ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Հասարակություն

Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«2 տարի 7 ամսից ավել կալանքի տակ մնալուց հետո ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հետ հանդիպման ժամանակ վերջինիս ուշադրությունն եմ հրավիրել իմ նկատմամբ կիրառված կալանքի ժամկետի անտրամաբանական տևողությանը, անժամկետ կալանավորված լինելու հարցին, նախկին և գործող դատավարական օրենսգրքերի անցումային դրույթների հակասական մեկնաբանության և կիրառման պրակտիկայի արդյունքում իմ կալանքը այլընտրանքային խափանման այլ միջոցներով փոխարինելու միջնորդությունների անհիմն մերժումներին, ինչպես նաև քրեական վարույթի ընթացքի այլ խնդրահարույց դրսևորումներին:

18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն  իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:

Դատավորն այս անգամ «մոգոնել» է կալանքի մի նոր հիմք՝ նշելով, որ ինձ իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով հրավիրված օտարերկրյա փաստաբանի գործոնը դատավորին ողջամիտ ենթադրության հիմք է տալիս կասկածելու, որ, կալանքից ազատվելով, իմ որևէ իրավունքի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով կարող եմ մեկնել Ռուսաստանի Դաշնություն և մնալ այնտեղ՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից:

Դժվարանում եմ ողջամիտ բացատրություն գտնել այն ենթադրությանը, որ օտարերկրյա փաստաբանի ներգրավման կամ ՌԴ-ում իրավունքի պաշտպանության անհրաժեշտության հանգամանքը կարող է ՌԴ մեկնելու, առավել ևս թաքնվելու մասին վկայել, բայցեւայնպես դատավորն իր անհասկանալի բացատրություններով չի նշել որևէ պատճառ, թե ինչու չի կարող արգելել իմ ելքը ՀՀ-ից, այնինչ, նշված ռիսկը հեշտությամբ հնարավոր է չեզոքացնել բացակայելու արգելքը որպես խափանման միջոց կիրառելով, որի պարայագում ՀՀ սահմանները հատելը հնարավոր կլինի հենց իր՝ դատավորի թույլտվությամբ։

Ստացվում է, որ եթե մինչ այս պահը ինձ կալանքի տակ պահելու հիմքում դրված էր քրեական վարույթին խոչընդոտելու մտացածին ռիսկը, ապա վարույթի մոտալուտ ավարտին զուգահեռ դատավորը փորձում է իմ կալանքի շարունակականությունն ապահովել նոր անհավանական հիմքեր հորինելով, իսկ իմ թաքնվելու հավանական վայրը դիտարկելով Ռուսաստանի Դաշնությունումը գործին տալիս է աշխարհաքաղաքական երանգ:

Դատավորի այսօրինակ ապօրինությունները և դրանց վերաբերյալ վերադաս դատական ատյանների հանդուրժողականությունն ապացուցում է իմ նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման ընդգծված և անթաքույց  քաղաքական բնույթը, ինչն արդեն «միմոսություն» կարելի է անվանել։

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն եմ հրավիրում նաև դատավորի կողմից կայացված այս առեղծվածային որոշման վրա` իմ կողմից բարձրացված մնացած հարցերի հետ միաժամանակ այն դիտարկելու նպատակով»: