Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․ Սրբազանը կատակեց շարժման ֆինանսավորման մասին
Այսօր՝ մայիսի 14-ին, երթի ժամանակ, Բագրաը Սրբալրագրողերների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը, պատասխանելով լրագրողներիհարցին, անդրադարձավ իշխանությունների հայտարարություններին, թե՝ թող թափանցիկ գործեն և ասեն՝ ովքեր են ֆինանսավորում, բեմի փողը որտեղից։
«Մենք պետությո՞ւն ենք, թե՞ շուկա, պետություն ենք չէ՞, ինստիտուտներ գործո՞ւմ են՝ Ազգային անվտանգություն, Դատախազություն, մի 10 հատ ստեղծել են՝ Հակակոռուպցիոն կոմիտե, Քննչական կոմիտե, Պետական վերահսկողության ծառայություն, ինչ ասեք կա, ենթադրաբար կան, թող ստուգեն, գտնեն, հասկանան թվերը, տեսնեն սխալները, ասեն՝ սրանք սխալ են, սրանք ճիշտ են, մենք պե՞տք է ասենք»,- ասաց Սրբազանը։
Նա հորդորեց բոլոր նրանց, ում հետաքրքրում են այս հարցերը, գնալ և բացահայտել։
«Իրենց գործն է, թող գնան բացահայտեն, գործակա՞լ ենք, թող ասեն՝ գործակալ են, նարկոբարո՞ն ենք, թող ասեն՝ նակրոբարոն են»,- ասաց Սրբազանը։
Լրագրողի դիտարկմանը, թե ուզում են ասել՝ նախկիններն են վճարել, Սրբազանը կատակով պատասխանեց․
«Քոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել, հայ ժողովուրդն էլ է վճարել, էլ ո՞վ կա, արտաքին բոլոր ուժերն են վճարել։ Այս խոսակցությունը փողոցի խոսակցություն է, այդ հարցումներն ինձ մի՛ ուղղեք, ուղղեք համապատասխան կառույցներին»,-ասաց նա։