Երևանի ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով են ողջունել ՔՊ-ի մանդատից հրաժարվելու Արթուր Իսպիրյանի որոշումը
«Տեղեկացնում եմ, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանն իր դիմումի համաձայն դադարեցրել է Երևանի ավագանու իր լիազորությունները»,-Երևանի ավագանու նիստում հայտնեց քաղաքապետա Տիգրան Ավինյանը։
Ավագանու ընդդիմադիր անդամները ծափերով ողջունեցին այդ որոշումը։
Ավինյանը հայտնեց, որ այդ որոշումը կապված է երկրից Իսպիրյանի հետագա բացակայությամբ, իսկ մանդատը տրվել է ՔՊ-ի ընտրական ցուցակի հաջորդ անդամ Քրիստինե Վարդանյանին։
Նիստի մեկնարկին ավագանին որոշեց հաջորդ նիստը գումարել հունիսի 25-ին ժամը 10։00-ին։