Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումներըՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալելԵրևան, Ալավերդի, Վանաձոր քաղաքների մի շարք հասցեներում վթարային գազանջատում կլինիՉԼ-ի խաղարկության լիգայի փուլի երրորդ տուրում իտալական «Կոմոն» հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդին»Զինված անձինք փորձել են գրավել Լիբիայի Հաշվեքննիչ պալատի շենքը ՏրիպոլիումՊատվիրակության անդամները ծանոթացել են Սևանի ջրափրկարարական ջոկատի տեխնիկական հագեցվածությանըՊատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարՍերբիայում ձերբակալել են ընտրությունների ժամանակ բռնություն նախապատրաստելու մեջ կասկածվող վեց անձիԻրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունըԿոտայքի մարզի գյուղերից մեկում 13-ամյա տղան հոսանքահարվել էԱրտահո՞սք, թե՞ ասեկոսե․ ոչ հավաստի աղբյուրը հայտնել է Ոսկե գնդակի ապագա դափնեկրի անունը5000 դրամի փոխարեն 20 000 դրամ. ՆԳՆ–ն էլ ավելի կխստացնի տուգանքներըՄակրոնն այցով մեկնել է Սաուդյան Արաբիա․ Ֆրանսիան ռազմական միջոցներ կուղարկի նավթային տերմինալը պաշտպանելու համարՎրաստանը հույս ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում առաջընթացիԹրամփը մտադիր է հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը դեկտեմբերինԻտալիան պարզում է՝ արդյոք ՌԴ-ն և այլ երկրներ կարող էին կանգնած լինել Եվրոպայում անկարգությունների հետևում. BloombergԹրամփը կցանկանար Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության համաձայնագիր կնքել G20 գագաթնաժողովումՀորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվելԱթենքի կենտրոնում չորս մարդ է տուժել ենթադրյալ թմրանյութերով պայուսակի պայթյունից«Ուժեղ Հայաստանի» աջակից 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքըԶելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՍտեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել էՌուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելությունԹուրքիան և Ադրբեջանը երկկողմ համագործակցությունը կբարձրացնեն ավելի բարձր մակարդակիՀայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել ԹուրքիայումՖրանսիայի փոխառությունների արժեքը հասել է 24 տարվա առավելագույնին՝ ցույցերի և բյուջեի շուրջ մտավախությունների ֆոնինՔաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ կա վիրшվորՍրբուհի Գալյանը Ստամբուլում ներկայացրել է Հայաստանի արդարադատության ոլորտի բարեփոխումներըCOP17-ի «Կանաչ գոտում» ներկայացվել են գիտության և բարձրագույն կրթության ծրագրերըԱրտահանումը ԵՄ անդամ երկրների հետ աճել է 51%-ով. ՊապոյանՈւշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումիցՄանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվի 1,2 միլիարդ դրամի գույքՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՎերհիշեք՝ 2018-ի մայիսի դրությամբ ինչքան տարածք եք ստացել ու այսօր ինչքա՞նն եք զիջել․ ՇարմազանովՍահմանն անցած անձը Աղդամ գյուղի բնակիչ է և արածեցրել է իրեն պատկանող անասուններինՆոր մեղադրանք՝ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբՎաղը Գյումրիում շչակ է գործարկվելու Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ մի շարք հասցեներումՀութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Սաուդյան Արաբիայի բանակի օպերատիվ շտաբինՆոր կենսաչափական համակարգի ներդրմամբ պայմանավորված՝ փոխվում է փաստաթղթերի հերթագրման կարգըՋրասուզակ Վահե Մելքոնյանը մասնակցում է կառավարության կողմից անցկացվող «Մեր ժամանակների հերոսը» նախագծին (տեսանյութ)ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունըՀայտնի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանաԱԺ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի հրաժարականի դիմումի մասին ԱԺ նախագահի հայտարարությունըՍպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազիՀայաստանի համար Էբոլայի ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում. ԱՆՊարեկները մոտոցիկլետներով իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում 143 իրավախախտում են արձանագրել
Ո՞րն է եղել նորածնի մшhվшն պատճառը. ԲԿ-ն մանրամասներ է հայտնել

Արդարադատության նախարարությունը հայտարարում է՝ դատավորների գնահատման անկախ մարմին կստեղծվի

Արդարադատության նախարարության, Բարձրագույն դատական խորհրդի և Ազգային ժողովի ներկայացուցիչների մասնակցությամբ և ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում մեկնարկել է դատավորների գնահատման նոր համակարգի ներկայացմանը նվիրված եռօրյա քննարկումների շարքը: Հայտնում են ԱՆ մամուլի ծառայությունից։ 

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը բացման խոսքով է հանդես եկել և ընդգծել է, որ 2018 թ. ի վեր ՀՀ կառավարության օրակարգի առաջնահերթություններից են հանդիսանում դատաիրավական ոլորտի բարեփոխումները։ Փոխնախարարը նշել է, որ այս բարեփոխումների առանցքային նպատակներից է դատական համակարգի շարունակական կատարելագործումը միջազգային լավագույն չափանիշների համապատասխան՝ ուղենիշ ունենալով դատարանների անկախության, արդյունավետության և վստահության առավել բարձր մակարդակի ապահովումը։

Նախարարի տեղակալի խոսքով այս նպատակների իրագործմանն են ուղղված դատավորների գնահատման համակարգի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները, որոնք միտված են դատավորների գնահատման ողջ համակարգի բարեփոխմանը և միջազգային չափանիշներին համապատասխանեցմանը։

Նախարարի տեղակալն ընդգծել է, որ դատավորների գնահատման գործընթացի անկախությունը, օբյեկտիվությունը և արդյունավետությունը կարևորվում են նաև Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի կարծիքներում և այլ միջազգային կառույցների խորհրդատվական փաստաթղթերում և ուղեցույցներում։

«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի աաջարկվող փոփոխությունները միտված են ստեղծելու դատավորների գնահատում իրականացնող անկախ մարմին՝ գնահատման օբյեկտիվությունն ապահովելու համար։ Միաժամանակ, բարեփոխվելու են դատավորների գնահատման չափանիշների և ցուցիչների համակարգերը՝ ներառելով առավել օբյեկտիվ, քանակական և որակական տարրերը բալանսավորող չափանիշներ և ցուցիչներ։

Առանցքային բարեփոխումներից է այն, որ դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովում կերաշխավորվի բոլոր մասնագիտացման դատավոր անդամների ներկայացուցչության ապահովման սկզբունքը:

Կարեն Կարապետյանը կարևոր է համարել նմանատիպ միջոցառումներին դատական ամբողջ համայնքի ակտիվ ներգրավվածությունը` նրանց արժեքավոր դիտարկումները և հնարավոր մտահոգությունները լսելու և քննարկելու համար:

Քննարկմանը բացման խոսքով են հանդես եկել նաև Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի տնօրեն Ջոն Ալելոն, Բարձրագույն դատական խորհրդի անդամ Երանուհի Թումանյանցը, քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի, Բարձրագույն դատական խորհրդի, դատաիրավական համակարգի այլ ներկայացուցիչներ։

Քննարկման ընացքում դատավորների գործունեության գնահատման բարեփոխումների աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են դատավորների գործունեութան գնահատման առաջարկվող մեթոդաբանությունը և այդ համակարգի արդյունավետությունը, ինչպես նաև առաջարկվող համակարգով դատավորների փորձնական գնահատման արդյունքները:

Միաժամանակ, դատական բարեփոխումների միջազգային փորձագետ Գեորգ Ստավան ներկայացրել է դատավորների գնահատման առկա համակարգի խնդիրները, միջազգային չափանիշները և լավագույն փորձը:

Նախաձեռնված քննարկումները շարունակվելու են նաև մայիսի 10-ին և 13-ին՝ ապահովելով վարչական, սնանկության, քաղաքացիական և քրեական մասնագիտացման դատավորների ակտիվ ներգրավվածությունը գործընթացին: