Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ և դրա համար պատասխանատվության չեն ենթարկվում։
Լրագրողները հարցրին՝ քաղաքացին կարո՞ղ է թքել պաշտոնյայի դեմքին, նա պատասխանեց․
«Ո՛չ, չի կարող»։
Լրագրողները ճշտող հարց տվեցին՝ իսկ պաշտոնյա՞ն կարող է, նա արձագանքեց․
«Ոչ ոք ոչ մեկի երեսին թքել չի կարող»։
Հարցին՝ բա ինչո՞ւ չեք գոնե բանավոր դատապարտել Ալեն Սիմոնյանին, նա ասաց․
«Եկեք առաջարկենք հետևյալը՝ եկեք բոլոր արարքներն աշխարհիս երեսին քրեականացրեք, ինձ համար ավելի հեշտ կլինի, ես յուրաքանչյուրի դեպքով վարույթ կնախաձեռնեմ»։