաջողվելու փակել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի պատմության էջերը, բայց պատմության մեջ այս զուգահեռները շատ օգտակար նշանակություն են ունենալու։

Հայ ժողովուրդն արձանագրելու է Էնվերի, Թալեաթի, Ջեմալի, երիտթուրքերի և Նիկոլի, Վահեի, Ալենի ու խուլիգանախմբի միջև առկա նվազագույնը պատշաճ իրավահաջորդի (եթե ոչ գենետիկ երիտթուրքի) առկայությունը։ Այդ գործընթացն այլընտրանք չունեցող գործընթաց է, ինչպես 1915-ից հետո, 2018-ից հետո ևս հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու, իսկ Էնվերի և Թալեաթի ոչ կենսաբանական թոռնիկները ստանալու են իրենց պատիժը Հայկական արդարադատության առաջ։ Ընկե՛ր ջան, գինի՛ լից…
Հ.Գ. Իմ ամբողջական աջակցությունն եմ հայտնում Տավուշում հայրենիքի հանձնումը մերժող եղբայրներին և քույրերին։ Խորն ափսոսանքով եմ բանտային պայմաններում հետևում տեղի ունեցող բողոքի դրսևորումներին, բայց մենք բանտարկված ենք հենց դրսում չլինելու համար։ Ուժ ու կորով եմ մաղթում գիշեր-ցերեկ մերօրյա երիտթուրքերի դեմ պայքարի ելած քաղաքացիներին և հուսով եմ` շատ շուտով յուրաքանչյուր հայ դուրս կգա փողոց։ Վճռականությու՛ն, անձնազոհությու՛ն, հաղթանա՛կ…

Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան
«Արմավիր» ՔԿՀ
24.04.2024»։