Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում. «Հրապարակ»ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտ
Հասարակություն

Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային՝ մաքուր օդ շնչելու տեղ էր. տղաների գերության 10 օրերը

Լուսանկարի տղաներին հավանաբար հիշում եք։ Ադրբեջանը Հակարի կամրջին նրանց առևանգել էր 2023 թվականի օգոստոսի 28-ին, երբ վերջիններս ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ Արցախից Հայաստան էին տեղափոխվում ուսման նպատակով։ 

Ադրբեջանական կողմը Մարտունի քաղաքի բնակիչներ Վահե Հովսեփյանին, Ալեն Սարգսյանին և Լևոն Գրիգորյանին ապօրինի ազատազրկել է 10 օր։ Նրանք մնացել են Բաքվի բանտերից մեկում։ 

«Ամեն ինչ սկսվել է մեզ առևանգելուց 3 տարի առաջ, երբ որպես ֆուտբոլային սիրողական ակումբի մասնակիցներ տրորել ենք Ադրբեջանի դրոշը»,- MediaHub-ի հետ զրույցում պատմել է Վահեն։ 

Տղաներն ուսման նպատակով տեղափոխվում էին Հայաստան։ Սակայն, Հակարի կամրջին ադրբեջանցի ծառայողները նախ Ալենին, ապա Վահեին ու Լևոնին են առևանգել։ Նրանց մեքենայով տեղափոխել են Կուբաթլուի օդանավակայան, այնուհետև փակ աչքերով ու ձեռնաշղթաներով ուղղաթիռով տարել Բաքու։ Ամբողջ ճանապարհին միայն մեկ անգամ են բացել աչքերը, արձակել ձեռքի կապանքները՝ ինչ-որ թուղթ ստորագրելու նպատակով։ 

Մեզ տարել են ուղիղ Բաքվի դատարան։ Այնտեղ հարցաքննել են ու վերադարձրել բանտախուց։ Այնտեղ պահվող հայ գերիներից ոչ ոքի չենք տեսել։ Առավոտյան ժամը 7-ին «վերկաց» հրահանգով արթնանում էինք ու տանում էին նախաճաշի, հետո նորից հրավիրում էին հարցաքննության»,- պատմել են տղաները։ 

Տղաներն ասել են, որ ըստ ադրբեջանցի դատավորի՝ իրենց սպառնում էր մինչև 20 տարվա ազատազրկում, բայց Ալիևի «մարդասիրությամբ» պայմանավորված, պետք է մնային 10 օր։ Վահեն, Ալենն ու Լևոնն էլ գիտակցում էին, որ իրենց այնտեղ հայտնվելն ընդամենը պատճառ էր բլոկադայի մեջ գտնվող հայրենակիցների շրջանում վախ ու խուճապ առաջացնելու նպատակով։ 

«Հեռուստացույց դիտելու, նաև ռուսերեն տպագրված Աստվածաշունչ ու հայ գրականություն ընթերցելու հնարավորություն են տվել։ Օրվա մեջ մի քանի անգամ 15 րոպե հանգստի հնարավորություն ունեինք։ Մեզ տանում էին մի սենյակ, որտեղ պատերին անցքեր կային. դա մաքուր օդ շնչելու տեղ էր»,- պատմել են գերությունից վերադարձած երիտասարդները։ 

Նրանց խոսքով՝ գերության 10 օրերի ընթացքում իրենց այցելել են Ադրբեջանի ՄԻՊ-ը, Կարմիր խաչի կոմիտեն։ 

«Բացի այդ, բանտի ծառայողներն էին մեկ-մեկ մեզ հետ զրույցի բռնվում, ծխախոտ առաջարկում, որից մենք հրաժարվում էինք։ Մեկ անգամ ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորություն են տվել, խոսել ենք, մերոնց՝ հանգստացրել, որ ամեն բան լավ կլինի։ Իհարկե՛, դա անհրաժեշտ էր»։ 

 Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։