ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Հասարակություն

Երևանում հնդիկ երիտասարդի սպանության գործով կալանավորվել են նրա 2 հայրենակիցը

Ավարտվել է Հնդկաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների կողմից Երևան քաղաքի Հասրաթյան փողոցում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության, ևս մեկի առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 2 անձի մասով։

ՔԿ-ից հայտնում են, որ 2023 թ․ հունիսի 19-ին ահազանգ էր ստացվել այն մասին, որ նշված հասցեում գործող բենզալցակայանի մոտ հնդիկ երիտասարդի դի կա՝ մեջքի շրջանում կտրած-ծակած վերքերով:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ առերևույթ հանցանքը կատարել է վերջինիս հայրենակիցը՝ Հնդկաստանի Հանրապետության մի խումբ քաղաքացիների միջև վիճաբանության ընթացքում։

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով, ՀՀ-ում կացության հիմքով գտնվող Հնդկաստանի 28-ամյա քաղաքացին իր հայրենակիցներին այստեղ աշխատանքի տեղավորելու հարցի շուրջ հեռախոսազրույցներ է ունեցել Երևանում գտնվող իր 2 այլ համերկրացիների հետ և այդ ընթացքում հնչած հայհոյանքների պատճառով մտադրվել է վերջիններիս նվաստացնել։

Այդ նպատակով, իր հետ հեռախոսազույց ունեցած անձանցից մեկի՝ 30-ամյա հնդիկ երիտասարդի հետ պայմանավորվել է իբրև թե պարզաբանումներ ստանալու համար հանդիպել Հասրաթյան փողոցում գտնվող բենզալցակայանի մոտակայքում։

Դրանից հետո, նախապես հավաքելով Երևանում գտնվող իր ծանոթ հայրենակիցներին, 28-ամյա երիտասարդը 2023 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 00:14-ի սահմաններում, նրանց հետ խմբով գնացել է նշված հասցե, որտեղ հանդիպելով իր 30-ամյա հայրենակցին ու նրա 2 ընկերներին՝ վերջիններիս արժանապատվությունը վիրավորելու նպատակով կատարել են առերևույթ խուլիգանություն։

Մասնավորապես, 28-ամյա երիտասարդի կազմակերպմամբ՝ նրա 26-ամյա ընկերն ու քննությամբ ինքնությունները չպարզված մյուս անձինք, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բենզալցակայանի բնականոն աշխատանքը խոչընդոտելով, վիճաբանության են բռնվել հակառակ կողմի հետ, նրանց հասցեին հնչեցրել անպարկեշտ արտահայտություններ։

Այնուհետև, 28-ամյա հնդիկ երիտասարդի 26-ամյա ընկերը նախ ձեռքերով, ապա դանակով, իսկ նրանց խմբից ինքնությունը դեռևս չպարզված մեկ այլ անձ՝ մահակով հարվածներ են հասցրել 30-ամյա տղամարդու ընկերոջը, նրան պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածնքներ։  Բացի այդ, հիշյալ 26-ամյա երիտասարդը հետապնդել է վիճաբանության ընթացքում դեպի բենզալցակայանի հետնամասը հեռացած 30-ամյա իր հայրենակցին, որտեղ նրան ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել վերջինիս, ինչի հետևանքով տղամարդը մահացել է։ Դրանից հետո, խումբը՝ Հնդկաստանի 28-ամյա քաղաքացին, նրա 26-ամյա ընկերն ու ինքնությունները չպազված մյուս անձինք դիմել են փախուստի։

Ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիմա վրա՝ առերևույթ խուլիգանությունը կազմակերպած 28-ամյա երիտասարդին ներկայացվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 46-297-րդ հոդվածի 3-րդ մասով, նրա 26-ամյա ընկերոջը՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով, 166-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Հիշյալ 2 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է։ Նրանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու նպատակով։ Իրականացվում են քննչական, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ առերևույթ խուլիգանական արարքներում ներգրավված մյուս անձանց ինքնությունները պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: