Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Հունգարիան «վաճառեց» Սաֆարովին, այժմ խոչընդոտում է ՀՀ տրամադրվելիք աջակցության գործընթացին

Գարդման Շիրվան Նախիջևան ՀՀՄ-ի հայտարարությունը․

«Ինչպես հայտնի դարձավ, Հունգարիան փորձում է արգելափակել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 միլիոն եվրոյի օգնություն տրամադրելու նախագիծը՝ պահանջելով, որ Ադրբեջանը ևս ներառվի ծրագրում։ Հունգարիայի ապակառուցողական գործելակերպը վաղուց է հայտնի միջազգային հանրությանը։ Դեռևս 2004թ․ Հունգարիայի մայրաքաղաքում ընթացող ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» դասընթացի շրջանակներում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնահարելով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին՝ ճանաչվելով մեղսունակ և դատապարտվելով ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։ Սակայն ընդամենը 8 տարի անց Ռամիլ Սաֆարովը արտահանձնվեց Ադրբեջանին՝ հերոսացվելով և արժանանալով պետական և հանրային բարձր պատիվների։ Հունգարիան դրանով իսկ մեղսակից դարձավ մի հանցավոր գործընթացի՝ հայատյացությանը, որն այսօր էլ Ադրբեջանում չի դադարել, այլ շարունակում է ապահովել իր հաղթարշավը՝ շնորհիվ պատժի ու պատասխանատվության մեխանիզմների անաբավարար դրության։

Այժմ Հունգարիան, որը 2020-2023 թթ․ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանությունից հետո նվազագույնը պետք է բարձրաձայներ հայ փախստականների անվտանգ և երաշխավորված վերադարձի մասին, ցանկանում է արգելափակել Հայաստանին օժանդակության տրամադրման գործընթացը՝ իրավական և առավել ևս բարոյական որևէ հիմք չունենալով, այլ հիմնվելով քաղաքական միակողմանի և անառողջ ընտրանքայնության վրա։

2012թ․ հունգարական քաղաքական վերնախավը «վաճառեց» Ռամիլ Սաֆարովին՝ վաճառվելով Բաքվի նավթադոլլարներին արդարադատ աշխարհի աչքի առաջ։ Այժմ Հունգարիան կրկին խոչընդոտում է Հայաստանին տրամադրվելիք աջակցության գործընթացին՝ կրկին վաճառվելով ադրբեջանական էժանագին քարոզչախաղերին՝ Հայաստանի զինումը թույլ չտալու վերաբերյալ։ Մինչդեռ Հունգարիան բարձրաձայնում է Ադրբեջանին ևս օժանդակության տրամադրման մասին, և բնական հարց է առաջանում, թե ինչի համար։ Ադրբեջանն առանց այն էլ վերածվել է տարածաշրջանային դեսպոտիզմի կենտրոնի, որը ռազմական սպառնալիք է ներկայացնում կայունությանն ու խաղաղեցմանը։ Վերջին չորս տարիների ընթացքում Ադրբեջանը շարունակաբար դիմել է ռազմական խոշորամասշտաբ և տեղային պատերազմական-ռազմական գործողությունների, որոնց արդյունքում ամբողջությամբ հայաթափվել է Լեռնային Ղարաբաղը, օկուպացվել է Հայաստանի սուվերեն տարածքը, իսկ Հունգարիան արդյո՞ք գեթ մեկ դատապարտող հայտարարություն հնչեցրել է այս կապակցությամբ, արդյո՞ք նման վարքը հանցակցություն չէ ցեղասպանական ակտերին։ Հետևապես Հունգարիան և ցանկացած երկիրը, որը կաջակցի ադրբեջանական ծավալապաշությանը, չի դատապարտի այն, հավասարապես կկիսի մարդկության դեմ կատարված հանցագործությունների ողջ պատասխանատվությունը։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Հունգարիայի ապակառուցողական վարքը և սթափության ու արդարամտության կոչ անում հունգարական քաղաքական վերնախավին։ Փոխարենը զղջալու նախկինում Ադրբեջանին հանցակից դառնալու համար և աջակցություն հայտնելու տարբեր ժամանակներում ադրբեջանական հանցավոր քաղաքականությունից տուժած ԼՂ հայության, գարդմանահայության, շիրվանահայության, նախիջևանահայության վերադարձի, գույքի փոխհատուցման իրավունքների վերականգնմանը՝ հունգարական իշխանությունները անասելի ճիգեր են գործադրում՝ հաճոյանալու մի պետական միավորի, որը քաղաքակիրթ աշխարհում հետզհետե վերածվում է քաղաքական վտարանդիի։ Հունգարիայի ժամանակավոր իշխանությունները կգան և կգնան, սակայն պետության վարկանշին հասցված վնասը, ցեղասպանին հովանավորողի պիտակը կուղեկցի հաջորդներին դեռ երկար ժամանակ»։