ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Հասարակություն

Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա՝ ոստիկանությունն ընդհանրապես, որպես ծառայություն, կդառնա անիմաստ․ Փաշինյան

Կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին: Նախագծի ընդունման արդյունքում կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով, որին կվերապահվեն հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի և կարևորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաև ռազմական և արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման ու այլ գործառույթներ։ Միաժամանակ, նախագծերի ընդունումը կնպաստի քաղաքացիների՝ հավաքներ անցկացնելու իրավունքի առավել արդյունավետ իրացմանը, ինչպես նաև հավաքների մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժի կիրառման ռիսկերի չեզոքացմանը:

Նախագծով սահմանվում են Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները, գվարդիայի ծառայողների իրավունքներն ու պարտականությունները, ներառյալ՝ նրանց կողմից ուժային միջոցներ կիրառելու դեպքերը, հիմքերը և համաչափության պայմանները, ինչպես նաև՝ ոստիկանության գվարդիայի ծառայողների պատրաստման և վերապատրաստման առանձնահատկությունները։ Օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումներով նախատեսվում է Ոստիկանության գվարդիայի նոր կարգավիճակի սահմանումը։ Դրա նպատակը, նախ և առաջ, այն է, որպեսզի ոստիկանության այս ստորաբաժանման գործունեությունը կանոնակարգող իրավական ակտերի վերափոխման արդյունքում ոստիկանության գվարդիան գործի բացառապես քաղաքացիական կառավարման և խորհրդարանական վերահսկողության ներքո։ Ոստիկանության գվարդիան լինելու է ՀՀ ոստիկանության կառուցվածքային միավոր՝ իր համապատասխան ստորաբաժանումներով:

Ոստիկանության գվարդիայի կառուցվածքում նախատեսվում է ներառել ներկայիս ոստիկանության զորքերը, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունը, ճանապարհային ոստիկանության ուղեկցող ստորաբաժանումը, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում գործող հատուկ նշանակության ստորաբաժանումները, ինչպես նաև՝ քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումները: Ոստիկանության գվարդիան կունենա անմիջական ենթակայության տարածքային ստորաբաժանումներ առնվազն ՀՀ երեք մարզերում (Լոռի, Շիրակ, Սյունիք, որոնք անհրաժեշտության դեպքում կսպասարկեն նաև հարակից մարզերը), ինչպես նաև՝ պետական պահպանության և քրեական վարույթին ներգրավված անձանց պաշտպանության ստորաբաժանումներ (Երևանում և մարզերում): Կվերանայվեն և կհստակցեվեն Ոստիկանության գվարդիայի կողմից իրականացվող անմիջական գործառույթները:

Ինչպես նշել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, կգործեն հասարակական կարգ և անվտանգություն ապահովող ստորաբաժանումներ, ինչպես նաև պետական պահպանության և քրեական վարույթին սպասարկող ստորաբաժանումներ՝ ամբողջ հանրապետությունը ծածկող. «Ըստ այդմ՝ չենք ունենա Ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոն, որը նշանակվում է այս պահի դրությամբ ՀՀ նախագահի կողմից՝ հաշվի առնելով այլ զորքերի բնորոշման տակ ընկնելու հանգամանքը, և ըստ այդմ՝ կունենանք լիովին նոր ձևաչափով Ոստիկանության գվարդիայի հրամանատարի պաշտոն, որը կնշանակվի ՆԳ նախարարի կողմից»: Փոխնախարարի խոսքով՝ օրենքն ուժի մեջ կմտնի 2024 թ. սեպտեմբերի 1-ին, և կսահմանվի անցումային ժամանակահատված՝ շուրջ 6 ամիս: Մինչև 2025 թ. հունվարի 10-ը նախատեսված է Ոստիկանության գվարդիայի հրամանատարի նշանակում, որից հետո երկամսյա ժամկետում՝ կառույցի ամբողջական ձևավորում:

Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով, նշել է՝ նախագիծը ոստիկանական բարեփոխումների հերթական, շատ կարևոր փաթեթն է: «Ոլորտում գլխապտույտ արագություններ չենք զարգացնում, բայց մյուս կողմից շատ հետևողական ենք: Սա ճիշտ մոտեցում է, որովհետև երբեմն, արագությունը զարգացնելով, նաև կարող ենք շատ նրբություններ բաց թողնել: Կարծում եմ՝ մենք իսկապես ունենք պատշաճ և ամբողջական նախագիծ ոստիկանության նոր համակարգ ձևավորելու, որը համապատասխան է մեր պետական կարգին, ժողովրդավարության մեր ձգտումներին: Եվ, իհարկե, այստեղ էլ ստանդարտիզիացիան չափազանց կարևոր է: Ոստիկանությունը ուժային կառույց է , ինչը նշանակում է, որ ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա, եթե չունենա այդ իրավունքը՝ ոստիկանությունն ընդհանրապես, որպես ծառայություն, կդառնա անիմաստ: Այլ բան, որ մենք պետք է ունենանք շատ հստակ ստանդարտներ: Ընդ որում , սա կարևոր է և՛ քաղաքացուն, և՛ ոստիկանին պաշտպանելու համար: Ոստիկանն իր ծառայության բերումով պետությանը և հանրությանը ծառայություն է մատուցում, և պետք է իր ծառայության ստանդարտն ուսուցանենք առաջին հերթին իրեն, որպեսզի ինքը հանկարծ չիմացության բերումով այդ սահմանգիծը չանցնի՝ վնասելով և՛ քաղաքացու շահերը, և՛ իր շահերը, որովհետև դրանից հետո պետք է առաջ գա պատասխանատվություն: Սա շատ կարևոր և նուրբ աշխատանք է, և ես հույս ունեմ, որ մենք այն կիրականացնենք: Այստեղ միայն օրենքի խնդիրը չէ, օրենքը, ստանդարտը, ուսուցումը, բայց պրակտիկան, միևնույն է, ամենակարևորն է: Եվ հույս ունեմ, որ ՀՀ կառավարությունը, Մարդու իրավունքների պաշտպանը, մեր խորհրդարանական գործընկերները, հենց բուն ոստիկանության ծառայողները, քաղաքացիական հասարակությունը շատ սերտ կհամագործակցեն, որպեսզի այդ ստանդարտները ներդրվեն, դրանք լինեն կիրառելի, համարվեն արդար և իսկապես, առաջին հերթին պահպանեն հանրության և պետության շահերը և որևէ կերպ չվնասեն մարդու իրավունքներին»,-ասել է Փաշինյանը։

Նա այս համատեքստում կարևորել է պատշաճ հանրային հաղորդակցության ապահովման անհրաժեշտությունը. «Որպեսզի մարդիկ հասկանան ինչ ենք անում և ինչու ենք անում, որպեսզի մեր նպատակադրումները բոլորին պարզ լինեն, և մեր նպատակադրումներն աղավաղելու հնարավորություն չտանք որևէ մեկին»,-ասել է նա։