Ինչ փուլերով են անցկացվելու «սահմանազատման գործընթացի» քայլերը
Փաշինյանը Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ներկայացրել է «սահմանազատման գործընթացի» քայլերը՝ հաջորդականությամբ․
«Առաջին քայլով սահմանազատվող հատվածներում լուծվելու է սահմանի պահպանությունը սահմանապահ զորքերին հանձնելու հարցը,
Հանձնաժողովները մինչև հուլիսի 1-ը համաձայնության են գալու հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգի շուրջ,
Հանձնաժողովները կհանդիպեն և կպայմանավորվեն սահմանազատման գործընթացի հերթականությունը»,- նշել է նա։
Փաշինյանը կրկնել է, որ Հայաստանը Ադրբեջանի հետ նոր սահման չի ստեղծում, այլ վերարտադրում է Խորհրդային միության փլուզման պահին դե-յուրե իրավական նշանակություն ունեցող սահմանները։