Խցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ ԲադալյանԻրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ Սրբազան
Մամուլ

Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այն, որ ոստիկանությունը Փաշինյանի իշխանության ձեռքին դարձել է Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնելու դեմ ընդվզող քաղաքացիներին ճնշելու, ռեպրեսիաների ենթարկելու կույր գործիք, ուղղակիորեն ակնհայտ է: Համոզվելու համար բավարար է մի քանի վայրկյան դիտել ոստիկանների մասնակցությամբ ցանկացած տեսանյութ, և կփարատվեն վերջին կասկածները: Ոստիկանական թիրախավորված բռնության են ենթարկվում նույնիսկ ծերերը, կանայք, երեխաները, 6-7 հոգով, «կերած-խմած» բերետակիրները վրա են տալիս համեստ մարմնակազմվածքով 1 հոգու վրա, քաշքշում, հրում, խփում գետնին, դե, գոնե կսմթում...

Եվ ահա, նման խայտառակ վարք դրսևորող ոստիկանությունը հանդես է եկել ոչ այն է՝ հայտարարությամբ, ոչ այն է՝ հաղորդագրությամբ, որի մեջ ասվում է. «Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ»:

Սա ուղղակի զարմանահրաշ, եթե չասվի՝ հոգեկսմթիչ հայտարարություն է: Ուրեմն, ժողովրդի դեմ ռեպրեսիաների ելած ոստիկանությունում կարծում են, թե դեռ կարող են խոսել հեղինակության մասին, որն էլ, իբր, վնասվում է: Մեկ էլ՝ իբր ոստիկանության մասին սխալ տեղեկություններ են տարածվում: Լո՞ւրջ:

Այդ ո՞ր ոստիկանության մասին եք խոսում. այն ոստիկանությա՞ն, որի աշխատակիցը Փաշինյանի ավտոշարասյան կազմում վրաերթի ենթարկելու միջոցով սպանել է Սոնա Մնացականյանին ու նրա՝ չծնված երեխային, ու մնացել է անպատի՞ժ: Այն ոստիկանությա՞ն, որի աշխատակիցներն իրենց պահպանության ու պաշտպանության տակ գտնվող ձեռնաշղթայված անձնավորությանը նպատակադրված թողնում են ոստիկանական մեքենայի մեջ այնպես, որ «ինչ-որ դիմակավորված» անհայտ անձինք հարձակվեն, բռնություն ու անձի արժանապատվությունը նվաստացնող գործողություններ իրականացնեն տվյալ հայ մարդու նկատմամբ: Այն ոստիկանությա՞ն, որը դարձել է բացառապես մեկ անձի պաշտպանություն իրականացնող կառույց: Այն ոստիկանությա՞ն, որի ներկայացուցիչները «Եռաբլուրում» քաշքշում էին զոհվածների ծնողներին, մայրերին, քույրերին:

Չէ, մենք գիտենք, որ ոստիկանությունում էլ կան կարգին մարդիկ: Բայց... փաշինյանական պարգևավճարների համար բոլոր «կարմիր գծերն» անցնելը չի կարող որևէ արդարացում ունենալ, նույնիսկ «հրամանն» ու «տուն պահելը»: Յուրաքանչյուրն ունի ընտրության իրավունք: Ոստիկաններն էլ ունեն: Այս ճակատագրական օրերին ամեն մեկն ինքն է ընտրում իր ազգի, ժողովրդի, երկրի կողքի՞ն լինել, թե՞ Նիկոլ Փաշինյանի: Կա՛մ, կա՛մ: Կիսահղի պարզապես հնարավոր չէ լինել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: