Եթե մեզ ուզում են վերացնել, ուրեմն մենք պետք ա կառավարենք մեզ վերացնելու էդ ցանկությունը․ Փաշինյան
Եթե մեզ ուզում են վերացնել, ուրեմն մենք պետք ա կառավարենք մեզ վերացնելու էդ ցանկությունը, հարաբերվենք էդ ցանկության հետ, հասկանանք՝ կարո՞ղ ենք փոխել այդ ցանկությունը։ Այդ մասին Հանրային Հ/Ը-ի «Հարցազրույցում» ասել է Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվի նկրտումներին։
Փաշինյանի խոսքով՝ դա հնարավոր է կարգավորել լեգիտիմությամբ. «20 և ավելի տարի ՀՀ-ում կռիվ տվինք լեգիտիմության կարևոր լինելու մասին, այդ հարցը արդեն լուծել ենք, և մեր արտաքին հարաբերություններում լեգիտիմությունը պետք է վերցնենք բազա»։