ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամըՀարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում«Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր ԽաչատրյանՔՊ-ականներն իրավապաշտպանից լավ են պաշտպանում հայի արյուն թափած ադրբեջանցի հանցագործին. ՄելիքյանԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասինՓաշինյան․ «Սա մի ձևաչափ է, որտեղ մարդիկ ազատ են խոսելու Աստծո, իրենց հոգևոր ընկալումների մասին»Երկրի մթնոլորտում փոշու քանակը նվազել է մոտ 10%-ովԹրամփը G7-ի առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովի ընթացքում վեբ-տեսախցիկը չմիացրեցՈւզում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ամեն օր ինձ ասում է՝ «վեր կաց և քայլիր»․ ՓաշինյանՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերն է հանձնել նախագահինՔննարկվելեն Հայաստանում ԱԲ-ի և բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարներըԹայվանը ԱՄՆ-ից ստացել է առաջին երկու F-16C Block 70 կործանիչները. War ZoneԳեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է«Սուրբ Էջմիածնի թանգարաններն ունեցան իրենց արհեստանոցը». Հայր ԱսողիկG7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը«Աշոտ Մինասյանն այնքան ազատ է, որ նրան բանտարկելով հնարավոր չէ ճնշել». Գառնիկ ԴանիելյանՏիգրան Խաչատրյանն ու ԶՖԳ-ն քննարկել են ոռոգման, էներգետիկայի ոլորտներում համագործակցությունըՄԱԿ-ում հայտարարել են գրեթե վերջին չորս տարվա ընթացքում պարենամթերքի ամենաբարձր գների մասինՊակիստանի ԱԳՆ-ն հայտարարել Է Էր Ռիյադում Մեքքայի պակտի մասնակիցների հանդիպման մասինԻնչո՞ւ պետք է որևէ մեկն ատելության խոսք տարածի. Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանըOpenAI-ի ԱԲ գործակալը հասանելիություն է ստացել Ավստրալիայի իշխանությունների ևս մեկ կայքինՀայաստան-Արգենտինա միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր են քննարկվելԱնահիտ Ավանեսյանը մանրամասներ է հայտնում ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակիցՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել ՎրաստանՎահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումներըՀայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցըՎեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունըԱզգերի լիգա․ Կիպրոս — Հայաստան․ մեկնարկային կազմերՊուտին․ Զորավարժությունները կբարձրացնեն արտաքին սպառնալիքներին արձագանքելու արդյունավետությունըՉինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետոՏեղեկությունը, թե մեկից ավելի անձինք, դիվերսանտներ են եղել Սյունիքում բացարձակ անհիմն են․ ԱԱԾ«Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներBloomberg․ ԱՄՆ-ը Թայվանի մոտ գտնվող կղզում կտեղակայի հականավային համալիրՀայաստան կժամանի Չեխիայի Սենատի հանձնաժողովի նախագահըՆեթանյահու․ Իսրայելը պարզում է, թե ով կարող էր լինել հարձակման համակարգողը FlyDubai-ի ինքնաթիռումՆիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանըՔննարկվել են Երևանի և Լիոնի միջև համագործակցության ընդլայնման հնարավորություններըՖրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ ՀայաստանինԱջ ազդրի հատվածում առկա վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել մեկ անձԻրկուտսկի մարզում գրեթե 200 մարդ հոսպիտալացվել է ժանտախտով վարակվելու կասկածանքովԿարևորվել է ՀՀ-ի և Արգենտինայի օրենսդիր մարմինների միջև համագործակցության խորացման անհրաժեշտությունըՔննարկվել են բռնության ենթարկված անձանց պաշտպանության ոլորտում օրենսդրական փոփոխություններըԱնդրադարձ է կատարվել տարածաշրջանում առկա իրավիճակինՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ՀՀ ԱՆ «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներԿրшկոցներ են հնչել Երևանում․ կա վիրшվորՀրապարակվել են վարորդական իրավունքի վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը2 տրլն 308 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր՝ 2026 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին. ՊԵԿԱրցախի կորստից հետո, փոքր Սյունիքը դարձել է աշխարհաքաղաքական մեծ խաղի թիրախ. Արտակ ԶաքարյանՍեպտեմբերին քաղաքացիները ռազմական ոստիկանությանը կամովին հանձնել են 5 ինքնաձիգ, 38 նռնակ և 2800 փամփուշտՔրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությունը հյուրընկալվել է խորհրդարանում
Հասարակություն

Խորհուրդ ենք տալիս ԱԺ ամբիոնը պոպուլիստական և իրականությունից կտրված ելույթների համար չօգտագործել. Կապանի քաղաքապետը` ՔՊ-ական պատգամավորին

Կապան համանքի ղեկավար Գևորգ Փարսյանը ի պատասխան ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանի հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է. 

«Նոյեմբերի 14-ի և ապրիլի 30-ի Ազգային ժողովի հերթական նիստերի ժամանակ, Սյունիքի մարզից ընտրված ԱԺ պատգամավոր Մարինա Ղազարյանը արդեն երկրորդ անգամ օգտագործելով երկրի բարձրագույն ամբիոնը, խոսում է Սզնակ և Դիցմայրի գյուղերի ջրամատակարարման խնդրի մասին՝ գաղափար չունենալով և չիմանալով  նշյալ խնդիրների լուծմանն ուղղված ո՛չ քայլերի հաջորդականության, ո՛չ առավել ևս իրականացված աշխատանքների մասին:

Ուստի, որպես համայնքի ղեկավար, հարկ եմ համարում տեղեկացնել Մարինա Ղազարյանին, որ մենք լիովին տիրապետում ենք թե՛ քաղաքի, և թե՛ 38 գյուղական բնակավայրերի առաջնահերթ լուծում պահանջող բոլոր խնդիրներին և Ձեր կողմից դրանց մասին մեզ հիշեցնելու անհրաժեշտություն բնավ չենք տեսնում։ Փոխարենը, խորհուրդ ենք տալիս ԱԺ ամբիոնը պոպուլիստական և իրականությունից կտրված ելույթների համար չօգտագործել և խնդիրը համակողմանի ուսումնասիրելուց և դրանում հավաստիանալուց հետո միայն պատասխանատվության սլաքները ուղղել Տեղական ինքնակառավարման մարմինների վրա:

Ի գիտություն ԱԺ պատգամավորին և մնացած հետաքրքրվող անձանց՝ ստիպված եմ քայլ առ քայլ ներկայացնել խնդրի լուծման իրական պատկերը.

Հաշվի առնելով սահմանամերձ և սահմանամերձ դարձած բնակավայրերի ռազմավարական նշանակությունը, կենսական պայմանների ապահովման  անհրաժեշտությունը և գյուղապահպանության խնդիրը` դեռևս 2022 թվականին Կապանի համայնքապետարանը նախաձեռնել է Դիցմայրի և Սզնակ գյուղերի ջրամատակարարման համակարգի բարելավման և Սյունիք, Դիցմայրի, Սզնակ, Բարգուշատ գյուղերի ոռոգման համակարգի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման գործընթացը: Նախագծման աշխատանքների ավարտից հետո Կապան համայնքի ավագանին 2023 թվականի նոյեմբերի 22-ի N 123-Ա որոշմամբ համաձայնություն է տվել Համայնքների սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրային հայտերին, այդ թվում՝ վերոնշյալ գյուղերի ոռոգման և խմելու ջրի համակարգերի կառուցման ծրագրերին։

Համայնքապետարանը ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ հաստատված ժամկետներում և կարգով՝ ավագանու կողմից հավանության արժանացած ծրագրերը ներկայացրել է ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ներկայացնելու նպատակով։

Համաձայն վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգի՝ ծրագրերը ներկայացվում են միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը՝ մինչև ընթացիկ տարվա փետրվարի 15-ը։ Սակայն, մինչ օրս, համայնքապետարանը ծրագրերի վերաբերյալ դրական կամ բացասական բնույթի  եզրակացություն չի ստացել: Այսինքն՝ սահմանված ժամկետները չեն պահպանվել:

Հետևաբար, եթե իսկապես ցանկանում եք համայնքային նշանակության որեւէ խնդրի լուծմանը աջակցել, ապա ցուցաբերեք կառուցողական և առարկայական մոտեցում, հակառակ դեպքում ձեր  կողմից Ազգային ժողովում մեր խնդիրները բարձրաձայնելու կարիքը մենք բացարձակապես չունենք: 
Հ․Գ․ Հորդորում ենք, այսուհետ պահպանել քայլերի հաջորդականությունը, չկրկնել Սզնակ գյուղի օրինակը և խնդրի մասին տեղեկատվություն ստանալու գրությունները համայնքապետարան ուղարկել նախքան Ազգային Ժողովի ամբիոնից ելույթ ունենալը»։