Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել

Հեղափոխությունը/իշխանափոխությունը կախված է Իշխան Զաքարյանից. Թևանյանը ներկայացրել է Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարները

Մայիսի 9-ից հանրային մեծ, ավելի ճիշտ՝ շատ մեծ սպասումներ կան։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Կան տարբեր պատկերացումներ, թե ինչպես պետք է իրականացնել հեղափոխությունը/իշխանափոխությունը։ Այս առումով Բագրատ Սրբազանի խաչը, բառի բուն և փոխաբերական իմաստներով, շատ ծանր է, հետևաբար՝ չի՛ կարելի միայն նրա վրա թողնել ամեն ինչ։ Ամեն մեկն իր անելիքը պետք է անի ու չխուսափի իր բաժին պատասխանատվությունից։

Անվստահության սցենարի մասին

Քաղաքական դաշտում տևական ժամանակ է, ինչ քննարկման առարկա է դարձել հեղափոխության/իշխանափոխության ճանապարհներից մեկը։ Դա գործող վարչապետին ԱԺ-ի միջոցով անվստահություն հայտնելն է։ Խորհրդարանական ընդդիմությունը պատգամավորական մանդատները պահելու թիվ մեկ հիմնավորումը հենց դա է ներկայացնում։ Ասում են՝ պահում ենք, մանդատը, որ պետք է եղած ժամանակ Փաշինյանին անվստահություն հայտնենք ու իշխանափոխության այդ տարբերակը կյանքի կոչենք։ Իրենց ասածի մեջ տրամաբանություն կա։ Եթե քաղաքական զարգացումները տանում են Նիկոլ Փաշինյանին ժողովրդական ճնշմամբ խորհրդարանում անվստահություն հայտնելու ուղղությամբ, ապա ընդդիմությունն, իրոք, անելիք ունի այնտեղ։

Մեջբերում ՀՀ սահմանադրության 115–րդ հոդվածից․

      « 1․ Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը միայն այն դեպքում, եթե որոշման նախագծով միաժամանակ առաջարկվում է նոր վարչապետի թեկնածու:

  1. Վարչապետին անվստահություն հայտնելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը քվեարկության է դրվում այն ներկայացվելուց ոչ շուտ, քան քառասունութ, և ոչ ուշ, քան յոթանասուներկու ժամ հետո: Որոշումն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ անվանական քվեարկությամբ: Որոշման ընդունման դեպքում համարվում է, որ վարչապետը հրաժարական է ներկայացրել»:

Սա նշանակում է, որ ԱԺ-ում առնվազն 36 պատգամավոր պետք է ստորագրի Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ։ Դա անհրաժեշտ նվազագույն պայմանն է։

Եթե համարենք, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքներում ամեն ինչ նորմալ է, ապա նրանց համատեղ ձայներն այս պահին 35 են։ Իշխան Զաքարյանը, որը «Պատիվ ունեմ»-ով էր դարձել պատգամավոր, լքել է այդ խմբակցությունը և դարձել «անկախ»։ Հիմա, այսպես կոչված, տնային աշխատանքը նրա և/կամ այլ իշխանզաքարյանների հետ է պետք տանել, որպեսզի այդ նվազագույն 36 պատգամավորական ստորագրությունը լինի։ Եթե, իհարկե, քաղաքական փոփոխությունների սցենարը զարգանա վարչապետի պաշտոնը զբաղեցնողին անվստահություն հայտնելու տարբերակով։

Ամփոփենք․ Նիկոլ Փաշինյանին հեռացնելու սցենարներից մեկը նրան խորհրդարանում անվստահություն հայտնելն է, որի համար պետք է սկզբում առնվազն 36 պատգամավորի, հետո՝ 54-ի «կողմ» քվեն (այսինքն՝ ՔՊԿ–ից առնվազն 18 հոգի պետք է դեմ գնա Փաշինյանին)։ Դա նշանակում է, որ այս սցենարով հեղափոխությունը/իշխանափոխությունը, ավելի ճիշտ՝ դրա մեկնարկը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը․․․ Իշխան Զաքարյանն է (կամ նրա նման մեկը (Շիրակ Թորոսյանին աչքի տակ պահեք)․ ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք)։

Իշխանափոխության այլ սցենարներ էլ կան, բայց այդ մասին հաջորդիվ։

Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը»։