Նարեկին ազատազրկել են ազնիվ քաղաքացիական, հայրենասիրական, համարձակ դիրքորոշում ունենալու համար
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր քաղբանտարկյալ Նարեկ Մալյանի ծննդյան օրն է, Նարեկին ազատազրկել է նիկոլական դատարանը որովհետեւ իրենք վախկոտ են, որովհետեւ՝ լպրծուն են ու կամակատար։ Նարեկին ազատազրկել են ազնիվ քաղաքացիական, հայրենասիրական, համարձակ դիրքորոշում ունենալու համար։ Նարեկը մեր ժամանակների լավագույն երիտասարդ գրողներից է, ինքը դուրս կգա ավելի ուժեղացած, ավելի շատ ստեղծագործած եւ արդի գրականությունը հարստացրած։
Իսկ Նարեկին դատողների այս ոհմակը, երկիրը թշնամուն հանձնողների այս խունտան, դավաճանական այս ցանցը կմնա պատմության աղբարկղում։
Նարեկ ջան, ծնունդդ շնորհավոր, ներիր, որ դեռ չենք կարողանում սրանցից ազատել մեր երկիրը։
Բայց՝ լինելու է, թող ոչ ոք չկասկածի․․ԶՈՒՏ․․․»։