Իրական Հայաստանում հայը պետք է լինի ճորտացված գյավուր ու սրանք դրա հետ խնդիր չունեն. Կոնստանտին Տեր-ՆակալյանՊապոյանը հանդիպել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարարին, քննարկել են ուղիղ առևտրի վերաբերյալ հարցերՀոկտեմբերի 17-ից թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկվեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսներովԻջևանին կվերադարձվեն Աչաջրի գյուղապետարանի շենքի 103.5 քմ և Մշակույթի տան 21.28 քմ տարածքներըԳերությունից վերադարձածները մղձավանջներ են տեսնում, քնի հետ կապված խնդիր ունեն. սոցիոլոգԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել թուրք լրագրողի նկատմամբԵրկրի թիվ մեկ մարդը հավաքական առումով հայրենիքի պաշտպանն է․ ԱբրահամյանԹուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների ակտիվացումը շատ կարևոր ձեռքբերումների կհանգեցնեն. թուրք նախարարՎեհափառը իր գնահատանքն է հայտնել «Save Armenia»-ի պատվիրակությանը՝ արցախահայության իրավունքների պաշտպանության ջանքերի համարԱդրբեջանը վերադառնում է ռուսական գազին, կամ Երևանի հերթական սխալ հաշվարկը. Վահե ԴավթյանՓաշինյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը պայմանավորվել են շարունակել համագործակցությունըՔըրքորյան-Մեծարենց-Սիսակյան փողոցների խաչմերուկում տեղադրվել են տեսանկարահանող տեխնիկական միջոցներԱնթալիայի հեղեղված հյուրանոցում դաշնակահարը «Տիտանիկ» ֆիլմի սաունդթրեքից մի հատված է նվագել (տեսանյութ)Կասեցվել է Գյումրիում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՔննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերՌուսական բանակի հարձակման հետևանքով Խարկովում կան մեծ թվով զոհեր և վիրավորներԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպՏարածքի նկատմամբ ինքնիշխանությունն առանց ժողովրդի իմաստազուրկ է դառնում. Եղիշե ԿիրակոսյանՀայ գերիները զրկված են նամակներ ուղարկելու և նամակներ ստանալու հնարավորությունից. «Հայփոստ»-ն էլ հրաժարվում է նամակ ուղարկել. Սիրանուշ ՍահակյանԲԴԽ-ն Մարինե Մխիթարյանի թեկնածությունն է առաջարկել նախագահին՝ դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համարԲաքվում պահվող հայ գերիների խnշտшնգnւմները շարունակական բնույթ են կրում. Սիրանուշ ՍահակյանԹուրքիայում ջրհեղեղների հետևանքով կան զոհեր և անհետ կորածներԱզատան գյուղում բնակարանի գողությունը բացահայտվել է. եղել են 4 հոգով, որոնցից մեկը՝ համագյուղացի (տեսանյութ)«Բա եթե եղբայրական են հարաբերությունները, ինչո՞ւ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում». Էդուարդ ՇարմազանովԱյրող ցավեր ունեմ, անտանելի է, չեմ դիմանում․ Շաքիում վիրավորված կնոջ վիճակը շարունակում է ծանր մնալԾանրամարտի Եվրոպայի երիտասարդների ու Մ-23 ԵԱ. Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչՆերխnւժե՞լ է լինում... մnլnրվել է, գնացել, հաց է կերել, պառկել, քնել. Ալեն Սիմոնյանը шդրբեջանgի զինվորի՝ ՀՀ տարածք ներթափացելու մասին
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը
Իշխան Սաղաթելյանը ԵԽ պատգամավորին ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը COP-17-ը հնարավորություն է, որ հասնենք որոշումների, որոնք կփոխեն իրավիճակը. Փաշինյան
Իրանը վստահ է, որ Երևանը Թեհրանի անվտանգության դեմ ուղղված որևէ քայլ չի ձեռնարկի. Աբբաս Արաղչի
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժեց Արմեն Աշոտյանի անազատության դեմ մեր հատուկ վերանայման բողոքը». Ռուբեն ՄելիքյանՄեր հաջողությունները հեղափոխական նշանակություն չունեն դեռևս. ՓաշինյանԲաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. ԶաքարյանԿառավարությունը դա ոչ թե իր համար է անում, ոչ էլ իր ազգականների, դա անում ենք ձկնորսությամբ զբաղվող մարդկանց համար. ՓաշինյանՌուբեն Ռուբինյանը և ԵԱՀԿ ԽՎ նախագահը քննարկել են Հայաստանի և վեհաժողովի միջև համագործակցությանն առնչվող հարցերԱդրբեջանը մոտ 23 տոկոսով ավելացնում է զինծառայողների աշխատավարձերըՄեկնարկում է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ձեռագրական հավաքածուների մշտադիտարկման և վերականգնման առաքելությունըՄարդիկ, նույնիսկ իմ շատ ազգականներ, ինձ չէին ուզում լսել. Նիկոլ ՓաշինյանՇուկայի վերահսկողության տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել «Պար-Արտ» ՍՊԸ-ի խանութներումԵկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ. Իսահակ ՍրբազանԼրատվամիջոցների գործունեության հիմքում պետք է ընկած լինեն պատասխանատու լրագրության և մասնագիտական էթիկայի սկզբունքները. ՄանասյանԱյս կիրակի Արևշատի եկեղեցում պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը
Դպրոցներից մեկում 7 տղաներ 13-ամյա աղջնակի նկատմամբ սեռական ոտնձգություններ են իրականացրել
Վերջին շաբաթներին Ադրբեջանում հին բառապաշարին են վերադառնում, և, թեև դա իր պիկին չի հասել, սակայն ինքնին իրավիճակը բավականին մտահոգությունների տեղիք է տալիս. Տիգրան Աբրահամյան
Թուրքիայում առաջին անգամ բարձր մակարդակով նշվել է ՀՀ Անկախության տոնը
«Էվրիկա» առևտրային օբյեկտներում հայտնաբերվել է վարչական իրավախախտման 39 դեպք«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել են ԱԹՍ-ներով թմրամիջոցների, բջջայինների, այլ արգելված իրերի փոխանցման մի շարք փորձերՀայկական երկաթուղու ճակատագիրը՝ Մոսկվայի և Երևանի հակասությունների կենտրոնում․ ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»Թրամփը Զելենսկուն համեմատել է ամերիկացի շոումեն և շրջիկ կրկեսի հիմնադիր Ֆինեաս Թեյլոր Բարնումի հետ
Մամուլ

Առաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«ԽՍՀՄ փլուզումից հետո Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարցը դարձել է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։ Իսկ մինչև այդ Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջ էր մղվում գլխավորապես Սփյուռքի ջանքերով։ Եվ երբ հայկական անկախ պետականությունը ներգրավվեց այս գործընթացում, այն արագացավ ու նոր թափ ստացավ։ Եվ այսօր արդեն տասնյակ պետություններ, այդ թվում՝ գերտերություններ, ինչպես նաև միջազգային կազմակերպություններ ճանաչել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Միևնույն ժամանակ, անկախության հռչակումից ի վեր Հայաստանը բախվել է թուրքական ժխտողականությանը, որի միջոցով պաշտոնական Անկարան փորձել է խեղաթյուրել ու հերքել պատմական իրողությունը՝ չնայած այն հանգամանքին, որ մի շարք թուրք մտավորականներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը։

Իսկ ընդհանրապես, Հայոց ցեղասպանության ու այլ ցեղասպանությունների ճանաչումն ու դատապարտումը նաև համամարդկային նշանակություն ունի այս սարսափելի հանցագործության կրկնությունը կանխելու տեսանկյունից։ Ժամանակակից աշխարհում տեսնում ենք, թե այս հանցագործությունն ինչ մեծ խնդիր է դարձել մարդկության համար։ Դրա համար էլ բազմաթիվ հայտարարություններում նշվում է «այլևս երբեք»-ի մասին։ Եվ հաշվի առնելով, որ հայ ժողովուրդը ամենածանր միջազգային հանցագործության զոհ է դարձել, Հայաստանը միջազգային հարթակում հանդես է գալիս որպես ցեղասպանության կանխարգելմանը միտված գործընթացի առաջամարտիկ։ Պատահական չէ, որ հենց Հայաստանի նախաձեռնությամբ 2015 թվականի սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը A/RES/69/323 բանաձևով որոշեց դեկտեմբերի 9-ը հռչակել Ցեղասպանության հանցագործությունների զոհերի հիշատակի, արժանապատվության հարգանքի և այդ հանցագործության նախազգուշացման միջազգային օր:

Հայաստանի ղեկավարությունը ամեն տարի հատկապես ապրիլի 24-ին կոնկրետ ուղերձներ է հղում Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիային ու միջազգային հանրությանը։ Բայց այս տարի ապրիլի 24ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ընդհանրապես տարբերվում էր նախկինում երբևէ հնչած հայտարարություններից։ Ինչպես նկատում են բազմաթիվ փորձագետներ, Փաշինյանի այս տարվա ուղերձն իր մեջ ժխտողական տարրեր էր պարունակում։ Ավելին, Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ուղղակի քննադատեց Հայաստանի վարչապետին նրա ապրիլքսանչորսյան ուղերձի համար։ ԱՄՆում գործող ոչ կառավարական կազմակերպության փորձագետների դիտարկմամբ, Հայաստանի ղեկավարը մեկուկես էջանոց ուղերձում ոչ բացահայտ կերպով միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը։ Նկատենք, որ սա աննախադեպ երևույթ է, քանի որ չի եղել որևէ դեպք, երբ Հայաստանի ղեկավարին մեղադրեն ցեղասպանության ժխտմանն աջակցելու մեջ։

Ընդ որում, Լեմկինի ինստիտուտում ոչ միայն տպավորություն ունեն, որ Փաշինյանի ուղերձը շեղվում է ցեղասպանության կանխարգելման, ցեղասպանության ճանաչման և անցումային արդարադատության հիմնարար սկզբունքներից, այլև կատարված հանցագործության մեղավորությունը դնում է զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով: Ու սա՝ այն պարագայում, երբ Լեմկինի անվան ցեղասպանության ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա Ֆոն Յոդեն-Ֆորգին մի քանի տարի առաջ նշում էր, թե Փաշինյանին համարում է չեմպիոն՝ մարդու իրավունքների հարցում։ Իհարկե, իշխող ուժի շրջանակներում շատ ծանր տարան Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի քննադատական հայտարարությունը՝ նշելով, թե այն միջամտություն է Հայաստանի ներքին գործերին, ներքաղաքական կյանքին։ Բայց այսպիսի հայտարարություններ անելով՝ քպակաները չեն գիտակցում, որ իրականում Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման թեման ներքաղաքական հարց չէ և ոչ միայն համայն հայությանն է վերաբերում, այլև գլոբալ նշանակություն ունի։

Մյուս կողմից էլ՝ պետք է նկատել, որ Փաշինյանն իր քայլերով ու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու իր դիրքորոշմամբ նպաստել է Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ ցեղասպանությանը։ Երբ Ադրբեջանն ագրեսիայի էր դիմում Արցախի դեմ ու կազմակերպում արցախահայության բռնագաղթը, Փաշինյանն այն համարում էր Ադրբեջանի ներքին գործ ու որևէ քայլ չձեռնարկեց այն կանխելու համար։ Իսկ հիմա նա ընդհանրապես չի բարձրացնում Արցախում տեղի ունեցած ցեղասպանության հարցը։ Ու եթե նույն կերպ երկար շարունակվի, ապա Փաշինյանի վարած քաղաքականությունը ոչ միայն սև հետք կթողնի 1915 թվականի Հայոց ցեղասպանության ու արցախահայության նկատմամբ իրագործված ցեղասպանության ճանաչման հարցում, այլև ընդհանրապես թշնամական երկրների հետագա ցեղասպան նպատակներին «աջակցելու» արդյունք կունենա»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: