Մենք հաղթեցինք մի թիմի, որն այս մրցաշրջանում չէր պարտվել և ամեն խաղում խփել էր միջինում 4 գոլ․ ԷնրիկեՌեշտ-Աստարա երկաթգծի կառուցման փաստաթղթերին են սպասումՌԴ-ն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկինԻսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի

Սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության համար․ սա փորձ է՝ ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից»․ Ռուբեն Կարապետյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանն անդրադարձել է սահմանազատումը Տավուշից սկսելու թեմային։
 
«Մի քանի կարևոր նկատառում՝ Տավուշից սկսված սահմազատման գործընթացի մասին։
 
Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի Հանրապետության դեպքում, պարզ գործընթացներ չեն, ինչպես աշխարհում շատ երկրների համար, այլ առնչվում են Հայաստանի պատմության, հայ ժողովրդի ծագման ու առաքելության, նրա անվտանգության ու հետագա գոյության հետ: 
 
Այդ գործընթացների արագացումը բխում է առաջին հերթին Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, որոնք Հայոց ցեղասպանությունից հետո Հայկական բարձրավանդակում քայլ առ քայլ տարածքներ են զավթում ու փորձում են զրկել Հայոց պետականությունը ոչ միայն հայկական բարձրավանդակի նկատմամբ միջազգայնորեն ճանաչված, աշխարհագրորեն ու պատմականորեն ամրագրված, անսակարկելի իրավունքից, այլև ոչնչացնել հայ ժողովրդի ինքնության հենքային բաղադրիչները, պոկել մեզ մեր արմատներից, պատմական հիշողությունից, երազանքից ու տեսիլից: 
 
Սա փորձ է՝ ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից», փոխարենը պարտադրել մեկ այլ՝ նոր «սեփականության վկայական», որը ՀՀ կառավարության ղեկավարը կոչեց «կադաստրի թուղթ»:
 
Վերջինիս մեջ չկա Արցախը, չկան ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող գյուղերը, ռազմավարական դիրքերն ու բարձունքները, չկա Սյունիքը... Կասկածից վեր է, որ Ադրբեջանի հետ գործընթացն ավարտելուց հետո, Թուրքիան պահանջելու է նույն գործընթացը Հայաստանից: Այդ մասին արդեն ակնարկ եղել է Անկարայից: Այս անգամ Թուրքիան պահանջելու է Երևանից ոչ թե 1921թ. Կարսի պայմանագրի պաշտոնական վերահաստատումը, այլ նոր «վերասահմանագծման» իրականացում:
 
Քանի դեռ հայ ժողովուրդը (չխառնել ՀՀ ներկայիս կառավարության հետ) չի փակել Արցախի էջը Ադրբեջանի ու միջազգային հանրության հետ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության հատուցման հարցը Թուրքիայի հետ, աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում ՀՀ իշխանությունների կողմից Տավուշից սկսած շուտափույթ իրականացվող սահմանազատումը՝ օտարածին օրակարգ է և հակասում է ՀՀ պետական ու ազգային շահերին, սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար»: